ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի՞թե մենք մեզ եւ մեր պատմությունը չենք հիշում». վրաց պատգամավոր

29.08.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մի՞թե մենք մեզ եւ մեր պատմությունը չենք հիշում». վրաց պատգամավոր

Աշուղ Ջիվանու ծննդյան 171-րդ տարեդարձի տոնակատարությանը լինելով Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում` առիթ ունեցանք զրուցելու Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր ԴԱՎԻԹ ՉԻՉԻՆԱՁԵԻ հետ, որը եկել էր դիմավորելու գործընկերոջը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին` միեւնույն ժամանակ, շնորհավորելու ջավախքցիներին: Խոսելով հայ-վրացական բարեկամության եւ որպես կապող օղակ` նաեւ ջիվանիական տոնակատարության մասին, վրաց պատգամավորն ասաց.

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

– Այսպիսի միջոցառումներն արհեստական չեն եւ ոչ էլ հորինված, այլ սա այն տոներից է, որն ապրում է ժողովրդի մեջ: Կարծում եմ` մենք պետք է աջակցենք այսպիսի տոնակատարություններին, որովհետեւ այն օգնում է մեր ժողովուրդներին մտերմանալ: Չնայած այսօր խոսել հայ-վրացական մտերմության մասին` նույնիսկ տարօրինակ է հնչում, որովհետեւ ինչպե՞ս կարելի է դեռ նոր խոսել մտերմանալու անհրաժեշտության մասին, երբ հայերն ու վրացիներն արդեն իսկ միասին ապրում են ավելի քան 5 հազար տարի: Մի՞թե մենք մեզ, մեր պատմությունը չենք հիշում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վրաց պատգամավորի հետ մի շարք քաղաքական օրակարգային հարցերի շուրջ մեր զրույցը կարդացե՛ք թերթի վաղվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА