o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե դու կին ես, ում դժվար է սիրել

17.09.2017 10:50 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Եթե դու կին ես, ում դժվար է սիրել

Սերը ջանքեր է պահանջում

Երբ ինքդ քեզ հարցնում ես, թե ինչ չի ստացվել նախորդ հարաբերություններում, ճշմարտությունն այն է, որ նախորդ ընկերներդ չեն կարողացել հաղթահարել քո էներգիան: Իսկ ճիշտ մարդն արժանի կլինի քեզ, չնայած նա նույնպես ստիպված կլինի ջանքեր գործադրել՝ քեզ հետ ապրելու համար:

5 նշան տղամարդու, որը չի դադարի քեզ սիրել

Սերը համբերություն է

Իսկ քեզ հետ կարող է ապրել մեկը, ով համբերության անսպառ պաշար ունի: Մարդը չպետք է փոխի քեզ կամ շտկի: Նա կողքիդ կլինի, քանի որ սիրում է:

Երջանկությունը սկսվում է ինքդ քո հանդեպ սիրուց

Այս մասին, հավանաբար, միլիոն անգամ ես լսել: Պատճառն այն է, որ դա ճշմարտություն է: Երբ սկսես իսկապես գնահատել ինքդ քեզ, զարգանալ ու կատարելագործվել, կսկսես հասկանալ, թե ինչու նախորդ հարաբերություններում ինչ-որ բան չի ստացվել:

Սերը փոխզիջում է

Երբեք չես կարողացել փոխզիջումների գնալ: Բայց սիրո հարցում ամեն ինչ հիմնված է տալու եւ ստանալու վրա: Սերն առանց փոխզիջումների չի դիմանա:

Չպետք է թաքցնես քո իրական էությունը

Ինչո՞ւ: Դա դու չես լինի: Եթե խելահեղ ու կրքոտ կին ես, ուրեմն այդպես էլ թող լինի: Քո կողքին կլինեն նրանք, ովքեր արժանի կլինեն դրան եւ կկարողանան վայելել: Խելահեղությունն ու կիրքը վատ չեն: Դու աշխարհն ավելի վառ ես դարձնում:

Սիրիր քեզ այնպիսինինչպիսին կաս

Միայն այն, որ քեզ դժվար է սիրել, չի նշանակում, որ դու վատն ես կամ անհնար է քեզ սիրել: Դու պարզապես բարդ մարդ ես, եւ դրանում ոչ մի սխալ բան չկա: Ճիշտ մարդը քեզ կսիրի նույնքան կրքոտ, որքան արժանի ես դրան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА