o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՑ ՀԵՏՈ ՀԲ-Ն ԱՆՑԱՎ ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՎԻՆ

28.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՑ ՀԵՏՈ ՀԲ-Ն ԱՆՑԱՎ ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՎԻՆ

Օրերս Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը ներկայացրեց բավականին հեռուն տանող մտքեր առաջ բերող մեկ զեկույց: Այն կոչվում է «Հայաստան. երկրի համակարգված գնահատում», եւ ապա ավելանում է «Ապագայի Հայաստան» արտահայտությունը:ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ՄԻՆՉ ԱՅԺՄ 
ՀԲ-Ն ԷՐ «ԲԱՐԵՓՈԽԻՉԸ»
Զեկույցով ՀԲ-ն նախ փորձում է գնահատել Հայաստանի ներկայիս տնտեսական եւ առանցքային հարցերով սոցիալական իրավիճակը: Այնուհետեւ, անցում է կատարված ապագայի կանխատեսումներին, ընդ որում, մինչեւ 2050թ.-ը:
Առաջ ընկնելով` նկատենք, որ ներկայիս սոցիալ-տնտեսական իրողությունների մասին ՀԲ-ի ընդհանրական գնահատականի հետ, այն է՝ Հայաստանի վիճակը ծանր է, ինչ խոսք, դժվար է չհամաձայնվել: Այլ հարց, որ այս վիճակին բերած պատճառների ու ապագայի գնահատականների հետ կապված մի շարք հետաքրքիր հարցադրումներ, այնուամենայնիվ, առաջ են գալիս: Օրինակ՝ «Մինչեւ 2008 թվականը Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների շարքում ներկայանում էր բարեփոխումների իրականացման առաջատարներից մեկը»: Ցանկացած մեկի ենթագիտակցության մեջ ի՞նչ տպավորություն կառաջացնի այս միտքը: Իհարկե, որ մինչեւ 2008թ.-ը այդ բարեփոխումների շնորհիվ Հայաստանում փայլուն վիճակ էր: Բայց ահա՝ «2009 թվականից ի վեր իրավիճակն արմատապես տարբեր է...»: Այսինքն` ի՞նչ, բարեփոխումները քչացան եւ, վիճակն էլ միանգամից փոխվե՞ց:
Իհարկե, հասկանալի է, որ 2008թ.-ից հետո իրոք եղել է վատթարացում: Պատճառները նախ 2008-09թթ. հայտնի ճգնաժամը, ապա՝ մինչ օրս շարունակվող ռուսական տնտեսության խնդիրները, ինչը չէր կարող ուղղակիորեն չանդրադառնալ Հայաստանի վրա: Ի վերջո, նաեւ հենց ՀԲ-ն է իր այս զեկույցում ֆիքսում, որ մինչեւ իր հիշատակած այդ «գերբարեփոխումային» 2008թ.-ը հայաստանյան, օրինակ, մոտ 2.3 միլիարդ դոլար դրամական փոխանցումներից մոտ 1.5-ը, մոտ 1 միլիարդ ներդրումներից 0.7-ը հենց Ռուսաստանի մասնաբաժինն էր: Կարճ ասած, ինչքան էլ որ լավ էինք բարեփոխվում, մեկ է, հայաստանյան տնտեսությունն այնքան խորն էր կապված ռուսականի հետ, որ այնտեղի ազդակները պարզապես չէին կարող ամենաուղղակի ազդեցություն չունենալ մեր վրա...
Բայց ի՞նչ կապ ունեն բարեփոխումները,  եթե 2008թ.-ին հաջորդած անկումային փուլը անգամ ՀԲ-ն է բացատրում թվարկված եւ մի շարք այլ միանգամայն իրական պատճառներով: Ավելին, նշելով նաեւ, որ մի շարք այլ պարամետրերով ¥գործարար միջավայրի բարելավում եւ այլն¤ այս տարիներին եւս եղել է առաջընթաց: Վերջապես, չէ՞որ նույն ՀԲ-ն եւ նրա «սիամական երկվորյակ» Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) է մշտապես ոգեւորված խոսել հայաստանյան բարեփոխումների ընթացքից, եւ հիմա այդ ինչո՞ւ որոշեցին մինչեւ 2008 եւ դրանից հետո սահման գծել: Չնայած, զեկույցում նշված սահմանի առկայության, այնուամենայնիվ, 2008թ.-ից հետո բարեփոխումներ կոչվածի դանդաղեցման կամ դադարի մասին ուղղակիորեն բան չի ասվում: Բայց էլի կիրառված է հիշատակված «ենթագիտակցական խաղը»: Այսպես, ՀԲ-ն կանխատեսումներ անելով Հայաստանի ապագայի մասին, ներկայացնում է երկու սցենար: Օրինակ՝ 2050թ.-ին Հայաստանը, եթե բարեփոխումները շարունակվեն, կունենա մեկ անձի հաշվով ներկայիս տարեկան մոտ 4000-ի փոխարեն՝ 12 000 դոլար ՀՆԱ եւ զրոյական աղքատություն ¥տե՛ս գրաֆիկը¤: Հակառակ դեպքում ե՛ւ աճը, ե՛ւ աղքատության կրճատումը կլինեն չնչին: 
Սակայն  այդ բարեփոխումների հարցը մեկ այլ կողմ եւս ունի: Ավելի կոնկրետ, Հայաստանի անկախացումից ի վեր այնքան ենք լսել այդ «բարեփոխում» ասվածը, որ հաստատ դա այլեւս ոչ մեկին հետաքրքիր էլ չէ: Բայց. մոտ երկու տասնամյակ եւ հատկապես՝ մինչեւ հիշատակված 2008թ.ը հենց նույն ՀԲ-ն եւ այդ կարգի մյուս միջազգային կառույցներն էին, որ վերահսկում էին, ուղղություն էին տալիս հայաստանյան բարեփոխումներին: Ավելի հստակեցնենք. տնտեսական այն մոդելը ¥եթե այդ տերմինը տեղին է¤, որը անկախացումից հետո հիմնվեց Հայաստանում ¥ասենք, նաեւ մի շարք այլ հետխորհրդային երկրներում¤, հենց այդ կառույցների եւ նրանց «բարեփոխումների» արդյունքն էր: Սովորություն ունենք մեր կլանաօլիգարխիկ համակարգին մեղադրել, բայց իրականում հենց  այդ արտաքին կառույցների ներդրած տնտեսական «մոդելն» էր, որ երբեմնի ծաղկուն արդյունաբերությամբ Հայաստանին հասցրեց այս վիճակին: Իմաստն էլ է վաղուց հայտնի. արեւմտյան կոնկրետ շահեր սպասարկող ՀԲ-ի, ԱՄՀ-ի (գուցե ավելի ճիշտ կլինի ՄԱՀ հապավումը) ու նման մյուս կառույցների ինչի՞ն է պետք տնտեսապես զարգացած Հայաստանը ¥եւ ոչ միայն¤, չէ՞ որ նա պոտենցիալ մրցակից է: Մինչդեռ արտադրելը Արեւմուտքի «մենաշնորհն» է, մյուսները պետք է մտածեն միայն օրվա հացը գտնելու մասին: Ընդ որում, հաճախ Արեւմուտքում արտադրված «օրվա հացը» նույն արեւմտյան վարկերի հաշվին գնելու տեսքով. «վարկային ասեղին» նստածները ըմբոստանալու քիչ հնարավորություն ունեն: Վերջապես, չէ՞ որ կա նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն ¥ԱՀԿ¤, որը պետք եղած տեղը կպարտադրի՝ երկիրդ ամբողջությամբ բացել դրսում արտադրվածի դիմաց ու նաեւ այդ կերպ սպանել տեղական արտադրությունը: Հայաստանն այդ կառույցին անդամակցեց 2003թ.-ին, եւ դժվար չէ հիմնավորել, թե դա ինչ հարված դարձավ մեր տեղական արտադրության համար:
Իսկ հայաստանյան կլանաօլիգարխիկ համակարգն իր վերջնական տեսքին հասավ հենց այն ժամանակներում, երբ «Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների շարքում բարեփոխումների առաջատարներից մեկն էր»: 

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Դոնեցկիին

ՀԲ-Ն ԱՌԱՋԱՐԿՈ՞ՒՄ Է, 
ԹԵ՝ ՍՊԱՌՆՈՒՄ
Բայց ահա վերջին տարիներին Հայաստանն ըմբոստացավ՝ կապվելով ԵՏՄ-ի հետ: Այստեղ այլ խաղի կանոններ են` ԱՀԿ-ի պարտադրանքները շրջանցող: Ճիշտ է, մեր տեղական արեւմտյան կատարածուները ջանք չեն խնայում ԵՏՄ-ին հայհոյելու համար, բայց անգամ ՀԲ-ն իր հիշատակված զեկույցում ստիպված է եղել ֆիքսել. «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին անմիջական օգուտներ բերեց...»:
Մի խոսքով, ի՞նչ է ուզում ՀԲ-ն՝ իր այս զեկույցով: Նկարագրել հայաստանյան տնտեսության ներկայիս ծանր վիճա՞կը:  Բայց ո՞ւմ համար է դա նորություն: Չէ, զեկույցի հիմնական նպատակը, թերեւս, այն մյուս միտքն է, թե՝ 1991թ.-ից մի հարյուր անգամ «բարեփոխված» Հայաստանը պետք է շարունակել «բարեփոխել» եւս մի 30-35 տարի: Լավ էլ խոստում են տալիս, որ ունենանք 12 հազար դոլարանոց ՀՆԱ: Ու ինչքա՞ն նման է Հայաստանում ամերիկյան դեսպանի վերջերս տված 8 միլիարդ դոլարի ներդրման մասին ոչ պակաս ճոխ խոստմանը: 
Դժվար չէ նաեւ այդ խոստումների իմաստը կռահել. «բարեփոխումները» պետք է շարունակել մինչ 2008թ.-ի տարբերակով, այսինքն՝ վերահսկողությունը նորից պետք է ՀԲ-ին ու նման կառույցներին տալ: Եվ հասկանալի է, որ թիվ 1 «բարեփոխումն» էլ կլինի ԵՏՄ-ի հետ Հայաստանի կապերի խզումը: Հակառակ դեպքում... Թերեւս, պատահական չէր, որ ՀԲ-ի զեկույցը հրապարակվեց հենց այս օրերին: Մի կողմից, վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոսեց մինչեւ 2040թ.-ը Հայաստանի զարգացման հեռանկարներից: Այդ թվում, որ կարող ենք ունենալ ՀՆԱ-ի միջինը տարեկան մոտ 5 տոկոս աճ՝ հասնելով 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի: Նաեւ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հասցնել 15 000 դոլարի, ունենալ բնակչության աճ՝ մինչեւ 4 մլն, առավելագույնը 7-8 տոկոս աղքատության մակարդակ եւ այլն: Այնուհետեւ, մոտավորապես այդ ցուցանիշները ֆիքսվեցին նաեւ օրերս հաստատված ՀՀ կառավարության ծրագրում: Եվ ՀԲ-ն էլ իր զեկույցի «բարեփոխումային» սցենարներում էլ մոտավորապես այդ թվերին է մոտենում: Նման է այս առաջարկին՝ «Թողեք մենք ձեզ «բարեփոխենք», եւ այդ ցուցանիշները կունենաք»: Նաեւ հակառակը՝ «Եթե մենք «չբարեփոխենք», միանգամայն այլ պատկեր կստանաք»:
Այսպիսով՝ ՀԲ-ն առաջարկո՞ւմ է, թե՞ փորձում է սպառնալ: Եթե առաջարկ է, ապա տեսանելի չէ այն խթանը, հանուն որի նման միջազգային կառույցների համար հանկարծ իրականում հետաքրքիր կլիներ կայուն Հայաստանը: Ավելին, նույն կառույցները միայն մեզ չէ, որ նման ճոխ խոստումներ են տվել, բայց թե ո՞ր երկիրն է «վարկային ասեղի» միջոցով հաջողության հասել, դժվար է հիշատակել:
Իսկ եթե ՀԲ-ն սպառնում է, հետաքրքիր է, որ դա անում է հրապարակային տարբերակով: Այնպես, ինչպես վերջերես նույն հրապարակային սպառնալիքներն էր հնչեցնում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նկատենք, որնախկինում արեւմտյան այրերն այլ մեթոդներով էին գործում. զանգահարում էին, եւ վերջ: Բայց եթե հիմա անցել են հրապարակային քայլերի, ենթադրելի է, որ նաեւ խաղի կանոնների խորքային փոփոխություններ են եղել: Ու թե դա ինչի կբերի, դեռ կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА