o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.06.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Արդյո՞ք այս ճանապարհը տանում է դեպի տաճար` եթե խոսքը Ռուսաստանի Հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ճանապարհի մասին է, ապա հաստատ` ոչ: Եվ ինչքան էլ զարմանալի լինի, դա վերաբերում է եւ պարոն Աբրահամյանի միջոցներով Երեւանում կառուցվող ռուսական եկեղեցուն: Համացանցից տեղեկանում ենք, որ արդեն յոթ ամիս է եկեղեցու ներսում որմնանկարներ անող նկարիչների խումբը չի կարողանում ստանալ իր վարձատրությունը: Նկարիչներից մեկն իր հարցազրույցում պատմել է, որ անցյալ տարի 8 հոգանոց նկարիչների խմբով աշխատել են Իսակովի պողոտայում կառուցվող Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցում` որմնանկարներով նկարազարդել այն: 2016 թվականի դեկտեմբերին ավարտել են, սակայն հենց հերթը հասել է վարձատրությանը, միանգամից ծայր են առել պրոբլեմները: Եվ խոսքը շուրջ 17 հազար դոլարի պարտքի մասին է: Դե, եթե նույնիսկ տաճար կառուցելիս այդպիսի խայտառակ բան է տեղի ունենում...

ԶԱՐՄԱՆՔ

Վերջերս էր, որ Շառլ Ազնավուրի այցից հետո կայծակնային արագությամբ տարածվել էր լուրը, իբր ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ համաձայնություն է տվել, որ Ազնավուրի երգը ՀՀ օրհներգ դառնա: Եվ այդ` բուռն քննարկումներ եւ կարծիքների բախումներ առաջացրած լուրի աղբյուրը հենց ինքը` մեծն Շանսոնյեն էր. «Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում, եւ հնարավոր է` «Քեզ համար, Հայաստան»-ը նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, եւ ոչ միայն նա»: Սակայն իրականում պարզվում է, որ ՀՀ նախագահը պետական օրհներգի հետ կապված` հրապարակային որեւէ հայտարարություն չի արել եւ վերաբերմունք էլ չի արտահայտել` Ազնավուրի երգը օրհներգի վերածելու կապակցությամբ: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանման` Հայաստանի օրհներգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվում է Ազգային ժողովի կողմից: Երբեմն անգամ Ազնավուրի պես մեծությունները կարող են ինչ-որ բան սխալ հասկանալ:

Օրերս Սիրիայի բանակի հայ մարտիկ ՋՈՐՋ ՍԻՄՈՆՅԱՆԸ լուսանկար էր հրապարակել, թե ինչպես  խրամատում մի ոտքը դրել է «Իսլամական  պետության» գրոհային թուրքի լեշի վրա: Մեր հայրենակիցը նշել էր, որ հպարտ է, որ ինքն առաջին հայն է, ով Դեր Զորում «թուրք շուն է սպանել»: Բնականաբար, մեր հայրենակիցների ջախջախիչ մեծամասնությունը այդ լուսանկարն ընկալել են այնպես, ինչպես պետք է ընկալի ամեն մի նորմալ հայ: Բայց զարմանալիորեն սոցիալական ցանցերում ծլել են հարյուրավոր կեղծ մարդասերներ, ովքեր սկսել են  դատապարտել հայ մարտիկի արարքը եւ նույնիսկ համեմատել դա ճիվաղ Ռամիլ Սաֆարովի ոճրագործության հետ: Դե, ինչ ասես, զարմանալով հանդերձ մնում է հարցադրել` իսկ ո՞ւր է ձեր արյան կանչը, որ հիմա ընկել ձեզ սուրբ բարոյախոսի տեղ եք դրել` ինչ-որ թուրքի լեշի հետ կապված: Ու ինչպե՞ս եք դա ձեզ թույլ տալիս, եթե հենց օրերս ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԷՖ-ը) հայտարարություն է տարածել, որ «Իսլամական պետության» գրոհայինները միայն Իրաքի Մոսուլ քաղաքում սպանել են հազարից ավելի երեխաներ... 

Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք հանգուցյալը դատական ծանուցագիր ստանալ եւ կանչվել դատարան: Եթե խոսքը Ադրբեջանի մասին է, ապա ամեն ինչ հնարավոր է: Ադրբեջանում մի վարկային կազմակերպություն դատի է տվել ապրիլյան պատերազմի ժամանակ իր կյանքի ուղին ավարտած ասկյար Խալիգ Ազիզադեին, ով չէր հասցրել մարել իր վերցրած վարկը: Բայց, զարմանալիորեն պարզվում է, որ քաղաքակիրթ Կանադան ուզում է Ադրբեջանից խլել այդ մազութային չպետության մենաշնորհներից մեկը` ԱՆԱՍՆԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ: Երբեմնի հարմարավետ այդ երկիրը ընդամենը ամիսներ առաջ այլանդակ օրենք էր ընդունել, որով համասեռամոլներին քննադատող մարդկանցից խլում էին երեխաներին եւ ուղարկում վերադաստիարակության հատուկ ճամբարներ, հիմա էլ վերացնում են քրեական պատասխանատվությունը անասնապղծության համար: Ավելին, այդտեղի անասնապիղծները ցանկանում են այդ գործընթացը տարածել եւ ԱՄՆ-ի վրա: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА