o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղային եւ քաղաքական հարսանիք` երկու շաբաթից

28.07.2017 22:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Աստղային եւ քաղաքական հարսանիք` երկու շաբաթից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ երկու շաբաթից` օգոստոսի 10-ին, պատրաստվում է ամուսնացնել դստերը` Արմինեին: Հարսանիքն առավել ուշագրավ է դարձել, քանի որ պատգամավորի փեսան լինելու է ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի որդին` երգիչ Արաբո Իսպիրյանը:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Ի դեպ, ի տարբերություն շատ քաղաքական գործիչների զավակների եւ շոու-բիզնեսյան աստղերի, որոնք մինչեւ ամուսնությունը իրենց սիրելիի մասին փորձում են հնարավորինս քիչ տեղեկատվություն տալ հանրությանը, մինչդեռ Արաբոն իր կյանքի կարեւորագույն որոշման մասին հայտարարեց հենց սկզբից` իր համերգներից մեկի ժամանակ` հրապարակավ ամուսնության առաջարկ անելով Ռ. Գրիգորյանի դստերը:

Նշենք, որ «Իրավունքի» հետ զրույցում Ն. Իսպիրյանն ասել էր, որ երբեք չի հանդուրժի, եթե որդին որոշի կյանքի ուղեկից ընտրել օտարազգիի. «Անկարելի է, այդպիսի բան չի կարող լինել: Քանի ես կամ` գոնե այդպիսի բան չպետք է լինի, ինձնից հետո չգիտեմ` ինչ կլինի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА