o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ – փառատոն

29.05.2016 23:36 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ – փառատոն

Ծրագրի նպատակը

Արվեստն իր բազմազան ճյուղերով բոլոր ժամանակներում ունեցել է մարդկության, հասարակության վրա ներազդելու  հզոր ուժ:
Հայաստանի արվեստն իր տարբեր դրսևորումներով, աշխարհահռչակ արվեստագետներով իր ուրույն տեղն ունի համաշխարհային արվեստի զարգացման մեջ: 
Տարեցտարի ի հայտ են գալիս նոր անուններ, որոնք կոչված են համալրելու հայկական արվեստի նվիրյալների շարքերը:
«Մինորա» մշակութային կենտրոնը իր գործունեությամբ մշտապես նպաստում է աճող սերնդի շրջանում նոր տաղանդների հայտնաբերմանն ու խրախուսմանը: Այդ իսկ պատճառով հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ – փառատոն:
Մրցույթ - փառատոնի նպատակն է հայտնաբերել և հարթակ տրամադրել  նկարչության, ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող շնորհալի երեխաներին:

Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը


Ծրագրի համառոտ նկարագիրը

Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ – փառատոնն անցկացվելու է տարվա մեջ մեկ անգամ: Մասնակիցներն ու հաղթողներն արժանանալու են մրցանակների և այլ խրախուսական նվերների:

Մրցույթն անցկացվելու է հետևյալ ուղղություններով և տարիքային խմբերով.

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ - անցկացվելու է 2 փուլով` նախընտրական փուլ, մրցութային փուլ
5-7 տ., 8-11 տ., 12-14 տ.

ԱՍՄՈՒՆՔ - անցկացվելու է 1 փուլով` մրցութային փուլ
8-10 տ., 11-14 տ., 15-18 տ.

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ - անցկացվելու է 1 փուլով` մրցութային փուլ
5-7 տ., 8-12 տ., 13-16 տ.,ինչպես նաև խառը տարիքային խումբ
Մոնո, 2 հոգի, փոքր խումբ /3-6 հոգի/, միջին խումբ /7-10 հոգի/, մեծ խումբ /11 և ավելի/

Մասնակցության համար զանգահարել 098 53 15 95, 010 53 15 94

 

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА