ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին

09.08.2017 18:44 ԹԵՄԱ
Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հուլիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է մեկը: Հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի ներքին զորքերից:

Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակն ամրացնում է դիրքերը. Աշոտ Ասատրյան

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքերից հայտնել են միայն մեկի մասին: Երկու վիրավորներից ևս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են միայն մեկի մասին:

Մարտական կորուստներ

• Հուլիսի 30-ին «հայկական կողմի արձակած կրակոցից» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն (Əkbərli Hüseyn Zakir oğlu):

Ոչ մարտական կորուստներ

• Հուլիսի 21-ին մահացել է Ադրբեջանի բանակի՝ ծանր վիրավորված զինծառայող Սոլթանով Նահիդը (Soltanov Nahid): Անհայտ հանգամանքներում զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։

• Հուլիսի 21-ին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուի (Əzizli Dayandur Nuru oğlu) մահվան մասին: Զինծառայողի ընտանիքի անդամներին չեն ասել նրա մահվան հանգամանքները։

• Հուլիսի 21/22-ին մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, սերժանտ Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն (Hümbətov Vüsal Novruz oğlu): Զինծառայողի մահվան հանգամանքները չեն բացահայտվել, իսկ հարազատներ պնդում են, որ նրան սպանել են:

Վիրավորներ

• Հուլիսի 14-ին Աղդամի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վերոնշված Սոլթանով Նահիդի հետ միասին վիրավորվել էր ևս մեկ զինծառայող, որի անունը հայտնի չէ:

• Հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի հատվածում (հայկական Մարտակերտի ուղղություն) վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաքիշիև Մուրազ Քամալ օղլուն (Babakişiyev Muraz Kamal oğlu): Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ զինծառայողը վիրավորվել է հայկական կողմի կրակոցից:

Ադրբեջանի ԶՈւ սպանված լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն

Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu)

Ադրբեջանի ԶՈւ մահացած վիրավորված զինծառայող Նահիդ Սոլթանովը (Nahid Soltanov)

Բացի նշված կորուստներից՝ հայտնի է դարձել հուլիսին ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում կա հավանականություն, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար տեղեկությունների պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքերից հայտնել են միայն մեկի մասին: Երկու վիրավորներից ևս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են միայն մեկի մասին:

Մարտական կորուստներ

• Հուլիսի 30-ին «հայկական կողմի արձակած կրակոցից» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն (Əkbərli Hüseyn Zakir oğlu):

Ոչ մարտական կորուստներ

• Հուլիսի 21-ին մահացել է Ադրբեջանի բանակի՝ ծանր վիրավորված զինծառայող Սոլթանով Նահիդը (Soltanov Nahid): Անհայտ հանգամանքներում զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։

• Հուլիսի 21-ին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուի (Əzizli Dayandur Nuru oğlu) մահվան մասին: Զինծառայողի ընտանիքի անդամներին չեն ասել նրա մահվան հանգամանքները։

• Հուլիսի 21/22-ին մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, սերժանտ Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն (Hümbətov Vüsal Novruz oğlu): Զինծառայողի մահվան հանգամանքները չեն բացահայտվել, իսկ հարազատներ պնդում են, որ նրան սպանել են:

Վիրավորներ

• Հուլիսի 14-ին Աղդամի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վերոնշված Սոլթանով Նահիդի հետ միասին վիրավորվել էր ևս մեկ զինծառայող, որի անունը հայտնի չէ:

• Հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի հատվածում (հայկական Մարտակերտի ուղղություն) վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաքիշիև Մուրազ Քամալ օղլուն (Babakişiyev Muraz Kamal oğlu): Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ զինծառայողը վիրավորվել է հայկական կողմի կրակոցից:

Ադրբեջանի ԶՈւ սպանված լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն
Ադրբեջանի ԶՈւ սպանված լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն
Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն
Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն
Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu)
Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu)
Ադրբեջանի ԶՈւ մահացած վիրավորված զինծառայող Նահիդ Սոլթանովը (Nahid Soltanov)
Ադրբեջանի ԶՈւ մահացած վիրավորված զինծառայող Նահիդ Սոլթանովը (Nahid Soltanov)

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА