o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարեն Դեմիրճյանը` 1976ին. «Մեր ինչ գործն է` քիթներս խոթենք ընտանեկան հարաբերությունների մեջ»

24.10.2017 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կարեն Դեմիրճյանը` 1976ին. «Մեր ինչ գործն է` քիթներս խոթենք ընտանեկան հարաբերությունների մեջ»

«Սոցիոմետր» սոցոլագիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին, մեկ օրինակ բերեց, պատմելով, որ ազգականներից մեկն ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, ամիսներ անց երբ զանգահարել է նրանց, վերջիններս հիացած են եղել, սակայն բողոքել են մեկ հանագամքից. «Ասացին, որ ամեն ինչ լավ է, բայց երեխաներին չեն կարողանում նորմալ դաստիարակել, երբ ցանկանում ենք մի թեթեւ ապտակել, սա որակում են որպես ֆիզիկական բռնություն եւ զանգահարում ոստիկանություն»,- նշեց Ա. Ադիբեկյանը եւ նկատեց, որ պետությունը մխրճվել է ընտանեկան հարաբերությունների մեջ եւ բոլորին ասում է, թե մարդավայել կերպով փոխհարաբերվեք:

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդում իր անդամակցությունը

Սոցիոլոգը նաեւ հիշեց, որ 1976 թվականին առաջարկել էր ստեղծել հատուկ կենտրոն, որտեղ կարող էին աջակցություն ստանալ բռնության ենթարկված կանայք եւ երեխաներ, սակայն Կարեն Դեմիրճյանը թույլ չի տվել: «Կարեն Դեմիճյանն ասաց, թե մեր ինչ գործն է` քիթներս խոթենք ընտանեկան հարաբերությունների մեջ, մարդ ու կին վիճել են` կհաշտվեն»,- նշեց սոցիոլոգը եւ հավելեց, որ օրենքի այս նախագծի իրագործումը Հայաստանում ռոմանտիկայի ժանրից է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА