ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեյոնսեի նախկին մարզիչը բացահայտել է նրա գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը

28.10.2017 10:11 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Բեյոնսեի նախկին մարզիչը բացահայտել է նրա գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը

Մարկ Ջենքինսը, ով նախկինում մարզել է Բեյոնսեին, պատմել է երգչուհու իդեալական կազմվածքի գաղտնիքը: Այս մասին հայտնում է actualnews.org-ը:

Գիտնականները բացահայտել են ռոմանտիկ հարաբերությունների հաջող զարգացման գաղտնիքը

Ջենքինսի խոսքով՝ եթե պետք լիներ, որ ինքը Բեյոնսեի համար միայն մեկ վարժություն ընտրեր, դա, ըստ ամենայնի, կլիներ ուսերի հետ կապված որևէ բան, քանի որ չկա ունիվերսալ պարապմունք, որը միաժամանակ հոգ կտաներ հետույքի և ազդրերի մասին: «Եթե ես կլորացնում եմ ուսերը, մնացած ամեն ինչը տեսողականորեն փոքր է երևում»,- ասել է աստղային մարզիչը:

Ջենքինսը սիրում է ավազե ժամացույցի նման կազմվածք ստանալ, այդպիսվ պահպանվում է մարմնի վերևի և ներքևի մասերի հավասարակշռությունը: Սա է Բեյոնսեի հրաշագեղ կազմվածքի գաղտնիքը:

Մասնագետը նրանց, ովքեր ուզում են կազմվածքը կարգի բերել, խորհուրդ է տալիս նախ հասկանալ սեփական առանձնահատկությունները, հետո գնալ սպորտդահլիճ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА