ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽԵՐԸ

24.02.2016 17:26 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽԵՐԸ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽԵՐԸ

(ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ 

ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏԻՑ ՀԵՏՈ)

Գագիկ Շամշյանը Անկարայից հայտնում է, որ ՀՅԴ-ն դեռ կոալիցիա չմտած` Անկարան դարձրեց արյան ծով:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԽԵՐԸ

 

 

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽԵՐԸ

(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ` 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 

ԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ ՀՅԴ-ի թեթեւ ձեռքով Արմեն Երիցյանը սուպեր նախարարից վերածվեց ռեգուլյարի:

 

 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` 

ԼՏՊ-Ի ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Խռովելը քաղաքական կատեգորիա է:

ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` 

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ

Դու ինչ նախարարացու, անգամ չես կարողանում ընտանիք ձեւավորել, էլ ուր մնաց...

 

 

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` 

ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Նախարարների ներկայիս ՀՅԴ-ական թեկնածուները Դաշնակցությունում այլեւս անելիք չունեն:

 

 

ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

(ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿՈԱԼԻՑԻՈՆ 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄՆ 

ՈՒՇԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հրանտ Հովսեփովիչ, իսկ ե՞րբ եք բաժանելու պորտֆելները:

 

 

ԱԲՍՈՒՐԴԻ 

ԺԱՆՐԻՑ

ԱԺ-ից հայտնում են, որ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը «Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպելիս, բանից պարզվում է, որ ինքն իր հետ է հանդիպել, քանի որ «Ժառանգության» միակ թեկնածու Զարուհի Փոստանջյանն այդ հանդիպմանը չի մասնակցել:

 

ՍԽԱԼ ՈՒՂԻՈՎ Է ԳՆՈՒՄ

Ըստ հոգեթերապեւտների` Արթուր Բաղդասարյանը ոչ թե «Հայկական վերածնունդ» պիտի ապրեր, այլ` կյանքի վերաիմաստավորում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА