ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմ կարծում, որ Թուրքիան կներխուժի մեր տարածք. Իրաքյան Քուրդիստանի վարչապետ

27.09.2017 15:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չեմ կարծում, որ Թուրքիան կներխուժի մեր տարածք. Իրաքյան Քուրդիստանի վարչապետ

Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ հավանական չի համարում Թուրքիայի ռազմական ներխուժումը Քուրդիստանի տարածք:

«Եթե նրանց սահմանային զորավարժությունների ընթացքում սահմանը խախտվի՝ մենք հակաքայլեր կձեռնարկենք: Բայց այդ սցենարը հավանական չեմ համարում», - ասել է Բարզանին՝ հավաստիացնելով, որ իրենք ցանկանում են զարգացնել Թուրքիայի հետ երկխոսությունն ու երբևէ որևէ վտանգ չեն ներկայացնի հարևան երկրի համար, գրում է t24.com.tr կայքը:

Բարզանին նաև նշել է, որ Թուրքիան կարող է հանգիստ լինել իր սահմանային անվտանգության առումով, քանի որ իրենք մտադրություն չունեն նոր սահմաններ գծել կամ փոփոխել առկա քարտեզը:

Ըստ Իրաքյան Քուրդիստանի վարչապետի՝ Թուրքիան չի կարող կանգնեցնել Քուրդիստանից նավթի արտահանումն ու վաճառքը, քանի որ դրա շուրջ իրենք ունեն համապատասխան միջազգային պայմանավորվածություններ, իսկ օդային ու ցամաքային սահմանների փակումը կվնասի թե՛ Թուրքիայի, թե՛ Քուրդիստանի ժողովրդին:

Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն սննդամթերային անվտանգության ոլորտում


Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:


Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քուրդիստանին վերջնագիր է ներկայացրել, ըստ որի այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։


Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА