o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանն անկեղծ խոստովանություն է արել իր անձնական կյանքի մասին

22.09.2017 11:38 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Քիմ Քարդաշյանն անկեղծ խոստովանություն է արել իր անձնական կյանքի մասին

Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը հետաքրքիր հայտարարություն է արել իր անձնական կյանքի մասին։ Նրա խոսքով՝ Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից հետո ո՛չ ինքը, ո՛չ ամուսինը միմյանց նվերներ չեն տալիս։ Այս մասին նա պատմել է նորաձևության Е! պարբերականի հետ զրույցում։

Սիրո խոստովանություն անելու 7 եղանակ՝ առանց որևէ բառ ասելու

Պատասխանելով հարցին այն մասին, թե Քիմը չի՞ անհանգստանում արդյոք՝ կապված այն բանի հետ, որ իր երեխաներն ապրում են առատության մեջ, աստղը նշել է, որ ինքն ու Քանյեն փորձում են չվնասել երեխաներին։

«Ես և Քանյեն մշտապես խոսում ենք այդ մասին։ Մենք հաշվի ենք առնում այն, թե ինչն է երեխաների համար լավ, ինչը՝ վատ։ Ավելին, մենք արդեն նույնիսկ նվերներ չենք տալիս միմյանց։ Ես անձամբ այլևս չեմ սիրում նվերներ»,-նշել է 36-ամյա Քիմը։

Նրա խոսքով՝ վերջին անգամ ինքը նվերներ է ստացել իր երեխաներից՝ կոնֆետի և պլաստիկե զարդերի տեսքով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА