o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես թարմացնել սիրելիիդ հետ հարաբերությունները

24.09.2017 15:17 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպես թարմացնել սիրելիիդ հետ հարաբերությունները

Գոյություն ունի չորս կանոն, որոնց հետեւելով՝ կկարողանաս թարմացնել սիրելիիդ հետհարաբերությունները կամ ընդհանրապես դրանք նոր մակարդակի հասցնել:

Ինչպես ինձ ցավ պատճառած տղամարդիկ ինձ ավելի ուժեղ դարձրին

Յուրաքանչյուր առիթով մի զանգահարիր նրան

Քեզ համար նորմալ է մտերիմներիդ հետ կիսվել այն ամենով, ինչ տեղի է ունենում քո կյանքում, եթե նույնիսկ խոսքն ամենապարզ բանի մասին է: Երբ հայտնվում է սիրելիդ, «ականջների» ցանկը եւս երկուսով ավելանում է: Եվ, ահա, դու արդեն նրան ես զեկուցում յուրաքանչյուր իրադարձության մասին՝ ամեն մանրուքով եւ մտքերով: Հաճախակի հեռախոսային խոսակցությունները մեզ մտերմացնում են ընկերուհիների հետ, բայց տղամարդկանց դեպքում կարող են հակառակ արդյունքի հանգեցնել:

Լրացուցիչ համատեղ գործեր մի պարտադրիր

Մտքերիդ ընթացքը պարզ է. դուք սիրում եք միմյանց, նշանակում է՝ պետք է ամբողջ ազատ ժամանակը միասին անցկացնեք. աշխատանքային օրերի երեկոները, հանգստյան օրերը, արձակուրդները: Իսկ իրականում, երբ ամբողջ ժամանակը միասին ենք անցկացնում, վաղ թե ուշ զրույցի թեմաները կսպառվեն, դուք պարզապես կհոգնեք իրարից: Հոբբի ունեցող կանայք շատ ավելի են գրավում տղամարդկանց, իսկ երբ ամուսինը հասկանում է, որ սիրելիի կյանքի միակ ուրախությունն է, դա սկսում է ձանձրացնել նրան:

Մի թաքցրու ապրումներդ

«Մենք պետք է խոսենք» արտահայտություն լսելով՝ տղամարդիկ փախուստի են դիմում: Մենք գիտենք դա, այդ պատճառով չենք խոսում մեզ անհանգստացնող հարցերի մասին: Նրա հետ անկեղծ ու ազնիվ եղիր: Բացատրիր, թե քեզ ինչ դուր չի գալիս, ինչն է նեղացնում կամ վիրավորում, եւ միասին ելք գտեք: Տղամարդիկ հարաբերություններում պարզություն են սիրում, բայց ոչ միշտ են հասկանում, թե իրենցից ինչ է պահանջվում՝ հավասարակշռության հասնելու համար: Հուշիր նրան:

Ավելորդ պատասխանատվություն մի ստանձնիր

Հաճախ մենք ձգտում ենք մեր սիրելիներին պաշտպանել կենցաղի հետ կապված մանր խնդիրներից: Արդյունքը մեկն է. տղամարդը, որը չի մասնակցում ընտանեկան գործերին, շուտով դադարում է դրանցով հետաքրքրվել: Եվ, ամենակարեւորը, ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում: Նրան փոխանցեք ընտանեկան գործերի մի մասը՝ չվերահսկելով յուրաքանչյուր քայլը. թող ինքնուրույն որոշումներ կայացնի: Արդյունքների մասին կզեկուցի, հավատա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА