ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է թաքցնում փոխնախարար Խաչատրյանը

25.09.2017 15:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է թաքցնում փոխնախարար Խաչատրյանը

ՀՀ ԱԺ սեպտեմբերյան նիստում ՀՀ  Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Ազգային ժողովին ներկայացրեց մի օրինագիծ, որով առաջարկվում էր այլեւս չլիցենզավորել  գենետիկ ինժեներիայի հետազոտությունները: Պատգամավորների համառ ջանքերը պարզելու, թե հատկապես ի՞նչ նպատակ է հետապնդում այդ օրինագիծը եւ ինչո՞ւ հատկապես հիմա է առաջացել նման անհարեժեշտություն, փոխնախարարը որեւէ համոզիչ բացատրություն չէր կարողանում բերել: Նա խոսում էր ինչ-որ սփյուռքահայերի մասին (ում անաունները նա հրաժարվեց հրապարակել), ովքեր մասնավոր զրույցներում ցանկություն էին հայտնել,որ գենային ինժեներիայի հետազոտություններով զբաղվելը Հայաստանում դառնար ավելի դյուրին եւ չպահանջեր վերահսկողություն,  լիցենզավորում եւ այլն: Առողջապահության փոխնախարարը պնդում էր, որ դա թույլ կտա Հայաստան բերել ինչ-որ ներդրումներ, սակայն մասնավորապես ի՞նչ ներդրումների մասին էր խոսքը, ովքե՞ր էին այդ սփյուռքահաերը եւ ինչ պատճառով է փոխնախարարը սփյուռքահայերի առաջին իսկ ցանկությունը «վազելով» բերում Ազգային ժողով, այդ հարցերի  պատասխանը մնաց բաց: Այդպես էլ պարզ չեղավ, թե ո՞վ, երբ եւ ինչքա՞ն ներդրում է պատրաստվում դնել Հայաստանում գենային  ինժեներիայի հետազոտությունների համար: Այնպիսի տպավորություն էր, որ փոխնախարարը ինչ-որ բան թաքցնում էր, հակառակ պարագայում պետք է ենթարդրեր, որ Առողջապահության նախարարությունում ով ինչ մասնավոր զրույց է ունենում հետո իրենց շնչակտուր գցում է Ազգային ժողով` զրույցը «անիմաստ» օրենքի վերածելու նպատակով:

Փաշինյանի գիտելիքային մերկության եւ առաջին սեքսի մասին

ԳԱՂԹՆԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

Հավանաբար փոխնախարար Խաչատրյանի այդպիսի տարօրինակ դրսեւորումները կարելի կլիներ վերագրել վերջինիս  գենետիկ ինժեներիայի հանդեպ մանկուց ունեցած սիրո դրսեւորումներին: Սակայն մամուլում ի հայտ եկավ մեկ այլ դրվագ,  կապված բավականին աղմուկ հանած պապիլոմա վիրուսի  պատվաստումների մութ պատմության հետ: Հիշեցնենք, որ նույն Առողջապահության նախարարության առաջարկությամբ մանկահասակ կամ դեռահաս աղջիկներին պետք է այդ վիրուսի դեմ պատվաստումներ անեին, սակայն կան գիտնականներ, եւ մի շարք երկրների առողջապահության նախարարությունների տեսակետներ, որ այդ պատվաստումները բերում են չբերության եւ բնավ էլ այդքան անմեղ զբաղմունք չեն , ինչպես փորձում է ներկայացնել Առողջապահության նախարարությունը: Հենց այդ պահին պարզ դարձավ, որ նույն փոխնախարար Ս.Խաչատրյանը հանդիսանում է պատվաստումների լոբբինգով զբաղվող «Gavi, the Vaccine Alliance» արտասահմանյան հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի անդամ: Ղեկավար մարմնի կազմը ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ այն հիմնականում կազմված է Համաշխարհային բանկի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանանցից եւ, այսպես կոչված, զարգացող երկրների ներկայացուցիչներից: Հայաստանը ԱՊՀ երկրներից միակն էր, ով հայտնվել էր այդ ցուցակում` աֆրիկյան հետամնաց երկրների հարեւանությամբ: Կա տեսակետ, որ պատվաստանյութերի կամ որոշ դեղամիջոցների լոբբինգով զբաղվող կազմակերպությունները իրականում շուռումոռ են տալիս աստղաբաշխական ֆինանսական միջոցներ եւ հանդիսանում են մի օղակ` արտադրողից սպառող ճանապարհին:

Սակայն վերադառնանք Հայաստանում գենետիկ ինժեներիայի հետազոտությունների անկառավարելի դարձնելու փոխնախարար Խաչատրյանի օրինագծին: Եվ այստեղ պետք է հիշել այն  լուրջ ուսումնասիրությունները, որոնք առնչվում են գենետիկ զենք ստեղծելու  հատուկ ծառայությունների հետազոտություններին:  Ըստ ռուսական «Արգումենտի նեդելի» թերթի (N 35, 2017թ.), Հայաստանում գործում է գաղտնի կենսաբանական լաբորատորիա: Նույանման լաբորատորիաներ գործում են Ադրբեջանում` 1 հատ, Ուկրաինայում` 15 հատ, եւ մի քանիսը Վրաստանում: Ընդ որում, Վրաստանում վերջերս այդ լաբորատորիաներից մեկը փակվեց, երբ ժողովրդի մեջ սկսվեց դժգոհություն անասունների համաճարակների հաճախականությունը ավելանալու կապակցությամբ: Թերթը ներկայացնում է «ԿիբերԲերկուտ» հաքերային խմբի զեկույցը Ուկրաինայում կենսաբանական  լաբորատորիաների ցանցի գործունեության վերաբերյալ. «Շատ ուկրաինացիներ համարում են, որ համաճարակների պատճառ են հանդիսանում երկրի տարբեր քաղաքներում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներում պաթոգեն միկրոօրգանիզմների հետ իրականացվող գաղտնի փորձարկումները : 2009թ.-ից Ուկրաինայում ամերիկական փողերով սարքավորվել են 15 այդպիսի օբյեկտներ, իբր կենսաբանական վտնագները նվազեցնելու նպատակով, սակայն այդ պահից նման վտանգների թվաքանակը եւ տարածվածությունը միայն աճեցին մի քանի անգամ: Ուկրաինան ցնցող հազվադեպ պատահող հիվանդությունների համաճարակները վերջին տարիներին կարող էին առաջանալ կառուցված լաբորատորիաներից արտահոսքների պատճառով: Սակայն այդ տարբերակը թվում է ծայրահեղորեն քիչ հավանական, հաշվի առնելով ամերիկյան մասնագետների որակավորման բարձր մակարդակը: Ավելի շուտ` վարակումները եղել են կանխամտածված եւ հանդիսացել են ռազմական վիրուսների մոդիֆիկացիաների փորձարկման մի մասը...»:

Ըստ թերթի` այդ բոլոր լաբորատորիաները հանդիսանում են ռազմական օբյեկտներ եւ ուղղակիորեն ենթարկվում են ԱՄՆ պաշտպանության նախարարությանը: Նրանց վրա չի տարածվում տեղակայման երկրի օրենսդրությունը: «Ոչ մի ուկրաինական ծառայություն իրավունք չունի այդտեղ իրականացնել ստուգում եւ նույնիսկ մուտք գործել այդպիսի օբյեկտ: Այդտեղ չեն աշխատում տեղացի բնակիչները, իսկ աշխատակազմը կազմված է բացառապես ԱՄՆ-ի քաղաքացիներից: Ամերիկյան ռազմական բիոլաբորատորիաները Ուկրաինայում գտնվում են ամերիկյան Black and Veatch Special Projects  կորպորացիայի կառավարման տակ»: Կիբերբերկուտի հակերները նշում են, որ. «Պաշտոնապես համարվում է, որ լաբորատորիաները գտնվում են Ուկրաինայի Առողջապահության նախարարության ենթակայության տակ, սակայն  դա պայմանականություն է հաշվի առնելով, որ նախարարությունը ղեկավարում է ԱՄՆ քաղաքացի եւ մայդանի ակտիվիստ Ուլյանա Սուպրոնը, սակայն իրականում կենսաբանական  նյութերի հետ գաղտնի աշխատանքները իրականացվում են Պենտագոնի հովանու ներքո»: Ըստ ԿիբերԲերկուտի, գաղտնի կենսաբանական փորձարկումների համակարգման հարցում տեղակայման երկրի կողմից գործում են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ: Զեկույցում նշվում է, որ ամերկացիները Ուկրաինայում կարող են մշակել տարատեսակները ընտրական ազդեցությամբ ռազմական վիրուսների տարատեսակներ: Դա յուրահատուկ գենետիկական զնեք է, որը ըստ թերթի, կարող է ազդել բացառապես սլավոնական անձանց գենոտիպի վրա եւ կանխել նրանց բազմացումը, առաջ բերել չբերություն եւ այլ հիվանդւոյթուններ, այդ թվում` կաթվածներ, օնկոլոգիական հիվանդություններ եւ այլն:

ՈՒՆԵՆՔ ԵՐԿՈՒ ԱԺ` ՎՏԱՐԱՆԴԻ ԱԺ ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԱԺ

Նույն թեմային անդրադառնում է նաեւ մեկ այլ ռուսաստանյան հանրահայտ թերթ` «Կոմսոմոլսկայա պրավդան» (N34, 2017թ.): «ԱՄՆ-ն շրջապատում է Ռուսաստանը գաղտնի բիո լաբորատորիաներով» հոդվածում ՌԴ  ՊՆ հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոչենկոն նշում է, որ կենսաբանական լաբորատորիաների ցանցը պատկանում է ամերկյան զինվորականներին եւ ֆինանսավորվում է Պենտոգոնի կողմից: «ԱՄՆ-ի ռազմակենսաբանական լաոբարտորիաների իրական խնդիրները թափանցիկ չեն, իսկ այնտեղ իրականացվող հետազոտությունների բնույթը առաջացնում է լուրջ մտահոգություն: Ռուսաստանյան մասնագետները լրջորեն անհանգստացած են նշված երկրների հետ Ռուսաստանի սահմանակից տարածքներում գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների մոտ անհայտ համաճարակների ի հայտ գալով»:

Ի դեպ, ՀՀ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում վերոհիշյալ նախագիծը քննարկելու ժամանակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ այդ թվում` Հայաստանում տարիներ առաջ տարածված խոզի ժանտախտը, ըստ որոշ կարծիքների, նույնպես կարող է լինել գենային ինժեներիայի հետ առնչվող խնդիր: Իսկ Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի նախկին պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը նշել է, որ. «Այդ լաբորատորիների աշխատանքի վկայությունն է Ուկրաինայի համար էկզոտիկ հիվանդություններով մարդկանց եւ կենդանիների  հիվանդության դեպքերը: Հնարավոր չէ թաքցնել աֆրիկյան ժանտախտի համաճարակները, որոնք պարբերաբար ոչնչացնում են խոզերի գլխաքանակը, կամ էլ` թռչնագրիպը, որը ոչնչացնում է հավերին եւ կասեցնում թռչնամսի արտահանումը: Դժվար է թաքցնել եւ այն դեպքերը, երբ անհայտ վիրուսները տանում են Ուկրաինայի քաղաքացիների կյանք եւ առողջությունը: Որպես կանոն, այդպիսի լոկալ համաճարակները չեն հրապարակվում: Հիվանդներին փորձում են բուժել հատուկ հիվանդանոցներում փակ դռների հետեւում»: Քաղաքական գործիչը նշում է նաեւ, որ նմանատիպ բիոկայանների կառուցվում են նաեւ ռուսաստանի սահմանակից այլ երկրներում, որպես օրինակ, մատնանշելով Վրաստանը:

ՄԱՐԴԱՍՊԱՆ ԳԵՆԵՐ

«Արգումնետի նեդելի» թերթի զրուցակից, պաշտոնաթող գնդապետ Յան Բարանովսկին պնդում է, որ կենսաբանական  զենքի ամենավտնագավոր տարատեսակը գենետիկականն է. «Այն վաղուց մշակում եւ գաղտբնի փորձարկում են ամերիկյան հատուկ ծառայությունները»

Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիկոս Միխայիլ Պալցեւի կարծքով. «Բիոզենքը կարող է տարածվել ջրով, մթերքի միջոցով, իսկ ագրեսոր-գեները ունեն  կարողություններ ներթափանցելու կերակրային բույսերի մեջ: Այդպիսի ներխուժումների արդյունքը կարող է ի հայտ գալ նույնիսկ հաջորդ  սերունդներում, բերելով ինֆարկտների, քաղցկեղների եւ կաթվածների աճին»:

Փորձագետների մեծ մասը գենետիկ զենքը դասում են կենսաբանական զենքի տարատեսակներից մեկին: 1925թ. Ժնեւյան արձանագրության եւ 1972թ. կենսաբանական զենքի մասի  կոնվենցիայի համաձայն` խստորեն արգելված է դրա հետազոտությունները: Չնայած դրան` գենետիկ զենքի ստեղծման վրա աշխատում են գաղտնի լաբորատորիաները, քանի որ ունենալով մարդասպան գեները կարելի է կառավարել աշխարհը, աննկատ ոչնչացնելով թշնամիներին: Ընդ որում, պրակտիկապես անհնար է իմանալ եւ ապացուցել հատկապես ով է ստեղծել եւ օգտագործել գենետիկ զենքը, քանի որ վերջինիս կիրառումը թաքնված է հայտնի կամ անհայտ հիվանդությունների, համաճարկների տակ:

Ինչպես համոզված են գենետիկ զենքի ստեղծման դեմ պայքարող «Սանշայն պրոջեկտ» միջազգային կազմակերպության մասնագետները, գենետիկ զենքը կարող է գործել  չբերություն, մկշտական հոգնածություն առաջացնելով եւ վնաս հասցնել ոչ միայն  մարդկանց առողջությանը, նվազեցնել բնակչության թվաքանակը այլեւ հարվածել կիրառման երկրի տնտեսությանը:

Ի դեպ, կենսաբանական զենքի հետազոտությունները իրականացվել են նաեւ Սովետական Միությունում: Ինչպես նշում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Յաբլոկովը. «Նախորդ դարի 70-ական թվականներին Սվերդլովսկի մարզի գաղտնի լաբորատորիայից պատահմամբ դուրս է թռել ինչ-որ հատուկ ժանտախտային ինֆեկցիա: Զոհվեցին  զորակոչային տարիքի տղամարդիկ: Համենայնդեպս, կանանց եւ տարիքով մարդկանց վրա այն չազդեց: Դա խոսում է այն մասին, որ գոյություն ունի ընտրական գործողության զենք, որոշակի բնութագրիչներով մարդկանց դեմ: Դրա մշակումով զբաղվել եւ գուցե այժմ էլ զբաղվում են շատ երկրների հատուկ ծառայությունները»:

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼԻՆ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈՒ»-Ն ՉԻ ԴԱՐՄԱՆԻ

Զարմանալի է, որ այսպիսի լուրջ մտավախություն առաջացնող եւ հնարավոր հետեւանքներ ունեցող ոլորտում, ինչպիսինն է գենային ինժեներիան մեր Առողջապահության նախարաությունը ի դեմս փոխնախարար Խաչատրյանի ցուցաբերել է,  թվում է , անլուրջ եւ մակերեսային մոտեցում: Իսկ գուցե  Խաչատրյանը միայն ձեւ էր անում, որ գենային ինժեներիայով զբաղվելու ազատականացումը պարզապես ինչ-որ սփյուռքահայերի հետ զրույցի արդյունք է` անորոշ ապագայում, անորոշ չափով , անորոշ նպատակով ինչ-որ ներդրումներ բերելու համար: Գուցե Հայաստանում գաղտնի լաբորատորիայի մասին լուրերի, գենային ինժեներիայի ազատականացման եւ Ա. Խաչատրյանի լոբբիստական կազմակերպության վարչության անդամ լինելու մեջ կա ինչ-որ գաղտնի փոխկապակցվածություն:  Համենայնդեպս, այս վարկածը շատ ավելի տրամաբանական է, քան այն, ինչ փոխնախարար Խաչատրյանը փորձում էր ներկայացնել Ազգային ժողովի քննարկումների ժամանակ:

Արման Արամյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА