o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՍԿԱՑՈՂԻՆ ՄԵԿ ԱՍԱ, ՉՀԱՍԿԱՑՈՂԻՆ` ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ

30.06.2017 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԱՍԿԱՑՈՂԻՆ ՄԵԿ ԱՍԱ, ՉՀԱՍԿԱՑՈՂԻՆ` ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ


(«ՕՐՕ-ՈՒՄ ՉԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ»` ՕՐՕ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՕՐՕ-ից հայտնում են, որ որքան էլ փորձեցին Րաֆֆի Հովհաննիսյանին ընկալել, անգամ սուրդոթարգմանիչ բերեցին` էլի բան չհասկացան:
ԷԼԻ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ
(ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԻ ԽՈՍՏՈՒՄԸ 
ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ, ՎԵՐՋԻՆԻՍ 
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Իվետա Տոնոյանի` Ծառուկյանը խոստումը չի կատարել, քանի որ այս անգամ էլ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չէր թողել:

ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ
(ԱՐՓԻ ԼԻՃ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ 
ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ 
ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՅԴ-ից հայտնում են, որ Արփի լիճ արգելոցի տնօրենին աշխատանքից ազատելը անձնական բնույթ չի կրել, ուղղակի Հայաստանը ծովից ծով դարձնելու ծրագիրը սկսում են Արփի լճից:ՈՐ ՇՈԳԻՑ ՉԽԵՂԴՎԵԻՆ
(ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ 
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) 
Ըստ Անի Զախարյանի դատապաշտպանի` նա ոստիկանության մեքենայի ապակիները կոտրելու հրամանը բարի նպատակով էր տվել:

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԻՆՍՈՒԼԻՆ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՇԱՔԱՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔՆԵՐ 
ՉՈՒՏԵԼՈՒ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀՈՐԴՈՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա, տարին տասներկու ամիս պասի մեջ ենք, հիմի էլ` ասում են ծոմ պահեք:

ՄՆԱՑ ԱՐԱԳԱՉԱՓ ԴՆԵՆ, ՈՒ ՎԵՐՋ
(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԱԾՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ չնայած հողերի աճուրդների համար կանաչ լույս են վառել, բայց ապահովության համար տեսախցիկ էլ են տեղադրել` խախտումների դեմն առնելու համար:

ԿՈՄԻԿԸ
Ըստ դատաբժշկական փորձաքննության, «Ժառանգության» հերձումը ցույց տվեց, որ այն քաղաքական դիակ չէ, այլ անհույս կոմայում է…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА