ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ «ՊԱԴԵԶԴՈՒՄ ՇԻՇԸ ԳԼԽԻՆ ՏԱԼՈՒ» ՄԱՍԻՆ

23.06.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ «ՊԱԴԵԶԴՈՒՄ ՇԻՇԸ ԳԼԽԻՆ ՏԱԼՈՒ» ՄԱՍԻՆ

Ինչպես եւ սպասվում էր` չնայած բազում քննադատությունների եւ անգամ տգեղ միջադեպերի, կառավարության ծրագիրը ԱԺ-ում 64 քվեով հաստատվեց: Տարաբաժանումը շատ հստակ էր. ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն` կողմ, Ծառուկյան դաշինքը եւ «Ելքը»` դեմ: Սակայն ամեն ինչի մասին հերթով: «ԵԼՔ»-ԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ` ԼԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ
Ինչպես եւ սպասվում էր` «Ելքի» պատգամավորները դաժան քննադատության ենթարկեցին կառավարության ծրագիրը: Այնտեղ նրանց դուր չէր եկել բառացիորեն ամեն ինչ, բայց ուշագրավ է, որ բավականին հանգամանալից կանգ առան ծրագրի արտաքին քաղաքականության բաժնի վրա, սակայն որեւէ բան չառաջարկելով եւ ընդամենը հնչեցնելով, թե ինչքան վատն են ռուսները, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը: 
Այլ բաժինների մասին էլ բացի մեղադրանքներից, ուրիշ բան չհնչեց: Զրո առաջարկություն: Իսկ քանի որ «Ելք»-իստները համարեցին, որ իրենց հնչեցրած քննադատության «դոզան» քիչ է, ապա անգամ քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրելիս ահագին անկապ բաներ հնչեցին: Զորօրինակ, նրանց երիտասարդ պատգամավորներից մեկը վարչապետին հանձնեց թղթերի տրցակ` մի գործի վերաբերյալ, որը ստացել է «զիբիլիքս» անվանումը` խոսքն այն թղթերի մասին է, որոնք «Ելք»-ականները հանել են ՀՀԿ շտաբներից մեկի դիմացի աղբարկղից, եւ որոնք իբր թե հաստատում են այնպիսի կեղծիքներ, որ անգամ պատգամավորներից ոմանք պետք է գնան ուղղիչ աշխատանքային գաղութ: 
Սակայն այդ ամենի թագուպսակը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի սարքած սկանդալն էր: Երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ գեղեցիկ չէ, երբ երիտասարդ պատգամավորները ծաղրում են բազմափորձ վարչապետ Կարեն Կարապետյանին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ճղճղան ձայնով միանգամից սկանդալ սարքեց` այդ ամենը պսակելով «պադեզդում շիշը գլխին տալու» սպառնալիքով:Բայց, անշուշտ, «շիշը գլխին տալու» բանաձեւը ամենեւին էլ Նիկոլի հայտնագործությունը չէ` նախորդ գումարման Ազգային ժողովում այդ բանաձեւն օգտագործել էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հավանաբար, թեեւ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը դուրս է թռել ԱԺ-ից, բայց, այնուամենայնիվ, ՕԵԿ-ական ոգին սավառնում է նիստերի դահլիճում: 
Ինչեւէ, այդպիսի պահվածքը ցույց է տալիս, որ մինչ լուրջ ընդդիմադիր ուժի կարգավիճակ հասունանալը, «Ելքը» դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, քանզի, ըստ էության, այդ մարդիկ դեռեւս հոգով մնացել են փողոցային ակտիվիստ: Իսկ հայրենի փողոցային ակտիվիստները, ինչպես հայտնի է, երբեմն աչքի են ընկնում նաեւ խուլիգանական պահվածքով: Կարճ ասած, եթե օգտվենք ժողովրդական բանահյուսությունից, քրդին քոլոզ չի գալիս, Ազգային ժողովին էլ` ընդդիմություն: Իսկական փողոցային ակտիվիստներն այժմ փողոց դուրս չեն գալիս, սակայն այդ բացը թերեւս հաջողությամբ լրացնում են «Ելքի» պատգամավորները, ովքեր դեռեւս պատգամավորի պահվածք չունեն, թեեւ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը ամենեւին առաջին անգամ չեն հայտնվում խորհրդարանում: 

ԱԺ-ն ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցը

ԾԱՌՈՒԿՅԱՆԵՆՔ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Թեեւ համապատասխան խմբակցությունն այժմ կոչվում է ոչ թե ԲՀԿ, այլ Ծառուկյան դաշինք, ԲՀԿ-ական պահվածքի բազում էլեմենտներ պահպանվել են: Ինչպես եւ մինչ այդ, զգացմունքային կրակոտ ելույթները վերապահված են Նաիրա Զոհրաբյանին: Հին ավանդույթին համապատասխան` նիստերին չի գալիս խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: 
Սակայն Ծառուկյան դաշինքի մարտավարությունը որոշակի փոփոխություններ է կրել: Սովորաբար ԲՀԿ-ն կա՛մ կողմ էր քվեարկում իշխանության առաջարկած նախագծերին, կա՛մ քվեարկությունը թողնվում էր ազատ: Բայց այս անգամ խմբակցությունը որոշել էր դեմ քվեարկել կառավարության ծրագրին, ինչի մասին էլ պաշտոնապես հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: 
Պարզ է, որ խմբակցության ոչ բոլոր պատգամավորների սրտով էր դեմ քվեարկելը, առավել եւս, որ մեջները կան եւ բիզնես աշխարհի ներկայացուցիչներ, ովքեր չեն սիրում զայրացնել իշխանությանն ընդհանրապես եւ գործող վարչապետին մասնավորապես: Բայց, երեւի թե, նրանց հետ անցկացվել էր «բացատրական աշխատանք»` ԲՀԿ-ական ուրույն ոճով, որ պարտավոր են դեմ քվեարկել: Իհարկե եղավ նաեւ կուրիոզ` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մատը ինքն իրեն սեղմեց կողմ կոճակը: Դե, մարդը հո իզուր չէր հայտարարել, որ իր համար ինչ տարբերություն ՀՀԿ, թե` ԲՀԿ... Սակայն, հիշելով խմբակցության որոշումը, հայտարարեց, որ դեմ է քվեարկել, ինչը եւ ամրագրվեց արձանագրությամբ: 
Հիմա ի՞նչն է դրդել Ծառուկյան դաշինքին այդպես կտրուկ դեմ տրամադրվել կառավարությանը: Պարզ է, որ մարդիկ ունեն ավելի կարեւոր խնդիր, քան` որպես ընդդիմություն ինքնահաստատվելու ձգտումը: Կարելի է ենթադրել, որ նրանց ուզածն այն է, որպեսզի Կարեն Կարապետյանը 2018-ին չշարունակի իր վարչապետությունը, եւ այդ դեպքում, միգուցե, իրենց համար բախտ բացվի` վերադառնալու այդքան իրենց համար հոգեհարազատ կոալիցիոն իրավիճակի: Բայց հարց է ծագում` եթե 2018-ին վարչապետափոխություն տեղի ունենա, ապա ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պետք է կոալիցիոն գիրկը բացեն ԲՀԿ-ի համար` սիրուն աչքերի՞: 
Ինչեւէ, թեեւ Ծառուկյան դաշինքի պատգամավորները «Ելքի» պես իրենց չեն դրսեւորում փողոցային ակտիվիստի շարժուձեւով եւ իրենց ավելի ծանր են պահում, սակայն նրանք այդպես էլ ծրագրի շուրջ որեւէ առաջարկություն չներկայացրին: 

ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԲԵՌԸ ՄՆԱՑ 
ՀՀԿ-Ի ՈՒՍԵՐԻՆ
Անշուշտ, խորհրդարանի դատին ներկայացրած փաստաթուղթը ամենեւին էլ անթերի չէր, եւ բարելավելու կարիք եւ տեղ հաստատ ունի: Բայց առաջարկություններ ներկայացրին միայն ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Ընդդիմադիրներն այդպես էլ չցանկացան գոնե ելնել այն ողջամիտ մոտեցումից, որ եթե չեն կարողանում քվեարկությամբ տապալել իրենց դուր չեկած նախագիծը, ապա գոնե առաջարկություններով փորձել մի քիչ մոտեցնել ծրագիրն իրենց պատկերացումներին: Բայց երեւում է, որ կառավարության ծրագրի վերաբերյալ սեփական պատկերացումներ էլ չունեն, որպեսզի առաջարկեն: Ու մնում է բարեբախտություն համարել, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ մեծամասնության ղեկավար չէ, քանզի այդ դեպքում նույնիսկ յոլա տանող ծրագիր չեն կարողանալու երկնել: Գոնե կարող էին առաջարկել առկա տեքստի շարահյուսական թերությունները շտկել եւ անգլերեն տերմինների անհաջող թարգմանությունները փոխարինել հայեցի եզրույթներով, բայց դա էլ չարեցին: 
Հա, ի դեպ, հայոց լեզվի մասին: ՍԻՄ կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը առաջարկեց ծրագրի «Կրթություն եւ գիտություն» բաժնում զետեղել կետեր, որոնք ՍԻՄ-ի եւ Լեզվի պետական տեսչության համատեղ աշխատանքի արդյունք են. «Ծրագրի բնագավառները կարող են լինել` 
գ օրենսդրական դաշտի կատարելագործումը, 
գ գրական հայերենի կանոնարկումը, 
գ պետական լեզվով կրթության եւ դաստիարակության իրականացումը, 
գ համացանցում հայերենի լիածավալ ներկայացման  ապահովումը, 
գ հայերենի հանրային ուսուցման ապահովումը, 
գ հեռուստառադիոընկերություններին լեզվական աջակցության ցուցաբերումը` գրական լեզվով հաղորդումների հեռարձակման գործում,
գ հրապարակային գրվածքների լեզվական ձեւավորման օրենսդրական ապահովումը, 
գ Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովումը, 
գ Հայաստան-Սփյուռք լեզվական փոխհարաբերությունների կարգավորումը, 
գ Հայաստանում օտար լեզուների ուսուցման համակարգը»: 
Նախապատրաստված առաջարկություններ ներկայացվել են եւ իշխանական խմբակցության այլ ներկայացուցիչների կողմից, եւ նման է, որ հետագայում էլ բարեփոխումներն ապահովելու համար ՀՀԿ-ն պետք է աշխատի ե՛ւ իր, ե՛ւ ընդդիմադիրների փոխարեն: Բայց, միգուցե, մինչեւ 2022-ը մեր ընդդիմադիրները հաղթահարեն քաղաքական «մանկական հիվանդությունները», ու գոնե հաջորդ ԱԺ-ում ունենանք խելքը գլխին պետականամետ ընդդիմություն: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ընդունվել է գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА