ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«4 տարի ընդմիջումից հետո` վերադառնում եմ հեռուստատեսություն». Կարինա Դանելյան

17.10.2017 03:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«4 տարի ընդմիջումից հետո` վերադառնում եմ հեռուստատեսություն». Կարինա Դանելյան

Շաբաթներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում  հաղորդավարուհի, պրոդյուսեր ԿԱՐԻՆԱ ԴԱՆԵԼՅԱՆՆ անդրադառնալով իր ստեղծագործական լռությանն՝ ասել էր. «Որոշեցի մի փոքր հանգստանալ հեռուստատեսությունից, չէ՞ որ ուղիղ 11 տարի աշխատել էի այդ ոլորտում: Այս տարիների ընթացքում առաջարկներ շատ են եղել, սակայն դրանցից ոչ մեկն ինձ չգրավեց: Այս ընթացքում աշխատել եմ այլ ոլորտում, ընդ որում՝ բավականին մեծ ու պատասխանատու աշխատանք եմ կատարել՝ ղեկավարելով բիզնես: Եվ, իհարկե, զուգահեռ ղեկավարել եմ Citrus Kids Club-ը, որի հիմնադիրն եմ, զբաղվում ենք մանկական միջոցառումներով: Ինչ վերաբերում է լռությունը խախտելուն, ասեմ, որ շատ շուտով դարձյալ կլինեմ հեռուստանախագծում: Կլինի նոր նախագիծ, նոր մոտեցում, նոր ասելիք, սակայն մանրամասների մասին կխոսենք հաջորդիվ»:

«Եկել են նեոՀՀՇ-ականները` ի դեմս Նիկոլի». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Իսկ Կ. Դանելյանի նոր ասելիքն իրեն երկար սպասեցնել չտվեց, այսօր նա սոցցանցում նշել է. «Հարգելի ընկերներ եւ կոլեգաներ, հուզմունքով եւ պատասխանատվությամբ՝ ցանկանում եմ նշել, որ 4 տարի ընդմիջումից հետո` վերադառնում եմ հեռուստատեսություն` արդեն որպես MTV.AM հեռուստաընկերության ղեկավար»: Ապա մանրամասնել. «Սա նոր էջ է իմ գործունեությունում եւ կյանքում, ինչպես նաեւ ահռելի մեծ պատասխանատվություն: Զերծ կմնամ խոստումներից, փոխարենը համառորեն ու մեծ ոգեւորությամբ կաշխատեմ: Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА