o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԸՆԴՎԶՈՒՄՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻ ՀԵՏ

30.09.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԸՆԴՎԶՈՒՄՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻ ՀԵՏ

Օրերս ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնության եւ այդ հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումը: 

«Սուխոյ ատկազ» նախկին պատգամավորի մահափորձի գործով. «Զատո գաղութում պրոբլեմ չունենք» «Իրավունք»

«Իրավունքը» այս թեմայի շուրջ զրուցեց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

– Պարոն Հարությունյան, որոնք են այն փաստարկները, ըստ որի` Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ կազմում:

– Ասում են` դուրս գանք ԵԱՏՄ-ից, փոխարենն ի՞նչ են առաջարկում, ո՞ւր գնանք, եթե այն մեզ չի օգնում, ապա չի էլ խանգարում: Եթե խոսում ենք լուրջ քաղաքականության մասին, ապա այսօր մրցակցում են ոչ թե առանձին պետություններ, այլ մեգատնտեսություններ: Նույնիսկ ԱՄՆ-ի նման հզոր տնտեսական միավորը փորձում էր ձեւավորել խոշոր տնտեսական միություններ, այսինք` գտնում է, որ իր մրցակցային կարողությունները ձեւավորելու, միջազգային գլոբալ տնտեսական մրցակցության մեջ արդյունավետ գտնվելու համար անհրաժեշտ են մեգատնտեսություններ: Չինաստանը, որ աշխարհի երկրորդ տնտեսությունն ունի, գնում է նոր գոտի` «Մետաքսի ճանապարհ» եւ «Մեկ ճանապարհ» ծրագրի իրականացման ուղղությամբ: Այլեւս առանձին պետությունների տնտեսական առանձին համագործակցությունն արդյունավետ չէ, ամեն պետություն փորձում է իր համար այդ պահին անհրաժեշտ մեկ տնտեսական համակարգի մեջ ներգրավվել, որպեսզի կարողանա օգտագործելով այդ համակարգի կարողությունները` աստիճանաբար ձեւավորել սեփական տնտեսության մրցակցային հնարավորությունները: Սա լուրջ քաղաքական ուղեգիծ է, որը փորձում են իրականացնել բոլոր երկրները: Առաջարկում են դուրս գալ ԵԱՏՄ-ից, ինչո՞ւ, խանգարե՞լ է մեզ, ենթադրենք չի օգնել, բայց չի էլ վնասել: Լավ, դուրս գանք` որտե՞ղ մտնենք, դուրս գանք, որ միայնա՞կ մնանք: 

– Այդ դեպքում ինչո՞ւ են առաջարկում դուրս գալ ԵԱՏՄ-ից:

– Որովհետեւ այդ առաջարկություններն անողներն անթաքույց հանդիսանում են, իբրեւ թե, եվրոպական կամ ամերիկյան ուղղության ջատագովներ: Հիմա ես ուզում եմ հարցնել` ԵՄ-ն մեզ հրավիրո՞ւմ է իր կազմ, նա մեզ սպասո՞ւմ է: Նույնիսկ նա չի հրավիրում Վրաստանին, որը հանուն այդ ծրագրի զրկվեց Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից: Նա չի հրավիրում Ուկրաինային, որը հանուն այդ ուղղության կորցրեց մի ամբողջ տարածք: Հետեւաբար հարց եմ տալիս` դուրս ենք գալիս, որ միայնակ մնա՞նք: Լավ, արդյո՞ք միայնակ մնալով` մենք երաշխավորված ենք բոլոր ոլորտներում` տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, եկեք իրավիճակը գնահատենք: Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ի ձեւավորմամբ շահագրգռված է Ռուսաստանը, որը մեր գլխավոր ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանի հաջող լինելը, անվտանգությունը, կայուն տնտեսական զարգացումը, մեզ օգտակա՞ր է, թե` ոչ, ակնհայտորեն այո, ամեն դեպքում վնաս չի բերում: Բացի այդ,  մեր անդամակցությունն այդ կառույցին չի խանգարում ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտաճմանն ու մոտեցմանը:

– Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով` ինչո՞ւ հենց այսօր որոշեցին այս հարցը բարձրացնել:

– Որովհետեւ այս ընդվզումը մեր շահերի հետ որեւէ կապ չունի, թվերով կարող եմ ապացուցել այս կարճ ժամանակահատվածում մեր դրական տեղաշարժերը: Եկեք փաստենք, որ 1,5-2 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ն մեծ բան չէր դառնալու: ԵՄ-ն, որը սկզբում ընդհանուր շուկա էր, տասնամյակներ անցավ, որ դարձավ իրականում ազդեցիկ տնտեսական միավոր, իսկ մենք ուզում ենք երկու տարում բոլոր խնդիրները լուծել` նման բան չի կարող լինել: ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին զերծ պահեց այնպիսի զարգացումներից, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում: Որովհետեւ մեր գործընկերները ԵՄ-ի հանձնաժողովում 2013 թվականին ասացին, որ արեւելյան գործընկերության մեջ ընդգրկվող երկրներ, կամ դուք մեզ հետ այդ ասոցացման համաձայնագիրը ստորագրեք, կամ մենք ձեզ չենք ճանաչում: ՀՀ քաղաքական ղեկավարությունը միակն էր, որ հայտարարեց` այդ քաղաքականությունը հեռանկարներ չունի եւ Հայաստանին ոչինչ չի խանգարում լինել ԵԱՏՄ-ի կազմում եւ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ: ԵՄ-ն դեմ չէ, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, վերջինս դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, Ռուսաստանին այդ ամենը նույնիսկ ձեռնտու է, մեզ` նույնպես, քանի որ երկկողմ ստանում ենք արդյունավետ համագործակցության հեռանկարներ, այդ դեպքում ինչո՞ւ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք: Այս դեպքում ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից: Ակնհայտ է, որ այդ քայլով մենք սեպ ենք խրելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Մենք չենք կարող ասել` Ռուսաստան, մեզ էժան զենք տուր, իսկ մենք կորոշենք` քեզ հետ հարաբերություններ հաստատել, թե` ոչ, նման բան չի լինում:

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար. Նիկոլ Փաշինյան

– Հայաստանի արտադրանքն արդյո՞ք մրցունակ է ԵՄ շուկայում այնպես, ինչպես ԵԱՏՄ-ի շուկայում է:

– Ռուսաստան մենք արտահանում ենք վերամշակված, արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքներ, այսինքն` բավականին լայն շրջանակով այդ միության հետ համագործակցում ենք: Իսկ ի՞նչ ենք արտահանելու ԵՄ շուկա, միայն հումք: Այս դեպքում ո՞ւմ հետ համագործակցությունն է մեզ ձեռնտու` տնտեսության բոլոր ոլորտների համար, ասում եմ` ԵԱՏՄ-ի, հակառակ դեպքում մենք կդառնանք ինչ-որ մեկի հումքային կցորդը: Եթե արտադրանք ասելով` նկատի ունենք գյուղատնտեսական ապրանքներ, կոնյակ, ապա նրանք կարող էին վաղուց հայտնվել շուկայում, եթե այսպիսի հնարավորություններ լինեին, կամ եթե համապատասխանեինք Եվրոպական միության կողմից առաջարկվող կոշտ չափանիշներին: ԵՄ-ն իր արտադրողին խրախուսում է, երբեմն` անարդարացի, կոշտ որակի ստանդարտներ սահմանելով: Այսինքն` ներմուծողի համար այնպիսի պահանջներ է ներկայացնում, որ ըստ էության, որեւէ մեկը չի կարող մուտք գործել այդ շուկա: Չեմ կարծում, որ այս առումով Հայաստանն առանձնապես պետք է փայլեր: Այսօր շատ երկրներ են ձգտում համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, այդ դեպքում ինչու ենք մենք դրանից խորշում: Այդ երկրները, որոնք ուզում են հաղորդակցվել միության հետ, ոմանք կարող են համագործակցել Հայաստանի հետ եւ ներդրումներ կատարել, եւ այստեղ թողարկված ապրանքը հանգիստ կարող է մտնել ԵԱՏՄ եւ ԵՄ շուկա: Արդյո՞ք դուրս գալով ԵԱՏՄ-ից` մենք այս գայթակղիչ դիրքը կունենանք: Այստեղ որեւէ տրամաբանություն չկա, բացի մեկ բանից` որքան Ռուսաստանի համար վատ, այնքան որոշ երկրների համար լավ: Այս տրամաբանությունից զատ, առաջարկությունում ոչինչ չեմ տեսնում: Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ, որքան Ռուսաստանը լավ լինի, այնքան ձեռնտու է Հայաստանին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА