ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

50-ամյա Սալմա Հայեքը խոսել է տարիքային խնդրի մասին

02.11.2017 19:03 ԱԽ ԿԱՆԱՅՔ
50-ամյա Սալմա Հայեքը խոսել է տարիքային խնդրի մասին

50-ամյա դերասանուհի Սալմա Հայեքը Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից է: Նա միշտ թարմ տեսք ունի և հետևում է իր կազմվածքին, բայց «The Edit» ամսագրին տված  հարցազրույցում  անկեղծացել է՝ ասելով, որ տարիքն, այնուամենայնիվ, իրենն անում է:

Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը կոտրում է տարիքի մասին բոլոր կարծրատիպերը

Ամսագիրը հրապարակել է նաև Սալմա Հայեքի նոր լուսանկարները, իսկ հարցազրույցի ժամանակ դերասանուհին պատմել է, որ երբեք չի սիրել շատ նիհար լինել , նախընտրել է ընդգծել իր մարմնի այն հատվածները, որոնք գեղեցիկ է համարում:

«Երբեմն ես մտածում եմ՝ արդեն 50 տարեկան եմ, ինչու՞ պետք է մտահոգվեմ տեսքիս մասին, չէ՞ որ ես արդեն տղամարդ ունեմ: Իսկ իրականում  ես չեմ ուզում նրան կորցնել:  Տարիքն ամենաշատ  վնասը  հասցրել է իմ աչքերին: Խոսքը ոչ թե կնճիռների մասին է, այլ տեսողության: Ես արդեն չեմ կարողանում կարդալ՝ առանց ակնոցի: Դա, իրոք, տխուր է: Տեսողության հետ կապված խնդիրներն ավելի ծանր բան են ինձ համար, քան մենոպաուզան»,- ասել է դերասանուհին:

Այնուամենայնիվ, Հայեքը շարունակում է ակտիվ կյանք վարել: Նա տաքարյուն կին է, երբեք չի դավաճանում իր սկզբունքներին և ամեն ինչ անում է՝  ամուսնու սերը պահպանելու  համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА