o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆՆ ՈՒ ՕՐՆԵԼԱ ՄՈՒՏՏԻՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ ԷԻՆ ՇՌԱՅԼՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ

20.09.2017 21:30 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆՆ ՈՒ ՕՐՆԵԼԱ ՄՈՒՏՏԻՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ ԷԻՆ ՇՌԱՅԼՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգային ծրագիրը: Ողջ աշխարհից ծագումով անվանի շատ հայեր հայրենիքում կողք կողքի, ծագումով ոչ հայերի հետ վայելեցին հայտնի հայերի կատարումները: Երեկոյին ներկա էին նաեւ իտալացի դերասանուհի ՕՐՆԵԼԱ ՄՈՒՏՏԻՆ եւ ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, երգիչ ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԸ: Մինչ դահլիճ մտնելը, երբ համաշխարհային մեգաաստղերը լրատվամիջոցների ու հանրության ուշադրության կենտրոնում լուսանկարվում էին, մոտ հինգ րոպե միմյանց փոխադարձ համբույրներ էին շռայլում:

Ալկասերը շնչում էր հայերեն

«ԵՍ ԻՆՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՄ ԶԳՈՒՄ»

Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կին համարվող իտալուհին` Օրնելա Մուտտին, լրագրողներին փոխանցեց, թե ուրախ է, որ արդեն երկրորդ անգամ է Հայաստանում: Իսկ արդեն համերգային դահլիճում, երբ Մուտտիին հրավիրեցին բեմ` անակնկալի եկած ասաց. «Չէի սպասում, որ ինձ կհրավիրեն բեմ, դրա համար մի քիչ հուզված եմ եւ զգացմունքային: Ուրախ եմ Հայաստանում լինելու համար եւ հպարտ եմ, որ հրավիրվել եմ այստեղ մի հիասքանչ հայ ընտանիքի կողմից, ովքեր ինձ պատմել են գեղեցիկ Հայաստանի մասին: Հենց այդ ընտանիքի պատմություններից, ես ինձ Հայաստանի մի մասնիկն եմ զգում: Շնորհակալ եմ նրանց` իմ ընտանիքին այստեղ հրավիրելու եւ այս հիասքանչ երեկոյի համար»:

«ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԻՄ ՊԱՊԻ ՀՐԱՇԱԼԻ ԵՐԿՐՈՒՄ ԵՄ»

Իսկ ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆՆ էլ հիշեց իր մանկությունն ու ուդահար պապիկին, որից էլ լսել է իր ծագումով հայ լինելու եւ հայերի մասին. «Հայաստանում ես վերադառնում եմ իմ արմատներին: Միշտ իմ զգացմունքները մեծ են, երբ Հայաստանում եմ: Ես միշտ կապված եմ եղել այս երկրին, ինչպես իմ պապիկը` Սարգիս Տեր-Միքայելյանը: 10 տարեկան էի, երբ նա մահացավ... Նա սազ եւ ուդ էր նվագում, եւ կարելի է ասել, միասին էինք երաժշտություն ստեղծում: Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ` իմ պապի հրաշալի երկրում: Երջանիկ եմ ձեզ հետ կիսել այս երեկոն», - ասաց լեգենդար երաժիշտն ու երկու կատարում նվիրվեց հանդիսատեսին: 
Ի դեպ, հայ հանդիսատեսը այսօր կայանալիք «Նաիրի» երաժշտական փառատոնին նույնպես կվայելի լեգենդար երաժշտի` Միշել Լեգրանի ներկայությունը, ով փառատոնի պատվավոր հյուրն է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА