o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակին Ջիվանուն չեն գնահատել, դիտել են, որպես հարսանիքներում նվագող մի անձնավորություն»

30.08.2017 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ժամանակին Ջիվանուն չեն գնահատել, դիտել են, որպես հարսանիքներում նվագող մի անձնավորություն»

Օրերս մեծն Ջիվանու հայրենի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բարձունքը կրկին մարդաշատ էր, որը վկայում էր` Կարծախում Ջիվանու ծննդյան օրն է տոնվում: Фото Իրավունք Թերթ.Այս անգամ «Իրավունքը» Ջիվանու օրերին առիթ ունեցավ ներկա լինելու ՀՀ մշակույթի նախարարության եւ «Ջավախք» հայրենակցական միության շնորհիվ: Թեպետ այս տարի տարածքը մարդաշատ էր, բայց կազմակերպված միջոցառումը զիջում էր նախորդ տարիներին, երբ Ջիվանու օրերն իրենց ներկայությամբ ու ելույթներով պատվում էին բարձրաստիճան այրեր, մշակույթի ամենատարբեր ներկայացուցիչներ ու հոգեւորականներ Հայաստանից ու Վրաստանից: Օրինակ` Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, բանահավաք Թովմաս Պողոսյանը, որը մշտապես Ջիվանու օրերի հյուրն էր: Ինչ խոսք, այս տարի էլ կային անվանի մարդիկ, սակայն ոչ թե բեմում, այլ հանրության շարքերում: Իսկ բեմն ու միջոցառումն այս անգամ վստահված էր Ջավախքի տարբեր գյուղերից ժամանած երգի ու Фото Իրավունք Թերթ.պարի խմբերին: Թերեւս անվանի երգիչներից ներկա էր ծնունդով Ախալքալաքից Երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանը, որն իր ներկայությամբ ծաղկեցրեց միջոցառումը` անընդմեջ իր մի քանի կատարումներով եւ նույնիսկ պարեցրեց հանդիսականին:  Այդ թվում նաեւ ներկայացրեց նոր երգի պրեմիերա` նվիրված Ջավախքին: 

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և Շիրակի մարզում

Ինչեւէ, օրը նշանավորվեց մեծանուն աշուղի` Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությամբ: 
Ըստ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ` վերջապես կարողացանք Ջիվանուն արժանի տուն-թանգարան ստեղծել. «Պարբերաբար հարստացվելու է թանգարանը, այն աշուղագիտական կենտրոն պետք է դառնա: Վստահ եմ` այն հետագայում տարածաշրջանային նշանակություն պետք է ունենա»: Ըստ Հակոբյանի, տուն-թանգարանի նախորդ տարվա բացումից մինչեւ այսօր 2000 մարդ է այցելել:

ՋԻՎԱՆՈՒ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՈՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸФото Իրավունք Թերթ.

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից հիմնադրված մեծն աշուղի տուն-թանգարանը, որտեղ տեղի ունեցավ հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը, ինչ խոսք, նախորդ տարվա համեմատ, բոլորովին այլ տեսք էր ստացել: Եթե առաջ թանգարանում փնտրում էիր Ջիվանի, բայց միայն դատարկ ու անհյուրընկալ պատերն էին լուռ վկայում, որ նա այնտեղ է ապրել, ապա այսօր այն լիովին համապատասխանում է թանգարանների մասին ամենքիս ունեցած պատկերացումներին: Թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այս ընթացքում, «Իրավունքը» պարզեց թանգարանի ազգագրագիտական բովանդակության եւ ցուցադրության կազմակերպման պատասխանատու, ազգագրագետ, թանգարանագետ ԱՐԳԱՄ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՑ:

Фото Իրավունք Թերթ.- Դեռեւս տուն-թանգարանի հիմնարկեքի օրվանից ծրագրվել էր, որ պետք է  վերականգնվի ցուցադրության ավանդական սրահը: Միացել եմ այդ աշխատանքներին այս տարվա հունվարից, եւ փորձել ենք հնարավորինս նույնությամբ, առանց ավելորդ միջամտությունների վերականգնել ավանդական տունը: Արդյունքում՝ վերականգնվել է բոլոր սրահները, որոնք շատ քիչ միջամտությամբ պահպանել ենք այնպես, ինչպես եղել է: Այսօր արդեն տուն-թանգարանում ունենք վեց սրահ՝ թոնրատուն, հոտաղ, գոմ, մառան, մարագ, նաեւ ժամանակավոր ցուցադրության սրահ, որը ծառայելու է որպես  Ջավախքի մշակութային միջավայրի հարթակ, որտեղ կներկայացվեն ձեռագործ աշխատանքներից սկսած մինչեւ փայտամշակության գործեր: Սրահը ծառայելու է նաեւ որպես կրթական կենտրոն:

- Իսկ ինչո՞վ կառանձնանա Ջիվանու տուն-թանգարանը մյուսներից:

- Այն իր տեսակով եզակի է, որովհետեւ հայոց ավանդական տան ամբողջական վերականգնման առաջին փորձն է: Այո, կան երկրագիտական, ազգագրության թանգարաններ, բայց, ցավոք, մինչեւ հիմա չէինք պահպանել 19-րդ դարի տուն, բայց Ջիվանու տունն այսօր, բարեբախտաբար, հաջողվեց նույնությամբ վերականգնել: Սա նաեւ շատ կարեւոր խթան է, որպեսզի տարածաշրջանում փորձ արվի գյուղական տուրիզմի զարգացման, էկոտուրիզմի ձեւավորման համար, որովհետեւ հիմա տուրիզմն ավելի շատ գնում է դեպի գյուղական միջավայր: Եվ այս առումФото Իրավունք Թերթ.ով հեռավոր Ջավախքի Կարծախը կարող է մարդկանց հետաքրքրությունն ավելացնել, ինչը կնպաստի նաեւ, որ այստեղի բնակչությունն ավելի բարեկեցիկ ապրի:

- Այս տանը Ջիվանու ապրած տարիներից որեւէ իր մնացել է, թե՞ թանգարանն իրերով համալրվել է զուտ այդ շրջանին բնորոշ կահ-կարասիով:

- Չեմ կարող ասել պահպանվել է, թե՝ ոչ, բայց այն ամենը, ինչ թանգարանում տեսնում եք, լավագույն օրինակն է, որ նույնությամբ կարողացել ենք վերականգնել Ջիվանու ապրած տարիների մթնոլորտն այս տանը:

Фото Իրավունք Թերթ.- Էլի նորություններ սպասե՞նք թանգարանից հետագայում, թե՞ կբավարարվեք այսքանով: 

Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի

- Նորություններ սպասվում են: Թանգարանն անընդհատ պետք է զարգացում ապրի, այստեղ միջոցառումներ պետք է կազմակերպվեն: Թանգարանն այսօր փորձում է համագործակցել մյուս թանգարանների հետ եւս, այդ թվում՝ Ախալքալաքի երկրագիտական թանգարանի: Նաեւ ասեմ, որ արդեն այստեղ կա թանգարանի պատասխանատու, որը պարբերաբար մասնակցում է Երեւանում կազմակերպվող թանգարանային սեմինարներին եւ թրեյնիգներին: Փորձում ենք հնարավորինս այնպես անել, որ այստեղ ոչ թե լինի գավառական գյուղի թանգարան, այլ ընդհանուր մշակութային միջավայր, որը թանգարանային կյանքի մի մասը կկազմի, եւ այստեղ չենք ունենա թանգարանային առարկաների պահպանության, համալրման եւ ցուցադրության գրագետ կազմակերպման խնդիր:

«ԵՐԲ ՋԻՎԱՆԻՆ ՀԱՍԱՐԱԿ ՏԱԽՏԱԿԻ ՎՐԱ, ՁԻՈՒ ՊՈՉԻ ՄԱԶԵՐՈՎ ՍՏԵՂԾՈՒՄ ԷՐ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՍԱԶԸ»Фото Իրավունք Թերթ.

ՀՀ սփյուռքի փոխնախարար ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ դիտարկմամբ` Ջիվանին այսօր Կարծախում լուծեց մի խնդիր. «Ժամանակին Կարծախը աշխարհին տալիս էր Ջիվանի, այսօր արդեն Ջիվանին իր վերադարձով աշխարհին ներկայացնում է Կարծախը: Այսինքն` Կարծախը վերածվելու է հոգեմտավոր մշակութային կենտրոնի, դառնալու է հայոց ուխտատեղիներից մեկը, եւ սրբազան երկյուղածությամբ գալու ենք ջիվանիական օրերին շփվելու Ջիվանու հետ, վայելելու այս օդը, շփվելու այն տան պատերի հետ, որտեղ ծնվել է մեծն աշուղը: Ջիվանու ընկերներից մեկի` Պետրոսյանի խոստովանությամբ, երբ Ջիվանին հասարակ տախտակի վրա ձիու պոչից քաշած մազերով ստեղծում էր իր առաջին սազը եւ արժանանում իր տարեկիցների ու ընկերների ծաղրանքին, որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ունենալու ենք հայ աշուղական արվեստի մեծություն: Նա այն արվեստագետն էր, որի երաժշտությունը օգտագործեց նաեւ մեծն Կոմիտասը` հայ ժողովրդական երգերը եղանակավորելու համար»: 

«ԵԹԵ ՔՈ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՁԵՌՔԻ ՋԱՀԸ ՉԵՍ ՎԵՐՑՐԵԼ, ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՄԵԾ ԼԻՆԵԼ»

Фото Իրավունք Թերթ.Ծնունդով Ջավախքից բանաստեղծ, հրապարակախոս ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ միշտ էլ Ջիվանու հանդեպ սերը, հարգանքը եղել է ինքանբուխ. «Վերջին ժամանակներում հոգեւոր կյանքի նկատմամբ անտարբերություն կար, մեր հոգեւոր արժեքները կարծես թե մոռացության էին տրվում, այսօրվա միջոցառումը վկայություն էր, որ Ջիվանին այդքան ժողովրդի հավաքել էր Կարծախում: Ջիվանին ժողովրդի խոսքն է, երգն է, որ մարմին է առել եւ հանդես է գալիս մարդկանց մեջ` Ջիվանի անունով: Ջիվանին մի ամբողջ հայ հոգեւոր աշխարհ է: Իհարկե, անապատում հանդես չեկավ, երբ Ջիվանին եկավ, Սայաթ-Նովան կար, Նարեկացին կար, հայ ժողովրդական երգերը կային, միջնադարյան մեր սաղմոսները կային, մեր հոգեւոր դաշտից ակունք առավ Ջիվանին: Ջիվանին փառք չփնտրեց, նա շատ խոնարհ մարդ է եղել, այնքան, որ ասել է` ես գյուղական ծիլ եմ: Ջիվանին օրինակ է, որ բարձրանալու միակ ճանապարհը խոնարհությունն է: Ժամանակին Ջիվանուն չեն էլ գնահատել, նա դիտվել է, որպես հարսանիքներում նվագող մի անձնավորություն, նույնիսկ մտածել է` մի քար կդնե՞ն իմ վրա, իմ հիշատակը պահող կլինի՞... Նա ասել է, կլինի՞, որ պարտքերս մարած գնամ աշխարհից... Ջիվանին ոչ միայն պարտքերը մարել է, այլ մի ամբողջ հավիտենության երգ է ստեղծել: Այս ժողովուրդը Ջիվանիով է նաեւ հավիտենական կյանքի երթի մեջ: Շատ կարեւոր է, որ ազգը Ջիվանի, Սայաթ-Նովա ու մեր ազգային երգերը երգի, որոնք ազգային ակունք ունեն, այլապես չենք կարող մեր ազգային նկարագիրը պահել: Որքան կուզես լավ բանաստեղծ կամ գրող եղիր, եթե քո նախնիների ձեռքի ջահը չես վերցրել, ինչպե՞ս կարող ես մեծ լինել: Այնպես անենք, որ Ջիվանին շարունակվի»:

«Խնդրում եմ` լռե՜ք, դադար առե՜ք...». Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА