o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիր ծիրանիի» եւ «Ելքի» տիկնայք միմյանց հոգեմետ դեղեր են առաջարկում

01.11.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Երկիր ծիրանիի» եւ «Ելքի» տիկնայք միմյանց հոգեմետ դեղեր են առաջարկում

Երեւանի ավագանու հերթական նիստն առանց սկանդալների չանցավ, որին բավական լրջորեն պատրաստվել էին Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության «երեք հրացանակիրները»: Իսկ ինչու «հրացանակակիր», որովհետեւ ԵԾ տիկնայք այս անգամ ավագանու նիստին էին ներկայացել «զինված»` մեծ բարձրախոսով, ժամանակացույցով եւ «Երկիր ծիրանիի» դրոշներով, որով էլ այս անգամ փորձեցին աչքի ընկնել: Մինչդեռ բովանդակային առումով` նորություն չկար, էլի հին մեղադրանքներն ու կնոջը ոչ հարիր բառապաշարով ամեն ինչ արվում էր ՀՀԿ-ականներին հունից հանելու համար: Բայց, արի ու տես, որ այս անգամ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները երկաթյա համբերությամբ լսում էին ընդդիմադիր տիկնանց բոլոր ելույթները, մինչդեռ «Ելքի» նյարդերը տեղի տվեցին: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ տեղից պայթեց` դիմելով «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, որը հերթական անգամ երկարաշունչ մեղադրանքներով ողողված իր ելույթն էր ընթերցում. «Երկար էիք հա պատրաստվել...»: Պատասխանը չուշացավ ԵԾ անդամ Մ. Խաչատրյանի կողմից. «Հանգստացնող դեղեր խմի»: Նույն ոճով էլ արձագանքեց «Ելքի» անդամ Ա. Խաչատրյանը. «Նայի քեզ չխմացնեմ...»: Լեզվակռիվն ավարտվեց «Ելքի» «խաղարար ջոկատների» միջամտությամբ: Սակայն մի վերջին հարված եւս Ա. Խաչատրյանը հասցրեց «Երկիր ծիրանիին»` հետաքրքրվելով. «Դուք հոգեմետ դեղերի ազդեցության տա՞կ եք եկել»:

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА