КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 06. 12. 2019 : :
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ Ուկրաինան կանդամակցի Եվրոպական Միությանը: Ինչպես հաղորդում է rbc.ua-ն, Ուկրաինայի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել Լվովի մարզ կատարած այցելության ընթացքում:
Պորոշենկոն վստահ է, որ Ուկրաինան կդառնա հաջողված երկիր և կդառնա Եվրոպական Միության անդամ: «Մեր համատեղ ջանքերը կհանգեցնեն նրան, որ Ուկրաինան կլինի Եվրոպական Միության անդամ: Դա տեղի կունենա, որովհետև մենք դրան հավատում ենք: Մենք միասին փոխում ենք երկիրը»,- ասել է նա:
Նա հավելել է, որ երկրի ներսում և դրանից դուրս որոշ քաղաքական գործիչներ չեն հավատում, որ Ուկրաինան Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար կստանա: Մենք կկոտրենք այդ պատնեշը, մենք կփոխենք երկիրը»,- ասել է Պորոշենկոն: