ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին սերը մոռանալու հինգ միջոց

15.10.2017 12:39 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Նախկին սերը մոռանալու հինգ միջոց

Հարցրու ինքդ քեզ՝ որքանո՞վ ես տրամադրված անել դա

Թմրամիջոցների մեծ չափաբաժին ընդունած Դեմի Լովատոյի կյանքը փրկել է նրա թիկնապահը

Նախքան կյանքում որեւէ փոփոխություն նախաձեռնելը, պետք է հարցնես ինքդ քեզ՝ որքանո՞վ ես տրամադրված անել դա: Որովհետեւ առաց վճռական տրամադրվածության, չես կարող հասնել այդքան բարդ նպատակի, ինչպիսին նախկին սերը մոռանալն է:

Այսպես ուրեմն, պատրա՞ստ ես անել դա: Թե՞ քո ինչ-որ մի մասնիկ դեռ կառչում է երկրորդ հնարավորության հավանականությունից: Դու զգում ես, որ դեռ բավականաչափ ուժեղ չե՞ս դա անելու համար:

Եթե այս հարցերից որեւէ մեկի պատասխանն «այո» է, ուրեմն, հնարավոր է, քեզ հարկավոր է սպասել: Ժամանակն իսկապես օգնում է, եւ ժամանակի հետ դու ավելի ուժեղ ու պատրաստ կլինես այդպիսի բարդ առաջադրանքի համար:

Խզի՛ր նրա հետ բոլոր կապերը

Մեզ թվում է, որ պարտադիր պետք է լինի վերջին զրույց, որպեսզի բոլոր հարցերը պատասխան ստանան, որպեսզի արտահայտվեք, հասկանաք միմյանց եւ բաժանվեք որպես ընկերներ: Բայց հազվադեպ է այդպես լինում: Եթե կարողանայիք այդպես պարզ խոսել ու քննարկել խնդիրները, կհասնեի՞ք այն իրավիճակին, ինչ հիմա է: Դժվար թե:

Այնպես որ՝ եթե որոշել ես, որ ձեր հարաբերություններն ավարտված են, խզիր նրա հետ բոլոր կապերը: Ալգելափակիր նրա համարը քո հեռախոսում, ջնջիր սոցցանցերից, հեռու մնա վայրերից, որտեղ նա լինում է: Ինչո՞ւ: Որովհետեւ պետք է ազատվել այդ մարդուց կախվածությունից: Այլեւս ո՛չ մի կապ նրա հետ: Դա հեշտացնում է սրտի վերականգնման գործընթացը:

Հարցրու քեզ՝ ի՞նչը պետք է բաց թողնել

Դա շատ կարեւոր է: Հատկապես ի՞նչ է քեզ պետք, որպեսզի առաջ շարժվես: Հնարավոր է՝ նրա արածից կատաղությունն ու վիրավորանքը: Հնարավոր է՝ կատաղությունն է ինքդ քեզ վրա, որ այդքան ժամանակ ես վատնել նրա վրա: Դա հույսերն ու երազանքներն էին, որ կառուցում էիր երկուսիդ համար: Դրանցից պետք է հրաժարվել հենց այդ տեսքով, հենց այդ մարդու հետ:

Հարցրու ինքն քեզ՝ ի՞նչ էր իրականում, եւ ի՞նչ էիր դու հորինել գլխումդ

Յուրաքանչյուրս մեր հարաբերությունների մասին մեր պատկերացումներն ունենք: Ցավոք, դրանք հաճախ չէ, որ համընկնում են իրականության հետ, դրանք ուղղակի հույսեր եւ պատրանքներ են: Երբ հասկանաս, որ իրականում ամեն ինչ այդքան հիասքանչ չէ, որքան կուզեիր դրան հավատալ, բաց թողնելն ու մոռանալն ավելի հեշտ կլինի:

Հարցրու ինքդ քեզ՝ ի՞նչ ես իրականում ուզում հարաբերություններում

Նորաձև սանրվածքներ ամռան համար. ինչպես հարդարել վարսերը

Ցանկ կազմիր: Ցանկ այն բաների, թե ինչ ես ուզում տղամարդու մեջ տեսնել քո հետ հարաբերությունների ժամանակ: Ապա համեմատիր նրան նախկինիդ հետ: Դեռ առիթ ունե՞ս նրա պատճառով տանջվելու: Առաջ գնալու ժամանակն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА