o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.07.2017 20:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Օրերս Վրաստանի` առավելապես կովկասյան թուրքերով բնակեցված ՄԱՌՆԵՈՒԼԻ քաղաքում հարձակվել եւ պղծել են հենց քաղաքի կենտրոնում գտնվող սուրբ Գեորգիի վրացական եկեղեցին: Մառնեուլիի թեմի կողմից տարածված դատապարտող հայտարարության մեջ նշվում է, որ նորագույն պատմության ընթացքում մահմեդական ոչ մի կրոնական շինության դեմ որեւէ ոտնձգություն չի եղել, սակայն ժամանակ առ ժամանակ քրիստոնեական սրբությունները պղծելու թիրախ են դառնում: Այստեղ զարմանալի է, որ թեմն ակնկալում է համապատասխան գնահատական` տեղական համայնքի կողմից: Բայց մի՞թե մինչեւ հիմա չեն համոզվել, որ թուրքի պարագայում դա ոչ թե իրավական կամ բարոյահոգեբանական խնդիր է, այլ` մարդաբանական: Ախր, այդ տեսակն ընդունակ է միայն սպանությունների, պղծությունների եւ նման այլ զազրելի ոճիրների, եւ մի՞թե Վրաստանի համար ահազանգ չէր, երբ շուրջ մեկ տարի առաջ Մառնեուլիի փողոցներում հայտնվել էին ցուցարարներ` «Իսլամական պետության» դրոշներով: 

ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, բոլորիս անհանգստացնում է, որ Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է 6 միլիարդ դոլարի: Սակայն զարմանալիորեն դրա մասին լրիվ այլ կարծիք ունի ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ. «Մենք ունենք դեֆիցիտային բյուջե եւ առաջիկա տարիներին, այո, անվանական առումով ստիպված ենք ավելացնել արտաքին պարտքը, որպեսզի ֆինանսավորենք բյուջեի պակասուրդը: Պակասուրդը փակելու երկու աղբյուր կա. կա՛մ օգտագործում ես քո պահուստները, ժողովրդական լեզվով ասած` բարձի տակ պահած փողերը, ինչը ճիշտ չէ: Պետք է ունենաս «բարձիկ», որ կարողանաս քո հարկաբյուջետային քաղաքականությունը սահունորեն իրականացնել, կամ պարտք ես վերցնում, որ ֆինանսավորես քո ծախսերը»: Հարգելի ընթերցող, որեւէ բան հասկացա՞ր նախարարի խորիմաստ մտքից: Ճիշտն ասած, նրա միտքը բարձրաձայն կարդալու փորձի ժամանակ քիչ էր մնում լեզուս վնասվեր, եւ նրա ասածից հասկացա միայն, որ պարտք վերցնելը լավ բան է:  

Բոլորին զարմացրեց Հայաստանի ամենաերիտասարդ փոխնախարար ԱՇՈՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հրաժարականը, ինչի առնչությամբ նա հետեւյալ տեքստն է տարածել. «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին: Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին եւ հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի եւ պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս` արդյունավետ համագործակցության համար»: Հիմա ի՞նչ պատահեց Լոնդոնի քոլեջ եւ ամերիկյան Ֆլետչերի համալսարան ավարտած այդ երիտասարդին, որ հինգ ամիս առաջ շատ ոգեւորված ստանձնել էր այդ պաշտոնը, իսկ հիմա, կարծես թե, երդում է տալիս պետական եւ քաղաքական ոլորտից հեռու մնալ: Ի՞նչ է, չդիմացա՞վ իրական պետական աշխատանքի հետ առերեսմանը...

Զարմանալի եւ տագնապալի լուր է հայտնել քայքայիչ աղանդների գծով Հայաստանի խոշորագույն մասնագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Ըստ նրա նախնական տվյալներով` մոտակա մեկ-երկու ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաների» կոնգրեսը: Հնարավոր է, որ որոշվի նրանց վարչական մարմինը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Հայաստան, եւ ՀՀ-ից սկսեն ղեկավարել ԱՊՀ տարածքում իրենց գործունեությունը: Այսինքն` լքելու են Ռուսաստանը, ուր նրանք արգելքի տակ են հայտնվել, եւ մեր երկի՞րն են դարձնելու իրենց պիղծ գործունեության կենտրոնատեղի: Արդյո՞ք զարմանալիորեն շատ տուրք չենք տալիս այն մտայնությանը, թե Եվրոպան, Ամերիկան կամ եսիմ էլ որ մի զահրումարը ինչ կասի: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА