o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերը չորս տարվա կյանք ունի․ հետազոտություն

20.09.2017 14:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Սերը չորս տարվա կյանք ունի․ հետազոտություն

Մեքսիկացի մասնագետները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել, որն օգնել է պարզել, որ սերն ընդամենը չորս տարվա կյանք ունի։ Աշխատության հեղինակների խոսքով՝ այդ զգացմունքը ժամանակավոր է, հայտնում է Planet-today-ը։

16-ամյա տղային շտապ «ՄՌՏ» հետազոտություն է պետք ողնաշարում ուռուցքի պատճառով

Ըստ մեքսիկացի գիտնականների՝ պետք է հասկանալ, որ սերն ու համակրանքը բոլորովին տարբեր բաներ են։

Սիրահարվածության առաջին փուլում մարդու գլխուղեղը սկսում է արտադրել եզակի քիմիական միացություններ, իսկ հետո սկսում են աշխատել գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են զգացմունքների դրսեւորման համար։

Այդ պատճառով էլ սիրահարված մարդը չի կարողանում մտածել իր գործերի ու պարտականությունների մասին, քանի որ նրա բոլոր մտքերը բացառապես իր սիրեցյալով են զբաղված։

Բայց հետազոտողներն  ուզում են ամբողջ մարդկությանը նախազգուշացնել այն մասին, որ այդ հոգեվիճակն ընդամենը չորս տարի է տեւում։ Հենց այդքան կյանք ունեն նույնիսկ ամենաուժեղ ռոմանտիկ զգացմունքները։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА