ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

««Անառակ որդու վերադարձը». իմ մասին չէ` դա էլ հաստատ, բայց վերադարձս մոտ է». Անի Քրիստի

14.10.2017 16:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
««Անառակ որդու վերադարձը». իմ մասին չէ` դա էլ հաստատ, բայց վերադարձս մոտ է». Անի Քրիստի

«Երեւի թե երբեք էլ բառերով չկարողանայի արտահայտել սերս դեպի քեզ, իմ միակ ու ամենաթանկ, ում ես սիրահարված էի, երբ դեռ մայրս անգամ չգիտեր իմ գոյության մասին... Բբայց Աստված հասկացավ, որ հոգեւոր բառերից էլ առավել միակ արտահայտելու միջոցը երգն է, ու ինձ դատապարտեց ցմահ հայ լինելու, եւ ապա միայն երգով քեզ փոխանցելու զգացմունքս, որը ծնողին կարոտած զավակի գրկախառնություն է հիշեցնում», - յուրատեսակ խոստովանություն հիշեցնող այսպիսի նախաբանով էլ վերջին տարիներին Միացյալ նահանգներում բնակություն հաստատած երգչուհի ԱՆԻ ՔՐԻՍՏԻՆ շնորհավորել է մայրաքաղաք Երեւանի ծննդյան 2799-րդ տարեդարձը եւ ընդգծել. «Չէ, չհավատաս այն խոսքին, թե դավաճանել եմ քեզ ու գտել եմ ավելի պատվավոր ու հզոր մեկին... հեռացել եմ ժամանակավոր` իմ խենթ գլխին ու մտքին ապացուցելու, որ դու ես այն միակն, ում հավատարիմ եմ միշտ: «Անառակ որդու վերադարձը». իմ մասին չէ` դա էլ հաստատ... բայց վերադարձս մոտ է, քանի արցունքներն ու կարոտն` անչափելի, կխեղդեն քեզ շատ անգամ գովերգած` թափառական երգ ասողի միտքն ու հոգին... Շնորհավոր տոնդ, ԵՐԵՎԱ՛Ն...»:

Դատարանը մերժեց «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА