o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը. նրա կարողությունը կազմում էր 44.7 մլրդ դոլար

21.09.2017 23:07 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը. նրա կարողությունը կազմում էր 44.7 մլրդ դոլար

95 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի գործարար, L‘Oreal միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Բետանկուրի ընտանիքի հայտարարությունը:

Բետանկուրը, ում կարողությունը Forbes հանդեսը գնահատել էր 44.7 մլրդ դոլար, համարվում էր աշխարհի ամենահարուստ կինը: Նրա ընտանիքին է պատկանում L’Oreal-ի բաժնետոմսերի 33.1 տոկոսը: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը:

Բետանկուրի մահվան մասին մանրամասներ չեն հաղորդվում: Նա ապրում էր Փարիզի արվարձաններից մեկում: Նրա ամուսինը՝ Անդրե Բետանկուրը մահացել է 2007-ին:

Լիլիան Բետանկուրը ծնվել է 1922-ի հոկտեմբերի 21-ին L`Oreal-ի հիմնադիր Էժեն Շուլլերի ընտանիքում: 

Բետանկուրի մահից հետո աշխարհի ամենահարուստ կինը Forbes-ի տվյալներով դարձել է Wal-Mart խանութների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլտոնի դուստր Էլիս Ուոլթոնը, որի կարողությունը գնահատվում է 33.8 մլրդ դոլար:
 
 

Միայնակ տղամարդը 25.000 դոլար կվճարի իր երազանքների կնոջ հետ հանդիպելու համար

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА