o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.07.2017 20:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ աշխարհն աստիճանաբար խելագարվում է, ու ավանդական կրոնական աղանդների ֆանատիկոսներին զարմանալիորեն գումարվում են ոչ կրոնականները: Այսպես, աշխարհով մեկ տարածված Starbucks սրճարանների ցանցի սեփականատեր, միլիարդատեր ՀՈՎԱՐԴ ՇՈՒԼՑԸ հայտարարեց, որ նրանք, ովքեր կողմ են ավանդական ամուսնություններին, թող այլեւս չօգտվեն իրենց սուրճից: Ավելի վաղ սույն  միլիարդատերը բաժնետերերի տարեկան ժողովին հայտարարել էր, որ չի ունենա գործնական հարաբերություններ այն ներդրողների հետ, ովքեր չեն զորակցում միասեռական ամուսնություններին: Զավեշտալին այդ պատմությունում այն է, որ, ըստ տեղյակ մարդկանց, սեփական եկամուտների վրա այդպիսի քար գցած ֆանատիկոսի սուրճի կայսրության հասույթների մեծ մասը գնում է Իսրայելի զինված ուժերին: Հետաքրքիր է, թե ինչ հիշոցներով են հիմա նրան հիշում այդ պետության գեներալները:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, պարզվում է մեր երկրում էլ մինչեւ հիմա կան քաղաքական աղանդավորներ: Այսպես, դեռ ՀԱԿ-ի բավականին չափավոր վարքագծի ժամանակաշրջանում մոլեռանդությամբ աչքի ընկած ակտիվիստ ՀԱՐՈՒԹ ՈՒԼՈՅԱՆԸ երազում արտահերթ ընտրություններ է տեսել: Փրփրելով «Ելք» դաշինքի այն կարգախոսից, որ 122 հազար մարդ քվե են տվել իրենց ծրագրերին, եւ առանց իշխանափոխության հստակ ծրագրի փողոց դուրս գալն իմաստ չունի, պատանի ֆանատիկոսը գրում է. «Նախ, հարգելիներս, 122.000 մարդ ոչ թե ձեր կողմից ներկայացված վերացական իշխանափոխության ճանապարհային քատեզ-պլանին ա կողմ քվեարկել, այլ ձայն ա տվել ձեզ` հույս ունենալով, որ դուք հաղթելու եք ընտրություններում: Այդպես չի՞: Ո՞չ: Բա ի՞նչ ա. 122.000 մարդ ձեր գաղափարակիցն է, բավարարված է ձեր արձանագրած արդյունքներով ու տանը հանգիստ նստած սպասում է, թե երբ եք իրականացնելու ձեր քարտեզ-պլա՞նը: Մի՞թե պարզ չի, որ եթե վաղը արտահերթ ընտրություններ տեղի ունենան, այդ 122.000-ի նույնիսկ 20 տոկոսը չեք հավաքի»: Հետաքրքիր է, իր կուռքը` ԼՏՊ-ն, այդ ջահելին իրատեսության դասեր չի՞ տվել... 

Իսկ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ բավականին զավեշտալի իրավիճակում էր հայտնվել, երբ ԱՄՆ դեսպանատանը նշվում էր ԱՄՆ անկախության տոնը: Դե նա իր «շեֆության» մոտ ներկայացել էր իր լավագույն կոստյումով եւ փողկապով, երբ ինչպես ինքն է գրում, մտնելուց առաջ կարդաց հրավիրատոմսի գրածը. «Ու հանկարծ աչքովս ընկավ ամենաներքեւում գրառումը-կոշտ պահանջը, զգեստը` ազատ, ոչ մի փողկապ կամ թիթեռնիկ...»: Իսկ հետո նա նկարագրում է, թե ինչպիսի հրճվանք ապրեց, երբ տարածքում դեսպանն իրեն դիտողություն արեց. «Անակնկալ դեմս դուրս եկավ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` շնորհակալություն հայտնելով ներկա գտնվելու համար ու շտապելով զարմանալ, որ ես պաշտոնական հագուկապով եմ, ու որ ամենազարմանալին է` փողկապով: Սկսեցի արդարանալ, որ հրավերը չեմ կարդացել եւ մտածել եմ, որ նախկին տարիների նման տոնը եւ դրես կոդը խիստ պաշտոնական է..»: Դե, մյուսները կամաչեին, սակայն Ստյոպիկն ավելի լավ բան չգտավ, քան փողկապը հանել, խցկել գրպանը: Եվ ավարտին էլ «Դեհ, վերջում էլ դեսպանին հրաժեշտ տալիս դեսպանի հետ նկարվեցինք: Հասցրեց նկատել` օհ, փողկապը հանել եք, հա՞»: Կարճ ասած, ձեր նմաններ խայտառակել ընդդիմություն:

Մի զարմանալի դեպք էլ տեղի ունեցավ խորհրդարանում` Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովում: Լրատվական դաշտով պտտվում է տեղեկությունը, որ, երբ եկել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հանձնաժողովի անդամ, Ծառուկյան դաշինքի պատգամավոր ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, նրան շփոթելով Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ, հարցրել էր կալանավայրերի սննդի մասին: Փոխարտգործնախարարն էլ զարմացել էր, թե ես ինչ կապ ունեմ կալանավայրերի հետ: Եվ ասում են, որ հնաբնակ պատգամավորները, փոխանակ օգնեն երիտասարդ եւ անփորձ գործընկերոջը, գերադասել էին պարզապես զվարճանալ:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА