o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քրդերն անկանխատեսելի են եւ կարող են գործել հայերի դեմ»

19.07.2017 20:15 ԹԵՄԱ
«Քրդերն անկանխատեսելի են եւ կարող են գործել հայերի դեմ»

Գնալով աճում են կրքերը իրաքյան Քուրդիստանի ղեկավարության այն հայտարարության շուրջ, թե սեպտեմբերի 25-ին անցկացնելու են հանրաքվե` Քուրդիստան պետության ստեղծման հարցով: Այն, որ այս պատմությունը կարող է ունենալ ամենատարբեր հետեւանքները՝ սկսած Քուրդիստանի ստեղծումից վերջացրած Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմով, կարելի է կռահել: Բայց մեզ համար կա նաեւ այս հարցը. եթե ստեղծվի Քուրդիստանը, դա նաեւ լուրջ խնդիրներ է առաջ բերում Թուրքիայում: Ի վերջո, չմոռանանք, որ նաեւ Արեւմտյան Հայաստանը Քուրդիստանի մեջ ներառելը քրդերի ծրագրերից է: Ուրեմն՝ Հայաստանի համար Քուրդիստանի ստեղծումն օգու՞տ է, թե` վնաս: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից պայմանագիր կնքել. իրազեկում

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` իրաքյան Քուրդիստանը վերջին տարիների ընթացքում ունեցել է բավականին լուրջ ձեռքբերումներ, պետության ներքին ինքնակառավարումը վաղուց արդեն փաստ է. «Բացի այդ, փաստ է նաեւ, որ Քուրդիստանն ունի աջակցություն աշխարհի գերտերությունների կողմից, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի: Մեծ հաշվով այս երկրները դեմ չեն, որպեսզի այդ պետությունն անկախանա: Իհարկե, սրան զուգահեռ կան նաեւ խնդիրներ կապված հատկապես Թուրքիայի դիմադրության հետ, բայց վերջին տարիներին այդ խնդիրները կարծես թե հաղթահարվում են: Հայաստանի օգուտի կամ վնասի հետ կապված երկար հաշվարկներ են անհրաժեշտ, սակայն առաջին հայացքից իրաքյան Քուրդիստանի ստեղծումը բավականին գրավիչ է թվում: Ոչ միայն այն տեսակետից, որ այն նախադեպ է լինելու պետության անկախության ճանաչման, այլեւ այն առումով, որ Քուրդիստան պետությունը սահմանափակում է Թուրքիայի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում: Հետեւաբար՝ հայկական կողմը պետք է շահագրգռված լինի՝ տեսնելու Քուրդիստան պետության ստեղծումը Մերձավոր Արեւելքում»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԸ փաստեց, որ Քուրդիստան պետության ստեղծումը բխում է միայն Հայաստանի շահերից, քանի որ հայերն ու քրդերը բարեկամ ժողովուրդ են. «Ամեն դեպքում արձագանքները դրական են: Քուրդիստան պետությունը դե ֆակտո գոյություն ունի` կա վարչապետ, նախագահ, զորք որն այսօր պաշտպանում է իրաքյան Քուրդիստանին եւ Իրաքին: Մուսուլի ազատագրման ժամանակ Քուրդիստանի զինվորականները Իրաքի զինվորականների հետ հավասար մասնակցել են ազատագրմանը: 40-50 մլն ժողովուրդն իրավունք չունի՞ մի փոքր տարածքում պետություն ունենալ: Սակայն դրա ստեղծումը բարդ է` սկսած Թուրքիայից, որը նրա ամենաոխերիմ թշնամին է»:
Քրդական հակամարտությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւս իրատեսական է համարում իրաքյան եւ սիրիական տարածքների վրա Քուրդիստան պետության ստեղծումը. «Թուրքիան շուտով տրոհվելու է, ինչն անխուսափելի է: Այդուհանդերձ, Հայաստանի համար ավելի շահավետ կլինի, եթե այդ տարածքները շարունակեն մնալ Թուրքիայի տիրապետության տակ, քանի որ քրդերն անկանխատեսելի են եւ կարող են գործել հայերի դեմ»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА