o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ երբեք չի կարելի անել տղամարդկանց համար

15.10.2017 22:55 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչ երբեք չի կարելի անել տղամարդկանց համար

Երբեք ֆինանսապես մի օգնեք

Եթե նա աշխատանքի, փողի հետ կապված խնդիր ունի, հիշեք, որ աշխատանք միշտ կարելի է գտնել: Եվ եթե ուզում է ոչ միայն իրացնել ունակությունները, այլեւ կերակրել ընտանիքին, կարող է նույնիսկ բեռնակիր աշխատել՝ մինչ համաշխարհային ճանաչում ձեռք բերի: Բայց եթե դուք սովորություն դարձնեք ձեր սիրելիին մեծ գումարներ տալ, վաղ թե ուշ դա կհանգեցնի նրան, որ կսկսեք երկրորդ, հետո էլ երրորդ աշխատանքը փնտրել, իսկ դրանից ձեր կյանքում սերը չի ավելանա:

Կանացի տասը սխալ՝ տղամարդկանց գրավելու հարցում

Երբեք թանկարժեք նվերներ մի մատուցեք

Նախ՝ տղամարդուն փողով նվաճելու փորձը հավանաբար հաջողության չի հանգեցնի, եթե, իհարկե, նա իսկական տղամարդ է: Հակառակը, թանկարժեք նվերներով կարող եք միայն վանել նրան, հատկապես, եթե նա չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ: Երկրորդ, եթե անբարեխիղճ տղամարդու եք հանդիպել, նա, հավանաբար, կսկսի մշտապես օգտագործել ձեզ:

Մտքով անգամ չանցկացնեք խղճալ

Խնդիրն այն է, որ տղամարդկանց սերն իրենց հանդեպ խղճահարության հետեւանքով չի ավելանում: Այլ կերպ ասած՝ նա ձեզ կբողոքի կյանքից, կնվնվա, իսկ կամուսնանա ուրիշի հետ: Մեզ մշտապես թվում է, որ դժգոհությունը խորը հարաբերությունների նշան է, չէ՞ որ դուք նրան դուրս եք բերում հուսահատության անդունդից: Բայց հիշեք Ջրահարսի հայտնի պատմությունը. Արքայազնին փրկեց ինքը, բայց նա ամուսնացավ ուրիշի հետ:

Երբեք մի նետեք՝ «Իսկ ես քեզ ասում էի»

Եթե նույնիսկ դուք ճիշտ եք: Եթե նույնիսկ ճիշտ եք հարյուր, հազար, միլիոն անգամ, զգուշացրեք եք նրան ու ասել, թե ինչպես կարելի է անել: Ավելի սադրիչ բան չկա, քան «իսկ ես քեզ ասում էի» արտահայտությունը: Նախ՝ դուք ավելի խելացի եք եղել, քան նա, երկրորդ՝ մատնանշել եք դա: Վստահ եղեք, որ ձեր սիրելին անպայման կվիրավորվի:

Մի հրաժարվեք անձնական կյանքից եւ կարիերայից

Տնային տնտեսուհին տոնածառի պես «զարդարված» է սրբիչներով, մանկական հագուստով, տարբեր կենցաղային խնդիրներով: Դա, իհարկե, լավ է: Բայց, ցավոք, որքան շատ ենք մեր կյանքը նվիրում մեր ամուսիններին, երեխաներին եւ ընտանեկան հոգսերին, այնքան արագ է մարում մեր հանդեպ տղամարդկանց հետաքրքրությունը: Եթե ամուսնացել եք, դա չի նշանակում, որ հարկավոր է լքել ընկերներին, աշխատանքն ու ձեզ համար հաճելի այլ բաներ: Հակառակը, որքան բազմազան եւ հագեցած լինի ձեր կյանքն ընտանիքից դուրս, այնքան ավելի շատ կգրավեք ձեր ամուսնուն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА