o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

БЫТЬ ИЛИ НЕ БЫТЬ, ВОТ В ЧЁМ ВОПРОС!

23.06.2017 23:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
БЫТЬ ИЛИ НЕ БЫТЬ, ВОТ В ЧЁМ ВОПРОС!


(ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅԵՐԻ` «ՀՀ ՄԻՊ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ ԱՍԵՔ` ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՈՏՔ ՉԴՆԻ, ԹԵ ՉԷ ԿՊՈԿԵՆՔ, ՀԵՏ ԿՈՒՂԱՐԿԵՆՔ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միգրացիայի պետական կոմիտեի, եթե Ամերիկա գնացողներին Լոսն ա փրկում, իսկ մնացողներին` փոսը, ապա եթե Հայաստանի քաղաքացիները դեռեւս կարող են հույսը դնել Լոսի վրա, այնտեղի հայերի արգելքից հետո Արման Թաթոյանի փրկության հույսը մնում է մենակ փոսը:
ՖԻԱՍԿԱ
«Երկիր ծիրանի» կուսակցության պառակտումը ցույց տվեց, որ Հայաստանում ընդդիմության համար արդեն «Ելք» չկա:

ԴԵՐԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ
Ըստ Տրանսպորտի նախարարության, եթե «Երկիր ծիրանին» մայրաքաղաքային ընդդիմությունն է, ապա «Ելք» դաշինքը` միջքաղաքային:

ԿԱՐՈՏԱԽՏ
Թռչնասերների միությունից հայտնում են, որ քաղավիացիայի նախկին վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը Գետամեջի թռչնաֆաբրիկան է գնել, որ թռչող բան հիշեցնող  ինչ-որ բան ունենա իր կյանքում:

ՊՐԵՄԻԵՐԱ
«Երեւան» կինոստուդիան «Երկիր ծիրանի» ավագանու մասնակցությամբ նկարահանում է «3+2» ֆիլմի նոր տարբերակը:ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐՈՒՄ
(Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ԽԱՌՆՎԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ)
Ըստ Գալուստ Գրիգորիչի` ՀՀ-ում Եվրամիության չափանիշները ներդնելու փորձերը անընդունելի են, քանի որ Եվրամիությունը վերածվել ա գեյրամիության…

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿՈՒ` «ՄԵՆՔ ՄԵՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆՔ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եվրամիությունից հայտնում են, որ այո՛, իրենց ներկայությունը պարտադիր չէ, այլ` կամավոր-պարտադիր:

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
(ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐ ԵՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԻՋԻՆ ԽԱՎ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ)
– Ես ձեզ ասում եմ, որ ուղտը ավելի շուտ ասեղի անցքով անց կկենա, քան հարուստները կմտնեն երկնային արքայություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА