o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.06.2016 17:13 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երբ իրավապահները սկսեցին զբաղվել պրոֆեսիոնալ շանտաժիստ «խմբագիր» Անի Հովհաննիսյանով, զարմանալիորեն այնպես մրմռաց ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ համապատասխան տեղը, որ նա կատաղի, հիսթերիկ արշավ սկսեց ընդդեմ շանտաժիստին իրավապահներին հանձնած Տիգրան Ուրիխանյանի եւ վերջինիս գլխավորած «Ալյանս» կուսակցությանը: Ավելին, երբ ՌԴ դեսպանատունը, արձագանքելով նույն շանտաժիստուհու պնդումներին` բազում «ռուսական ագենտների» մասին, Ստյոպիկը զարմանալիորեն այնքան ղզղնեց, որ զուգահեռ ոչ պակաս կատաղի քարոզարշավ սկսեց դեսպան Իվան Վոլինկինի դեմ: Եվ իհարկե, Ստյոպիկը Ստյոպիկ չէր լինի, եթե չմիանար մարշալ Բաբաջանյանի արձանը դնելու դեմ վայնասուններին: Դե, ինչ ասես, որքանով որ հավը թռչուն դառնալ չի կարող, նույնքանով էլ Ստյոպիկը մարդ դառնալ չի կարող: Ինչեւէ, այս ամենը աչքի առաջ ունենալով, վերհիշեցինք, թե ինչ որակում էր տվել Ստյոպիկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ամիսներ առաջ. որակումը շատ կարճ էր ու դիպուկ` «պեդերաստ»:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, մարշալ Բաբաջանյանի ու վերջինիս արձանի դեմ արշավին միացել է եւ ժամանակին 4-րդ խոսափողով «հարգելի ռադիոլսողների» զահլան տանող, իսկ այժմ պարապ գործերի նախարար ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ: Թե ինչ է հասկանում Սադոյանը ռազմական գործիչներից, ինքն էլ չգիտի, սակայն վաղուցվա զարմանալի խասյաթ է` այդ մարդը ինքն իրեն համարում է ամեն ինչի մասնագետ: Բայց վերհիշելով անցյալը` չենք կարող չհիշատակել, թե ինչպես էր ԱԺ մեծամասնությունը ժամանակավորապես դադարեցնում Սադոյանի սադոյանամազոխիզմը 4-րդ խոսափողով: Նրան պարզապես հորդորում էին առաջարկները գրավոր կազմել եւ ներկայացնել, ինչից հետո պատգամավորների եւ ռադիոլսողների ականջները մի որոշ ժամանակով դնջանում էին: 

Մարդ-կուսակցությունների զվաճալի թեման անսպառ է: Վերջերս ձայն հանեց նրանցից մեկը, ում գոյության մասին ժողովուրդը վաղուց մոռացել էր: Խոսքը ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ մասին է, ում անձնակուսակցությունը կոչվում է «Պահպանողական»: Ըստ ինքն իրեն առաջնորդող, գլխավորող եւ ղեկավարող այդ մարդ-կուսակցության. «Ես հրճվանքով տեսա, որ «յոթնյակը» որոշեց երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ճիշտ է, մենք ռազմագերի ենք եւ ավելին չենք կարող անել թաթար-մոնղոլական կայսրության դեմ, բայց գոնե մեզ իրավունք կվերապահենք նրա ցանկացած ձախողման համար ուրախանալ, ներքին հրճվանք ապրել եւ սպասել նրա վերջնական ձախողմանը` գոնե մեր տարածաշրջանում»: Ասածը սովորական աբիժնիկի խոսք է, սակայն ամենազվարճալին սկսվում է, երբ Ռուսաստանի վատ լինելով էապես ավելի շատ շահագրգռված, քան Հայաստանի բարօրության մասին մտածող այդ կերպարանքները զարմանալիորեն մեկ էլ տեսար իրենք իրենց սկսում են կոչել «Անկախության պաշտպան»: 

Եզրափակելով մարդ-կուսակցությունների եւ նորաստեղծ կուսակցությունների թեման` չենք կարող չմեջբերել նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ զարմանալի դիտարկումը. «Եթե հիվանդ մնա հայկական մեր պետությունը, նրանք, իհարկե, կյանք ունեն, որովհետեւ հիվանդ օրգանիզմի մեջ են պարազիտները ապրում: Իսկ դրանցից շատերը հենց պարազիտ են, եւ որպես այդպիսին` իրենց դերը կկատարեն: Բայց եթե պետությունն առողջացավ, ապա նրանք էլի իրենց դերը կկատարեն, սակայն այն առումով, որ մենք կասենք` այսպես չի կարելի, սրանք կեղծ քաղաքական ուժեր են, սրանք անտեղի են, սրանք ակումբ են, թող գնան, իրենց ակումբային գործունեությամբ զբաղվեն»: Իսկ նորաստեղծ կուսակցությունների հին հայտնի դեմք առաջնորդներին նաեւ լրացուցիչ կշտամբանք հասավ. «Դրա մասին ընդհանրապես չարժե խոսել: Նրանք քաղաքական գործիչներ չեն, պարզապես օգտվում են առիթից, որ իրենց նշանակող կա, եւ իրենց ծառայություններն են առաջարկում ոչ քաղաքական ուժերին, այսինքն` նրանց, ովքեր քաղաքականության մեջ չեն, բայց քաղաքական պաշտոններ են զբաղեցնում»: Դե ինչ, ախտորոշումը տրված է, եւ ինչպես հնչում է հայտնի ֆիլմում` «Բժիշկն ասաց` տարեք դիարան»: Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА