o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է իրականում սեռական փոքրամասնությունների մասին տեղեկատվությունը դպրոցներ ներմուծելու ջատագովը

22.09.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ով է իրականում սեռական փոքրամասնությունների մասին տեղեկատվությունը դպրոցներ ներմուծելու ջատագովը

Վերջերս մամուլում լայն արձագանք էին գտել այն լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն իրեն պատկանող հասարակական կազմակերպության միջոցով դպրոցական ձեռնարկ է տպագրել դպրոցների համար` ո՛չ ավել, ո՛չ պակաս սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն ձեւավորող բովանդակությամբ: Սակայն շրջանառվող լուրերը հենց նույն օրը հերքեց Ռ. Մուրադյանը` համապատասխան հայտարարությամբ: Ապա նաեւ «Իրավունքի» հետ զրույցում եւս մեկ անգամ ընդգծեց, որ կատեգորիկ դեմ է դպրոցներում նման ձեռնարկներ ունենալուն: Բայց արի ու տես, որ գտնվեց մի կրթության փորձագետ, որը բավականին հետաքրքրված է նման ձեռնարկ կազմելու գաղափարով: Խոսքը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ մասին է: Մեր աչքից չվրիպեց այն, որ տիկին Բախշյանը, հավանաբար, իր թիմակից դաշինքի  եվրոգաղափարներով տարված` սոցցանցում տեսակետ է հնչել այսպիսի բովանդակությամբ. «Ափսոս ծանոթ չեմ ձեռնարկի բովանդակությանն ու վստահ չեմ այս տեղեկության արժանահավատությանը, բայց այն, որ մենք երեխաներին պետք է զգուշորեն, իրենց հասանելի բառապաշարով, առանց նրանց ուշադրությունը սեւեռելու, տեղեկացնենք սեռական փոքրամասնությունների գոյության մասին, կարծում եմ` պետք է: Կրկնում եմ` սա իմ անձնական կարծիքն է»:

Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատարներից մեկը Սասուն Խաչատրյանն է «Հրապարակ»

Իհարկե, լավ է, որ գոնե երկու անգամ Ա. Բախշյանը շեշտել է, որ սա իր անձնական կարծիքն է, բայց այդուհանդերձ բավական հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ են մտածում այս հարցի շուրջ «Ելքում» դեռ մնացած թասիբով ազատամարտիկներն ու շատ կարգին ընտանիքներ ունեցող որոշ Ելք-ականները: Թե՞ որոշել են, որպեսզի ավելի արժանահավատ երեւա իրենց` Եվրամիության կողմնակից լինելը, որդեգրեն նաեւ եվրոպական ինչ-որ վայ-արժեքներ, բայց դա իրականացնում են 70-ամյա թիմակցի ձեռքով, այլապես, ուղղակի, պարադոքս կլիներ, եթե սեռական փոքրամասնությունների մասին ձեռնարկ ունենալու գաղափարը ողջուներ, ասենք, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА