ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը աստիճանաբար մխրճվում է քրեական ճահճի մեջ

30.08.2017 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը աստիճանաբար մխրճվում է քրեական ճահճի մեջ

Հայաստանն աստիճանաբար մխրճվում է քրեական ճահճի մեջ: Ակնհայտ է, որ ոստիկանությունը գնալով ավելի քիչ է տիրապետում իրավիճակին: Հանցագործությունների թվի աճը, որին զուգահեռ աճում են չբացահայտված հանցագործությունները, դրա վառ վկայությունն է: Եթե դրան գումարենք նաեւ ճանապարհների պատահարների սրընթաց աճող քանակությունը, ապա պարզ է դառնում, որ իրավիճակը մոտենում է կրիտիկականի: Ընդ որում, հանցագործությունները կրում են լկտի եւ բացառիկ ցինիկ բնույթ:

Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Ո՞վ է տեսել, որ Երեւանի փողոցներում տեղի ունենա հետապնդում մեքենաներով, որը զուգակցվում է կրակոցներով: Ավելին, այդքանից հետո հետապնդողը կարողանում է հանգիստ դիմել փախուստի, այն դեպքում, երբ Երեւանի փողոցներում պարզապես վխտում են ՃՈ մեքենաները: Ինչ ասես, երբ կրիմինալը հանգիստ մտնում է պատգամավորի սենյակ եւ ջարդում վերջինիս գլուխը, ինչպես դա եղավ ՇՇԻ Մելոյի դեպքում, կամ էլ` դանակահարվում է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը: Կամ Մասիսում դեռ նախընտրական շրջանից ի վեր` պարբերական ծեծկռտուքներ` մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ, ընդ որում` մասնակից են նաեւ քաղաքապետն ու նրա եղբայրը... Եվ այդ կրիմինալի ամենաթողության պայմաններում բնավ էլ զարմանալի չէ, որ բազմաթիվ բիզնեսային, պարտքի վերադարձման, կամ կենցաղային հարցեր Հայաստանում լուծվում է կրիմինալի միջոցով, ռազբորկաների արդյունքում, գողական օրենքներով:

Կարծես թե, մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի խայտառակ գրավումից հետո ոստիկանությունում պետք է լինեին լուրջ փոփոխություններ, սակայն դրանք այդպես էլ ի հայտ չեկան, իսկ շարքային քաղաքացիներից ավելի ու ավելի շատ են լսում «է՜, ականջդ կանչի, Վանո» արտահայտությունը: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА