o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ

27.06.2017 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ


(ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` «ԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՌԵՀԻԿ 
ՀԱՅՀՈՅՈՂՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉՈՒՆԵՆ ԱՅՆ ՈՂՆԱՇԱՐԸ, ՈՐ 
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ)
«Ելք» դաշինքից հայտնում են, որ ներողություն խնդրելու առիթ չկա, ուղղակի պատգամավոր Գորգիսյանը Րաֆֆուն քաղաքական «տուրիստ» ասելու փոխարեն քաղաքական դիակ է ասել:
ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ` 
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ
Կուզե՞իր նորից պաշտպանության նախարար աշխատեիր, բայց տեսահսկող սարքերի փոխարեն դիրքերում նորից կանսեռվի բանկաներ կախված լինեին:

ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄԸ ՉԿԱ
(ԽՈՍՏԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ 
37-40 ՏՈԿՈՍՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է, 
ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գյուղմթերքի վերամշակման համար ներդրումների արդյունքի տեսանելի մասը միայն կարկուտի տեսքով է երեւում:ՇՈՒԿԱՆ Է ԹԵԼԱԴՐՈՂԸ
ԱԱԾ-ից հայտնում են, որ Սամվել Բաբայանի խումբը «իգլան» ոչ թե մաքսանենգ ճանապարհով է Վրաստանից ձեռք բերել, այլ Երեւանի քրչի բազարից են առել:

ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԱԳՆԱՊ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՍԵՂԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԹՈՌՆԵՐԻ ՏԱԿ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՄՆ ՄԵԿՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ)
– Հայաստանում թռչելու համար ծնվածները ԱՄՆ մուտք գործելը սողալով են սկսում…

ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ ՀՆԱԶԱՆԴ
ԱԺ ՀՀԿ խմբակցությունից հայտնում են, որ Վահրամ Բաղդասարյանը Նիկոլին պադյեզդներում այնպիսի բան ա ասելու, որ ո՛չ շիշը վառվի, ո՛չ էլ քյաբաբը…

ԿԱՐԵՎՈՐԸ ԲԻԶՆԵՍՆ Է
Ըստ գործարարների միության` վերջին իրադարձություններն ԱԺ-ում ցույց տվեցին, որ Շշի Մելոն ու Նիկոլը բիզնեսում օրթախ են, մեկը շիշ ա արտադրում, մյուսն օգտագործում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА