o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԿԶՍՊԵ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ  ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ

28.05.2016 15:37 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԿԶՍՊԵ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ  ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի վարած քաղաքականությունը, մասնավորապես նախագահ Ռ. Էրդողանի քաղաքական հայացքներն ու գործունեությունը հարուցել է աշխարհի խոշոր տերությունների, այդ թվում նաեւ Եվրամիության զայրույթը: Թուրքիայի նկատմամբ ճնշումներն արդեն տեսանելի են դառնում, սակայն դեռ հայտնի չէ` այդ ճնշումների ներքո Թուրքիան եւ նրա նախագահը կհրաժարվե՞ն իրենց կոշտ քաղաքականությունից: Միաժամանակ, Թուրքիայի նկատմամբ ճնշումները հաստատ չի բխում Ադրբեջանի շահերից: Համենայնդեպս, Բաքվում գնալով աճում է մտավախությունը, որ կզրկվի մեծ դաշնակցի գործնական աջակցությունից: Արդյոք դա կնպաստի՞, որպեսզի Ադրբեջանն ավելի ռեալ մոտենա ԼՂՀ հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին. առանց Թուրքիայի լուրջ աջակցության, ռազմատենչությունը կարող է ինքնասպանություն դառնալ: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«Տպավորությունն այն է, որ Փաշինյանը կորցրել է ստի եւ իրականության նկատմամբ զգացողությունը» (ՄԱՍ 1-ին, Ստեփանակերտի հանրահավաքը.ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ.

Թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓԱՆԻ կարծիքով.

- Չեմ կարծում, որ Թուրքիայի նկատմամբ ճնշումները կարող են Անկարային հետ պահել Ադրբեջանին աջակցելու գործից: Թուրքիան միանշանակ շարունակելու է անվերապահորեն աջակցել ու համագործակցել Ադրբեջանի հետ: Ուստի այս ամենը դժվար թե անդրադառնա Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության վրա:

Քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆՆ այլ կերպ է իրավիճակը պատկերացնում.

- Այո, վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ ճնշումները մեծացել են, եւ, կարծում եմ, առաջիկայում էլ կշարունակվեն ու ավելի կսրվեն: Սակայն այդ ամենի հետեւանքով Ադրբեջանը մեզ հետ չի նստի բանակցությունների սեղանի շուրջ: Նա կփորձի` որպես Թուրքիային փոխարինողի, աջակցություն գտնել Ռուսաստանում, այսինքն՝ Բաքվի կողմնորոշումը ավելի պրոռուսական կդառնա: Ինչը մեզ համար նույնքան վտանգավոր է, որքան Ադրբեջանի պրոթուրքական կողմնորոշումը: Քիչ հավանական եմ համարում, որ հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն, այսինքն` հանդիպում գուցե լինի, բայց ոչ բանակցություն:  Այժմ այդ հանդիպումը հնարավոր է մինչեւ հունիսի 20-ը, դրանից հետո քիչ է հավանակությունը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նկատեց.

- Կարծում եմ, որ Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հարցում ավելի վճռական դերակատարում կարող են ունենալ համանախագահող երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, եւ, անկասկած, մեր ռազմական պոտենցիալը: Մենք տեսանք, որ  ապրիլյան դեպքերի նախօրեին եւ ընթացքում Թուրքիան ակնհայտորեն ոգեւորում էր Ադրբեջանին: Չեմ կարծում, որ այս անգամ Թուրքիան կարող է դառնալ նոր լայնածավալ ռազմական գործողությունների հեղինակ: Մեկ պատճառով, որ Թուրքիայի նկատմամբ ճնշումը գնալով ավելանում է: Այդ են վկայում բոլորովին վերջերս Քեմերոնի կոշտ գնահատականները Թուրքիայում ստեղծված իրավիճակի, ղեկավարության քաղաքականության, մարդու իրավունքների նկատմամբ: Այս ճնշումներն անշուշտ ազդեցություն կունենան նաեւ Ադրբեջանի վարքագծի վրա, բայց կրկնում եմ` գլխավոր ու ազդեցիկ գործոնները ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահողներն են, մասնավորապես՝ Ամերիկան եւ Հայաստանի ռազմական պոտենցիալը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА