ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողն ինձ համար կյանք է»

25.10.2017 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողն ինձ համար կյանք է»

25 տարեկանում օվկիանոսից այն կողմ` հեռավոր Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ հեռավորությունը չի խանգարել, որպեսզի մշտապես հետաքրքրված լինի ու ապրի հայրենիքի դարդ ու ցավով: Ստեղծագործող երգչուհին հայրենիքի հանդեպ կարոտից, ցավից ու թշնամու ոտնձգություններից լցված տարիների ընթացքում ստեղծել է երգեր, որոնք մինչեւ այսօր սիրված են համայն հայության կողմից: Իսկ սիրահարների համար էլ նրա երգերը միջնորդ են դարձել` երկու սիրող սրտերին միավորելու, սեր բացատրելու համար: Այնուամենայնիվ, հինգ տարվա դադարից հետո երգչուհին կրկին Հայաստանում է` երկարատեւ բացակայությունն արդարացնելու համար մտադիր է գարնանը հայ հանդիսականին ներկայանալ մենահամերգով, որի նախապատրաստական աշխատանքներն էլ նրան բերել են Հայաստան: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց տիկին Վարդերեսյանն ու շեշտեց, որ այս տարիների ընթացքում անգործ չի նստել` գրել է շատ երգեր, ինչպես նաեւ կատակերգական ֆիլմի սցենար: 

Չավուշօղլուի անհեթեթ առաջարկը, ադրբեջանցիների կողմից հայ զինվորի սպանությունն ու Փաշինյանի դավադիրները

«ԻՆՁ ՉԵՆ ՀԻՇՈՒՄ, ԲԱՅՑ ԵՐԳԵՐՍ ՀԻՇՈՒՄ ԵՆ»

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor- Կան երգեր, որ իսկապես չմահացան` ինձ չեն հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բայց անուն-ազգանունս, երգերս հիշում են, ինչը մեծ ուրախություն է ինձ համար: Ինձ ավելի շատ ստեղծագործող եմ համարում, վերջին տարիների ընթացքում չեմ մասնակցել համերգների, բայց շատ ստեղծագործել եմ: Այնպես որ, արդեն նախապատրաստվում եմ Երեւանում մենահամերգի:
- Տիկին Վարդերեսյան, Հայաստան եկաք երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, որքանո՞վ նա կապ ունի այս մենահամերգի որոշման հետ:
- Ես վերջերս` 3 օրվա ընթացքում, եղբորս եւ մորս կորցրի, (երկար ժամանակ հիվանդ էին, խնամում էի նրանց), կարծես, իրականությունից բացարձակ կտրված էի... Նադեժդան Լոս Անջելեսում էր, զանգահարեց, ցավակցեց, իսկ ես լավ գիտեի, որ ինքն էլ հիվանդ էր, խոստացա որ կայցելեմ նրան: Այդպես մի օր հանդիպեցինք, ընթացքում ներկայացրի գրածս նոր երգերն, ու նա շատ բարկացավ` ասելով` այս երգերն ինչպե՞ս ես բարձիդ տակ դրել, ո՞ւր ես թաքցրել... Մի խոսքով, որոշվեց, որ Նադեժդայի հետ պիտի մեկնեմ Հայաստան: Մի քիչ սպասեցի, որ նա ավարտի իր բժշկական ստուգումները, եւ միասին Լոս Անջելեսից եկանք Հայաստան: 

«ԵՐԿԻՐԸ ՄԱՂԻ ՆՄԱՆ Է` ՄԵԿ ԱՆՑՔԸ ՓԱԿՈՒՄ ԵՆՔ, ՄՅՈՒՍՆ Է ԲԱՑՎՈՒՄ»

- Իսկ այդ թաքցրած երգերն ինչի՞ եւ ո՞ւմ մասին են: 
- Այդ երգերում հայրենիք կա, սեր կա, կարոտ կա... Այն, ինչ հարիր է ինձ, եւ ձեզ պետք է կարողանալ Image may contain: 1 person, sitting and indoorարտահայտել երգերի միջոցով, իսկ եթե մեղեդային գիծը գեղեցիկ է` կընդունվի, ժամանակի հետ պիտի քայլես: Երգը սրտից պիտի գա,  եթե պարզապես գրում ես որպես երգ, անցողիկ է լինում: Երաժշտական ժանրերը միշտ փոփոխվում են, գալիս է մի պահ, որ երգը հասարակ է դառնում, այսինքն` մեղեդին կորցնում է իր արժեքը, եւ երբ ժողովուրդները հոգնում են այդ պարզությունից, փնտրում են նորից այն հին մեղեդին, հավատացե՛ք, սիրտը պետք ունի սիրո... Երգը սրտից կգա, հարուստ հոգեկան աշխարհից կգա, դրա համար պիտի ծնված լինես այդպիսին, կամ` եթե ոչ, ուրեմն այդպիսի պահեր պիտի ունենաս, որ նման երգեր ծնվեն` ինչպես մեր հին ժողովրդական երգերն են, օրինակ` «Ով սիրուն, սիրունը», երբեւիցե չմարեց: Կամ, իմ «Էս ով ինձ անիծեցը», կամ էլ` «Սիրտս ինչպես ուրախանա» երգերս: Երբեւիցե չեմ մտածել, որ այս երգը կարող է 30 տարի անց էլ սիրված լինել: Անցյալ տարի Մոսկվայում մի փոքր ձեռնարկի էի հրավիրված, նախապես նշեցին, թե իմ որ երգերը պիտի կատարեմ, քառօրյա պատերազմից հետո էր, երբ երգեցի «Սիրտս ինչպես ուրախանա» երգը, առաջին նոտաներից ժողովուրդը ոտքի ելավ... Երբ ավարտեցի, ժողովուրդը, բառիս լայն իմաստով, լաց էր լինում... Մենք իրար շատ լավ հասկացանք, ձեռքս դրել էի երեսիս ու իրենց հետ լաց էի լինում, որ ինչքա՞ն, էլ ինչքա՞ն կարող ենք 18-19 տարեկան երեխա կորցնել, ինչքա՞ն կարող ենք  զոհ տալ, ախր, մենք այդքան շատ չենք, այդքան իրավունք չունենք... Ես արդեն բազմազավակ ընտանիքներ էլ չեմ տեսնում Հայաստանում, հազար ու մի պատճառներ կան, դեռ նոր ոտքի կանգնող երկիր ունենք` հազար ու մի  բարդություններով... Երկիրը մաղի նման է` մեկ անցքը փակում ենք, մյուսն է բացվում...

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ՄԱՄԻԿՆ ՈՒ ՊԱՊԻԿՆ ԵՆ»

- Տիկին Վարդերեսյան, օրհասական պահերին միշտ եղել եք հայրենիքի կողքին, ըստ Ձեզ` հայրենիքն ունի՞ Ձեր կարիքը, ինչպես Ձեր հայտնի երգում է ասվում: 
Image may contain: 1 person, smiling, sitting and indoor- Հիշե՛ք, Սփյուռքի սերն անսահման է դեպի հայրենիքը: Թվում է, թե արդեն քո սերնդով ավարտվեց ամեն ինչ, բայց 41 տարի Լոս Անջելեսում եմ ապրում, գոնե 4 սերնդում էլ կարելի է ասել նույն ազգային երեւույթը կա հայրենիքի նկատմամբ: Շատերը, հիմնավորված գալով հայրենիք, տեսնում են բարգավաճումը, ծաղկուն շրջանը, լավ ու վատ կողմերը` չխոսենք այդ մասին, շատերը տրամադրված են հետ վերադառնալ` մշտական բնակության, ի վերջո, ծննդավայրն ուրիշ բան է: Եկածս երկրորդ օրը պատշգամբիս պատուհանը բացեցի ու մի լավ շնչեցի օդն ու բացականչեցի` ա՜խ, հայրենիք, ինչ քաղցր ես... Մարդ արարածը, անհատը, ժողովուրդը կգան, կանցնեն ու կգնան, բոլոր դժվարություններն էլ կանցնեն կգնան... Հիշում եմ 90-ականները, թե ինչպիսի ծանրություն էր, այդ տարիներին եղել եմ պատերազմի դաշտում... Երբ անցյալ տարի ապրիլյան քառօրյա պատերազմը եղավ, երբ լուրը հասավ մեզ, արդեն երկրորդ օրն էր, ճամպրուկս հավաքեցի, որ նորից պիտի մեկնեմ, այն հին մարմաջով, բայց երբ տեսա, որ 7000 տղամարդ, բառիս բուն իմաստով, «թռել» էր Արցախ, հավատացե՛ք` ամաչեցի, մտածեցի` Արաքսյա, խելոք մնա, համեստ նստիր տեղդ: Այդ ժամանակ որպես անհատ կարծում ես, թե երեխադ խեղդվում է, երեխադ մահանում է ու պիտի հասնես այնտեղ... Ինձ համար Արցախը մամիկն ու պապիկն են, մայրս-հայրս են, երեխաս է, թոռս է, ազգս է, միսս ու արյունս է... Ես սիրահարված եմ իմ ազգին:

«Փաշինյան, եթե քեզ թվում է՝ մարդիկ հիշողության կորուստ ունեն, չարաչար սխալվում ես»

«ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿ ՈՒՆԵՄ` ՋԱՎԱԽՔԻ, ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՄ ՄՏԱԾՈՒՄ»

- Դուք որքան էլ Արցախի համար եք տառապել, այնքան էլ նաեւ Գյումրիի, կա՞ նախաձեռնություն` նաեւ այնտեղ այցելելու, մենահամերգ ունենալու:
Image may contain: 1 person, smiling, closeup- Այս անգամ չեմ կարող, բայց ինձ հասկացե՛ք, իմ հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողն ինձ համար կյանք է: Եթե ես չլինեմ, հարց չէ, միայն թե այդ մի թիզ հողակտորը լինի: Ես մեծ ախորժակ ունեմ, դեռ Նախիջեւանի, Ջավախքի մասին եմ մտածում, ես Սեւրի դաշնագիր եմ երազում: Սա միայն կառավարության ու ժողովրդի հարցը չէ, սա անհատի հարց է, ես մեկ ձեռքով ծափ չեմ կարող տալ: Ունենք սփյուռք, որը շատ մեծ խնդիրներ ունի, իմ անհանգստությունը երիտասարդությունն է, ունենք հարյուր հազարավոր համալսարանական երեխաներ, տաղանդներ, որ չեն պրոպագանդվում: Եղբորս տղան փշրված ոսկորների միկրովիրաբույժ է, այդ գիտահետազոտական հիվանդանոցը տարին երկու նորավարտ բժիշկների է վերցնում, որպեսզի մասնագիտանան: Այս տարի եղբորս տղան նրանցից մեկն էր, պատկերացնում եք իմ կրկնակի ուրախությունը, երբ իմացա, որ երկրորդն էլ է հայ տղա, եւ երկուսն էլ հայաստանցի տղաներ են:

«ՁԵԶ ՄՈՏ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐԴ Է»

- Մի քանի օրվա ընթացքում ի՞նչ հասցրեցիք տեսնել Երեւանում:
- Դեռ ոչինչ չեմ հասցրել տեսնել, միայն մինչ ձեր Image may contain: 2 people, people sitting, screen, office and indoorխմբագրություն գալը, մի քանի անգամ բղավեցի վարորդի վրա, թե` վա՜յ, հիմա իրար կզարկվեն մեքենաները: Ձեզ մոտ երթեւեկությունը շատ բարդ է, հավանաբար քաղաքը փոքր է, մեքենաները` շատ: Անընդհատ մտքումս էր, թե ի՞նչ ճանապարհ կարելի էր գցել, որ այս երթեւեկությունն ավելի թեթեւանա:
- Տիկին Վարդերեսյան, մի քանի օրից կրկին կվերադառնաք օվկիանոսից այն կողմ, ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած այնտեղ:
- Իրական պատմության հիման վրա ֆիլմի շարժապատկերի պատմություն ունեմ գրված: Եթե ինձ ասեք մեկ անեկդոտ պատմել` չգիտեմ, չեմ կարողանում, չունեմ այդ շնորհքը, բայց զարմանալի էր, որ կոմեդիա էի գրել: Ամերիկացի մի պրոդյուսեր բարեկամ ունեմ, նրա հետ խոսեցի, ասացի, որ այսպիսի մի բան կա, լուրջ չվերաբերվեց, ասաց` լավ, մի օր կկարդամ: Այդպես դա էլ նորից բարձիս տակ դրեցի, ինչպես Նադյան է ասում, եւ վերջապես մի օր իրեն ցույց տվեցի կարդաց ու ծիծաղեց, ասաց` անշուշտ, լավ աշխատանք է, պիտի նկարահանենք: Հիմա հետ պիտի վերադառնամ եւ զբաղվեմ այդ  շարժապատկերի ստեղծմամբ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА