o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.05.2016 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Լավ հիշեք լուսանկարում պատկերված կերպարանքին, որպեսզի հանկարծ ոչ ոք թյուրիմացություն չստեղծի, թե նա որեւէ կապ կարող է ունենալ «Իրավունքի» հետ: Դա «Իրավունքի կողմ» անունը ստացած ՀԿ ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է, իսկ գործունեության տեսակն այնպիսին է, որ կուզենայինք անվան միջից հանել «իրավունք» բառը, բայց, ավաղ, դա չենք կարող ստիպել: Իսկ գործունեությունը հետեւյալն է. «Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի եւ բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ենթադրամաշնորհային պայմանագիր կնքեց «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ` ֆինանսապես աջակցելու վերջիններիս կողմից իրականացվող IDAHOT-ին նվիրված միջոցառումը»: Ու պարզվում է, որ պեդերաստների պաշտպանության «միջազգային» օրը նա նշել էր «տեղական կազմակերպությունների եւ միջազգային դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ», ու միաժամանակ «ՀԿ-ի բացման արարողությունը եւս տեղի ունեցավ երեկույթի ընթացքում»: 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, պետբյուջեի ցանկացած քննարկման ժամանակ միշտ քննարկման առարկա են դառնում Կենտրոնական բանկի ուռճացված ծախսերը: Սակայն այժմ, երբ կառավարությունը նախաձեռնել է կրճատումներ, ԿԲ նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ որոշել է բողոքի գիրքը բացել եւ գանգատվել, թե ինչքան վատ են իրենք ապրում. «Արդեն 7 տարի է` աշխատավարձերը չենք բարձրացրել, 7 տարի է` գործուղման ծախսերը չենք ավելացրել:  Մենք ունենք համապատասխան քանակի ծառայողական մեքենաներ, դրա թվաքանակը չենք փոխում: Չունենք վաճառված կամ դուրս գրված մեքենաներ, որոնք գոնե 7-8 տարեկան չեն: Ինձ սպասարկող մեքենան էլ 2013թ. արտադրության է, Volkswagen: Գերմաներեն գիտե՞ք ինչ է նշանակում` ժողովրդական մեքենա, էլ ինչի՞ մասին է խոսքը:  Վերջին շրջանում միայն աշխատողների թվաքանակն է ավելացել` կապված Դիլիջանի հետ: Հիմա Դիլիջանում կա 175 աշխատող, իսկ Կենտրոնական բանկի աշխատողների ընդհանուր թիվը 800-ից պակաս է»: Դե ինչ, եթե վատ ապրելը դա է, ապա մնացած ժողովրդին երեւի մնում է միայն երկար հերթ կազմել` մայրաքաղաքի կամուրջներից վայր նետվելու համար:

Իսկ ԴԱՀԿ նախկին ղեկավար ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, պարզվում է, որ գրեթե սուրբ է: Այդ օֆշորիստը, ինչքան էլ զարմանալի լինի, գրասենյակի միջոցով (գրասենյակ էլ հասցրել է բացել) հաղորդագրություն է տարածել, ուր ներկայացնում է շվեյցարական LGT բանկի ղեկավարությունից ստացած պատասխանը, մասնավորապես. «Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է Միհրան Պողոսյանի անունով որեւէ հաշվեհամարի գոյություն»: Դե ինչ, մեզանում հրեշտակներն այնքան շատ են, որ թերեւս շտապ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել հրեշտակային թեւերի արտադրություն: Հա՛մ տեղական արտադրողը կշահի, հա՛մ էլ պաշտոնավոր, նախկին պաշտոնավոր ու անպաշտոն հրեշտակներն իրենց լավ կզգան: 

Իսկ հին հեռուստացույցներ ունեցողների տերերին հասցրեց զարմացնել հայրենի կառավարությունը: Պարզվում է, որ անհրաժեշտություն չկա դրանք դեն նետել կամ ձեռք բերել թվային հեռարձակում ընդունող ՍԱՐՔԵՐ` կառավարության որոշմամբ` Հայաստանում թվային հեռարձակումը կհետաձգվի մինչեւ 2018թ. հուլիսի 20-ը: Իսկ մինչ այդ, երեւի թե, հին նմուշի հեռուստացույցներն իրենց ընթացքով կհասցնեն փչանալ, եթե, իհարկե, մեջները չկան ԽՍՀՄ արտադրության տանկի պես ամուր նմուշներ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА