ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՈՍԿՎԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ՝ «ԱԼ-ՔԱՅԻԴԱՅԻՆ» ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԵՋ

22.09.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄՈՍԿՎԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ՝ «ԱԼ-ՔԱՅԻԴԱՅԻՆ» ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԵՋ

ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, ինչ խոսք, սպասում էին բոլորը: Եվ, իհարկե, պատահական չէին այն համատարած արձագանքները, որոնք հաջորդեցին ելույթին:

ԵՄ-Ի ՀԱՄԱՐ ԱՄՆ-Ի «ՍԵՎ ՄԱԾՈՒՆԸ» ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ԴՈԳՄԱ Է, ԱՅԼ՝ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ
Սպասելիքները կապված էին հետեւյալի հետ. Թրամփի ընտրվելուց հետո մի շարք առանցքային հարցերում ԱՄՆ-ի քաղաքականությունը միայն անորոշությունների եւ տարակուսանքների տեղիք է տալիս: Ուստիեւ կար այն հույսը, որ ՄԱԿ-ում Թրամփը կտա այդ բոլոր հարցերի պատասխանները: Բայց ընդհակառակը՝ Թրամփի ելույթը ոչ միայն մի շարք կարեւորագույն հարցերի պատասխանները չտվեց, այլ նաեւ վիճակը դարձրեց շատ ավելի անորոշ:
Փորձագետները հիմնականում մատնանշում են Թրամփի գնահատականները երեք-չորս առանցքային հարցերի հետ կապված, ինչպես նաեւ դրան հաջորդած միանգամայն հակասական զարգացումները: Այսպես՝ Թրամփը նախ խոսեց հյուսիսկորեական խնդրի մասին, մինչեւ իսկ հասնելով այն մտիքն, որ ԱՄՆ-ն ոչ միայն հնարավորություն, այլ նաեւ ցանկություն ունի ոչնչացնել Հյուսիսային Կորեան, բայց դեռ համբերում է: Ապա սկսեց ամենակոշտ երանգներով քննադատել Իրանին ու մասնավորապես նրա հետ կնքած միջուկային համաձայնագիրը: Սիրիայի հետ կապված նրա խոսքերը համեմատաբար կառուցողական էին, որն, ի դեպ, համահունչ էր մինչ այդ կայացած Լավրով-Թիլերսոն հանդիպման  արդյունքում հնչեցված մտքերին: Այն է՝ պետք է սերտորեն համագործակցել հիմնախնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ: Ու մեկ էլ Թրամփը հերթական անգամ խոստացավ, որ ԱՄՆ-ն ողջ աշխարհին այլեւս չի պարտադրի իր կենսակերպը, այլ կփորձի մի այլ օրինակ դառնալ: Եվ ահա հազիվ էր Թրամփը այս մտքերը հնչեցրել, որ արձագանքեց Հյուսիսային Կորեան՝ ԱՄՆ նախագահի սպառնալիքները համարելով «շան հաչոց»: Իսկ փորձագետներն էլ միահամուռ հիշեցին 60-ականների կորեական պատերազմը եւ այն տասնյակ-հազարավոր զոհերին, որ այն ժամանակ տվել էր ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները: Ընդ որում, միանգամայն տեղին ընդգծեցին, որ այն ժամանակ Հյուսիսայն Կորեան, պատկերավոր ասած, կռվում էր միայն կալաշնիկովներով ու հնացած T-34 տանկերով: Իսկ հիմա կռվելու է համակողմանիորեն զինված ու հրաշալի պատրաստված մի քանի միլիոնանոց բանակով եւ, ամենակարեւորը՝ հրթիռներով ու ջերմամիջուկային զենքով: Արդյունքում՝ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները կունենան ոչ թե արդեն տասնյակ-հազարավոր, այլ տասնյակ-միլիոնավոր զոհեր, եթե, իհարկե, Թրամփը փորձի ոչնչացնել Հս. Կորեան, էլ չասած Չինաստանի հետ հնարավոր բախման մասին: Մի խոսքով, անգամ ԱՄՆ-ում քիչ չեն վերլուծաբանները, ովքեր Թրամփի այս սպառնալիքը համարեցին սովորական մեծախոսություն: Արդյունքում, եթե ԱՄՆ նախագահը փորձում էր այս կերպ ամրացնել իր դիրքերը, դրա փոխարեն մինչեւ իսկ ծիծաղելի վիճակում հայտնվեց:
Նույնն էր նաեւ Իրանի թեման: Այն բանից հետո, երբ Թրամփը տեղը-տեղին քննադատեց հայտնի 6+1 ձեւաչափով միջուկային գործարքը, նույն վեցյակի ԱԳ նախարարները քննարկեցին պայմանագրի ընթացքն ու պաշտոնապես հայտարարեցին՝ որեւէ շեղում չկա: Ամենատարօրինակը՝ այդ տեսանկյունին էր անգամ վեցյակում ԱՄՆ-ն ներկայացնող պետքարտուղարը, մինչդեռ՝ ժամեր առաջ հենց նրա նախագահն էր բոլորովին այլ բաներ ասում: Միջուկային գործարքի հաջող ընթացքի մասին խոսեց նաեւ ԵՄ թիվ մեկ դիվանագետ Մոգերինին, ինչը եւս շատ էական է: Առաջներում, երբ Վաշինգտոնը հայտարարում էր, թե մածունը սեւ է, ԵՄ-ն շտապում էր նրա հետեւից մի քանի անգամ նույն բանը կրկնել: Ու հիմա կոնկրետ հարցի հետ կապված, երբ նորից Վաշինգտոնն ասում է, թե մածունը սեւ է, ԵՄ-ն արձագանքում է՝ խելագարվել եք, ինչ է: Այսպիսով՝ Մոգերինիի այս հայտարարությունը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչքան են փոխվել ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները: 
ԱՄՆ-Ի ԱՆԹԱՔՈՒՅՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ
Բայց ամենաուշագրավ զարգացումը. ինչ խոսք, հետեւեց Սիրիայի հետ կապված Թրամփի «հույժ խաղաղասիրական» մտքերին: Նախօրեին հայտնի դարձավ, որ Սիրիայում՝ Իդլիբի տարածաշրջանի հարավային հատվածում ծանր մարտական գործողություններ են սկսվել ուղղակիորեն ռուսական զինծառայողների ներգրավվածությամբ: Երեկոյան Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը ներկայացրեց մանրամասները՝ մեծ ուժերով հարձակման է անցել սիրիական «Ալ-Քայիդայի» մասնաճյուղ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը՝ մի քիչ առաջ շարժվելով, նաեւ շրջապատման մեջ առնելով ռուսական ստորաբաժանումներից մեկին: ՌԴ Գլխավոր շտաբի ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ ռուսական ավիացիայի եւ սիրիական բանակային ուժերի օպերացիայի արդյունքում ոչ միայն հսկայական կորուստներ են պատճառել հարձակվողներին, այլ նաեւ շրջապատման մեջ հայտնված ուժերը, այդ թվում՝ այդ հատվածում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուս զինվորականները կարողացել են առանց կորուստների դուրս գալ շրջապատումից: 

Մոսկվան էլեկտրաբուսների քանակով առաջատարն է Եվրոպայում

Բայց զուտ ռազմականից, գեներալ Ռուդսկոյը նաեւ մեկ միտք հնչեցրեց, որն անմիջապես էլ իր վրա հրավիրեց վերլուծաբանների ամենալուրջ ուշադրությունը: Այն է. «Մեր ունեցած տվյալներով՝ հարձակումը նախաձեռնվել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի կանգնեցվի Դեր-Զորի արեւելքում կառավարական զորքերի հաջող զարգացող առաջխաղացումը»: Փորձագետները, անկախ նրանից, թե իրականում ինչ է տեղի ունեցել Իդլիբում կամ տեղի ունենում Դեր-Զորում, այն փաստի վրա են ուշադրություն հրավիրում, որ այսպիսով ՌԴ-ն առաջին անգամ ուղղակի մեղադրանք է ներկայացնում ԱՄՆ-ին՝ սիրիայում գործող ամենաառանցքային ահաբեկչական խմբավորումներից մեկի գործողություններին ընթացք տալու մեջ: Այլ կերպ ասած, որ առնվազն «Ալ-Քայիդայի» սիրիական կառույցը, եթե ոչ ողջ այդ խմբավորումը գործում է ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարականներով: Այսինքն՝ ԱՄՆ-ը ոչ միայն համագործակցում, այլ՝ ղեկավարում է ահաբեկիչներին:

Փորձագետներից շատերն այս կարծիքին են. Վաշինգտոնին ներկայացված է այնքան ծանր մեղադրանք, որ ՌԴ-ն հազիվ թե այդ քայլին գնար, եթե չունենար հստակ ապացույցներ: Եվ երկրորդը. հաշվի առնելով, որ ներկայացվել է հրապարակային մեղադրանք, այն էլ՝ ՄԱԿ-ի գագաթաժողովի օրերին, այս պատմությունը, որպես կանոն, կուլուարներում մնալով «լրտեսական պատերազմների» կարգավիճակում չի հայտնվի: Առավել եւս, որ երեկ էլ ռուսական պաշտոնական աղբյուրները հայտարարեցին, որ նույն Դեր-Զորի հատվածում ամերիկյան բանակային ուժերի կողմից վերահսկվող քրդական խմբավորումները սերտորեն համագործակցում են «Իսլամական պետության» դեմ` ընդդեմ ռուս-սիրիական ուժերի: Նման փաստեր էլի կան: Օրինակ՝ հայտնի դարձավ նաեւ, որ երբ սիրիական ուժերը փորձում էին անցնել Եփրատի արեւելյան ափ, բացվել են ավելի հյուսիս գտնվող Ասադի ջրամբարի փականները, ինչի արդյունքում նկատելիորեն բարձրացել է Եփրատի մակարդակը՝ խանգարելով սիրիական ուժերի գետանցմանը: Ընդ որում, այդ փականները նույնպես քուրդ-ամերիկյան վերահսկողության տակ են:
Այս ամենը ոչ միայն ցույց է տալիս, որ սիրիական թեմայով ՄԱԿ-ում Թրամփի հնչեցրած «խաղաղասիրական» մտքերը եւս շատ հեռու են իրականությունից, այլ, ամենակարեւորը՝ որ փաստացի Թրամփը մինչեւ վերջ է սրում ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ՝ Չինաստանի հետ հարաբերությունները: Ասենք այն, որ նույն ՄԱԿ-ում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Փեսնսը Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ միասին լքեց դահլիճը, արդեն իսկ ասվածի ամենապարզ վկայությունն է:
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» ԽՈՓԸ ՔԱՐԻՆ Է ԴԵՄ ԱՌԵԼ
Բայց ամբողջ խնդիրը դա էլ չէ, այլ, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են հաջորդել: Փաստն այն, որ «ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից նախաձեռնված» «Ջեբհաթ ան-Նուսրայի» հարձակումը ձախողվեց ամենակատաստրոֆիկ ձեւով ¥առկա կադրերը ցույց են տալիս, որ գրոհայինների դիերը բեռնատարներով են տեղափոխում¤ եւ չկարողացավ կասեցնել Դեր-Զորի, այսինքն՝ Սիրիայում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող վերջին տարածաշրջանում սիրիական ուժերի հարձակման թափը: Դրա վրա չի ազդում նաեւ այն ուղղակի աջակցությունը, որն այդ հատվածում ցուցաբերվում է ԻՊ-ին: Այսինքն, այս ուղղությամբ իրավիճակն իր օգտին փոխելու համար ԱՄՆ-ն պետք է գնա շատ ավելի լուրջ քայլերի՝ իր մասշտաբային մասնակցությամբ մեծ պատերազմի: Եվ դա նույնպես, ինչպես հյուսիսկորեական պատերազմի հեռանկարը մասնագետները համարում են քիչ հավանական: Մի խոսքով, Վաշինգտոնը աշխարհաքաղաքական մեծ պարտության շեմին է, սակայն դրանից խուսափելու տարբերակներ տեսանելի չեն: Արդյունքում, առաջ է գալիս այն տպավորությունը, որ նման հեռանկարները կոմպենսացնել Թրամփը փորձում է ՄԱԿ-ում ռազմաշունչ ճառերով, թե՝ կարող ենք բոլորին էլ հաղթել, բայց համբերում ենք, չենք ուզում: Ասենք, այդ ժանրում է նաեւ աշխարհին իրենց ապրելակերպը չպարտադրելու Թրամփի խոստումը: Նկատենք՝ բոլորին «դեմոկրատացնելու» այդ մարմաջը պատահական բան չէ, դա ԱՄՆ-ին լրջագույն տնտեսական շահ էր բերում, այդ թվում՝ դոլարի համաշխարհային կշիռը պահելու միջոցով: Այսինքն, եթե Վաշինգտոնը կարողանար շարունակել այդ «համատարած դեմոկրատացումը», հաստատ կշարունակեր: Բայց հիշատակված ողջ իրավիճակը հուշում է, որ «դեմոկրատիայի» խոփը քարին է դեմ առել, որը ծածկելու համար Թրամփը փորձեց բոլորին համոզել, թե կամովի են հրաժարվել հետագա շարժից: Փորձեց, բայց լուրջ չէր...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Մոսկվան արցախյան հարցի կարգավորման համատեղ աշխատանքի պատրաստակամություն է տեսնում Երևանի և Բաքվի միջև

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА