o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես` նվիրված Հրաչյա Գալստյանի հիշատակին

26.07.2017 02:54 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես` նվիրված Հրաչյա Գալստյանի հիշատակին

Հուլիսի 25-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես` նվիրված Հրաչյա Գալստյանի հիշատակին: Ներկայացված էին արվեստագետի երեք ստեղծագործական փուլերը. գեղանկարչություն, քանդակագործություն, խեցեգործություն: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, նկարիչներ և այլ արվեստագետներ:

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

Հ. Գալստյանի որդին` Ցոլակ Գալստյանը, նշել է, որ բազմիցս է առաջարկել հորը` ներկայանալ հանրությանը ցուցահանդեսով, սակայն նա հրաժարվել է` ասելով, որ լավագույն գործը դեռ առջևում է:  

Ցուցահանդեսը կունենա նաև լրացուցիչ ծրագիր` hուլիսի 27- ին կկայանա Հրաչյա Գալստյանի «Հայրենականչ» գրքի շնորհանդեսը, հուլիսի 29- ին «ՄԻՀՐ» թատրոնը կցուցադրի ներկայացում, իսկ օգոստոսի 1 - ին կկայանա համերգ՝ «Տիեզերք» բենդի մասնակցությամբ: Վերոնշյալ միջոցառումները կկայանան Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Մուտքն ազատ է:  

Հրաչյա Գալստյանը 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1973 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դասավանդել է Աշտարակ քաղաքում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1998 թվականից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА