o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ ԷԼ ՀՐԱԶԴԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՐԵՂԲՈՐ ԹՈՌԸ

05.07.2017 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄԱ ԷԼ ՀՐԱԶԴԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՈՐԵՂԲՈՐ ԹՈՌԸ

Հուլիսի 4-ի առավոտյան Հրազդանի բնակիչ Սեւակ Դանիելյանը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում, Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցն անցնող, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 58-ամյա Գրիգոր Մարգարյանին: Բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար: Հրազդանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վրաերթի հեղինակը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հարազատ հորեղբոր` Ֆելիքս Դանիելյանի թոռն է: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ու մանրամասներ պարզել քաղաքապետից, ով, սակայն, լսափողը վերցնելով եւ տեղեկանալով, որ լրագրող է զանգահարողը, միայն  ասաց. «Հետո, հետո, մի զանգեք խնդրում եմ, խառն եմ...»:

«Ժամանակ». Երեւանի փոխքաղաքապետը Գյումրիում քաղաքապետի ընտրություններին կլինի իշխանության թեկնածուն

Այսքանից հետո արժե հիշեցնել, որ դեռ միայն վերջերս էր, որ հոր ծառայողական մեքենայով մահացու վրաերթ կատարելու մեջ մեղադրվեց Հրազդանի քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը: Եվ եթե այդ գործը ներկայիս «տարօրինակ» ընթացքը չունենար, միգուցե պարոն քաղաքապետի այս մյուս ազգականը շատ ավելի զգույշ լիներ ղեկին, ու այս հերթական վրաերթը չլիներ: Լավ է միայն, որ Ռազմիկի օրինակով Սեւակն էլ  չի շտապել փախչել դեպքի վայրից:

Ի դեպ, տեսնես Հրազդանի քաղաքապետը շա՞տ հարազատներ  ունի...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА