ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»

20.10.2017 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը, որն անմիջականորեն կապված է ընտանիքի հետ, շատ զգայուն օրենք է: Ունենք վառ օրինակ, երբ Արեւմուտքում այդ օրենքը ընդունելուն պես` ծնող-երեխա հարաբերություններում անգամ շատ չնչին կոնֆլիկտից հետո ծնողին զրկում են ծնողական իրավունքից: Այդ օրինակն ունենալով` մենք պետք է շատ զգույշ նման օրենքներ ընդունենք, որպեսզի հանկարծ նման ծայրահեղությունների առաջ չկանգնենք»: Ահա այս կարծիքը մեզ հետ զրույցում, անդրադառնալով մեծ աղմուկ հանած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին, ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

«Ժամանակ». Ընտրական օրենսգիրքը կփոխվի. եթե ՀՀԿ-ն դիմադրի, կմնա մի տարբերակ՝ հանրաքվե

Սրբազանի խոսքով, այս օրինագծի հետ կապված ոչ թե երկու-երեք պաշտոնյա պետք է կարծիքը հայտնի, այլ՝ ժողովուրդը պետք է այդ օրենքի նախագծի վերաբերյալ հնարավորություն ունենա իր դիրքորոշումն արտահայտել.

– Իմ կարծիքով, անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել ու այդ կերպ պարզել, թե ինչ կարծիք ունի ժողովուրդը: Ոչ թե մեկ-երկու պաշտոնյայի կարծիքն ընկալվի որպես ի գիտություն: Պետք չէ ժողովրդին պարտադրել, թող ժողովուրդը իր հանրաքվեով կարծիք հայտնի, դա կլինի ամենաազնիվ եւ ամենաառարկայական որոշումը՝ այս օրենքի նախագծի հետ կապված:

Չի կարելի ընտանիքին վերաբերող հարցերը, օրենքներն ընդունել առանց ժողովրդի կարծիքը իմանալու: Չպետք է մոռանանք, որ հենց ընտանիքն է ժողովրդի, ազգի, ինչպես նաեւ՝ եկեղեցու հիմնասյունը: Այդ իսկ պատճառով հանրաքվե անցկացնելը ամենաճիշտ մոտեցումը կլիներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА