o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում հայ գործարարի են սպանել

30.08.2017 13:14 ՔՐԵԱԿԱՆ
Ռուսաստանում հայ գործարարի են սպանել

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում ոստիկանները փնտրում են տեղացի հայ գործարար Կամո Հարությունյանին սպանած անհայտ անձին,- հայտնում է URA.RU-ն: Ոստիկանության տվյաներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել գործարարի տան շքամուտքի մոտ: Ըստ նախնական վարկածի՝ սպանության պատճառը Կամո Հարությունյանի և անհայտ անձի միջև առաջացած վեճն է եղել: Վարկածներից մեկի համաձայն` սպանության պատճառ է դարձել կոնֆլիկտը: 36-ամյա Հարությունյանը իր տան շքամուտքի մոտ է եղել‚ որտեղ էլ իրեն սպասելիս է եղել անհայտ անձը: Նրանց միջև տեղի ունեցած վեճից հետո անձը հանել է ատրճանակը և կրակել, ինչից հետո փախուստի է դիմել: Ոստիկանությունը տեղի ունեցածի ականատեսների է թնտրում: Քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության ծառայողին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА