o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքի» պատգամավորը խոստովանեց Թուրքիայի վտանգավորությունը

06.10.2017 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ելքի» պատգամավորը խոստովանեց Թուրքիայի վտանգավորությունը

Օրերս ԱԺ-ում տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, երբ հերթական անգամ քննարկվում էր «Ելքի» նախաձեռնության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը, մոտենալով ամբիոնին, հեգնեց, որ շատերն են ասում` եթե ռուսը չլինի, ապա թուրքը հայերին կուտի: Նրա խոսքով` այս ամենը քաղաքական պրոպագանդայի արդյունք է:

Փաշինյանն ակամա խոստովանեց, որ լիովին կորցրել է վարկանիշը

«Իրավունքը» Լենա Նազարյանից հետաքրքվեց, արդյո՞ք այն կարծիքին չէ, որ եթե ռուսը չլինի, ապա թուրքերի ձեռքերը դեպի Հայաստան կերկարեն:

– Իմ ասածն այն էր, որ քաղաքականությունից հեռու մարդիկ այդպես են մտածում, որովհետեւ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր այդ ամենն ասում են մի քիչ այլ բառապաշարով, ավելի դիվանագիտական, դեմքին ավելի մտահոգ արտահայտությամբ: Ուզում են միֆ ստեծել, որ եթե ռուսը չլինի, մենք կկործանվենք: Այդպես են մարդիկ հաճախ ասում, որ ռուսը չլինի` թուրքը մեզ կուտի, սա կենցաղային բացատրություն Է:

– Իսկ իրականում այդպես չէ՞:

– Ոչ, իրականում այդպես չէ, թեեւ դրա վտանգը կա:

– Տիկին Նազարյան, դուք ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցադրում դնելուց առաջ, հարցում անցկացրե՞լ եք հասարակության շրջանում, թե բնակչության քանի տոկոսն է ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ մտնել ԵՄ:

– Մենք մեր առջեւ նման խնդիր չենք դրել` հարցում անցկացնելու: Ոչ էլ Եվրամիություն մուտք գործելու համար, մանավանդ, որ Եվրամիության կողմից նման առաջարկ չի եղել: Ինձ ամենաշատը մտահոգում է այն, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը: Խնդիրը հետեւյալն է, մենք Ազգային ժողովին առաջարկել ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը լայն հնարավորություն կտա ցանկացած հանրային հետաքրքրության հարց քննարկել, դիմել պաշտոնատար անձնանց, այս դեպքում` կառավարությանը, փաստեր ներկայացնելու, որոնք հնարավորություն կտան դիվանագիտորեն մոտենալ իրավիճակին եւ հասկանալ, թե այս տարիների ընթացքում, երբ մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում` ինչ հաջողություններ եւ ձախողումներ ունենք, ինչն է մեզ հաջողվել իրականացնել այդ միությունում, ինչը չի հաջողվել եւ ինչու: Խնդիրը փաստորեն սա էր, բայց մեր նախագիծը մերժվեց:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА