o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՏԵԼ-ԽՄԵԼ ՍԻՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

04.07.2017 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՈՒՏԵԼ-ԽՄԵԼ ՍԻՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Դիետոլոգների ասոցացիայից հայտնում են, որ ինչքան էլ «Ժառանգությունը»  սատկի, կաշին էլի մի 27 տարվա քաղաքական դիակի բեռ կլինի:
ԱՄՆԻՍՏԻԱ ՉԻ ԼԻՆԻ
Ըստ Համաներման հանձնաժողովի` «Սասնա ծռերը» համը ընենց են հանում, որ ոչ ներում, ոչ էլ բեկում չի լինելու…

ՖՈՒՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ  ՄԱԿԱՐԴԱԿԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ


ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՄԵԿԵՎԿԵՍ ՏԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ 
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Էս ինչ զուլում աշխարհ ա, ով անի, բայց Անին գնա տարիուկես պայմանական հանգստանա...

ՌԵՏՐՈ ՆԱՄՈՒՍ
(ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿՆՈՋ` ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎԵՐՋԵՐՍ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գրողների միությունից հայտնում են, որ եթե Շիրվանզադեն ողջ լիներ` կգրեր «Նամուս 2» վեպը, իսկ գլխավոր գործող անձինք կլինեին ոչ թե Սուսանն ու Սեյրանը, այլ Ռուզանն ու Սեյրանը:

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԳԼԽԱՎՈՐ ՀՈՂԱՏՈՒ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ` «ԲԱՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԻ` ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ութ հարյուր հեկտար հանձնելուց հետո չեն փիլիսոփայում…

ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ՄՈՒՄԻԱՆ
Քաղաքական դաշտում քսանյոթ տարի է մի դիակ է շրջում, որը ոչինչ չունի կորցնելու, բացի իր բթությունից ու շատակերությունից:ՋՈՒՐԸ ԾԱԽԵՔ, ՋՈՒՐԸ
Էս ինչ զուլում երկիր ա, լիտրը երեք  հարյուր դրամանոց Սեւանի խմելու ջրով ջրում են կիլոն քսան-երեսուն դրամանոց բանջարեղենը:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԷՏՎԱԾՆԵՐԸ 
ԵՎ ՆԵՏՎԱԾՆԵՐԸ
(ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԵՎ ԶԱՐՈՒՀԻ 
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` «ԻՐԵՆՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԷՏԵԼ ԵՆ» ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եթե իրենց կուսակցությունից էտել են, ապա իրենք կուսակցությանը նետել են, այսինքն` քցել…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА