o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.05.2016 14:11 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի է, բայց փաստ: ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ անչափ ուրախացրել է ադրբեջանական քարոզչամեքենային` հայտարարելով. «Ապրիլյան պատերազմի սկսումից օրեր անց մենք արդեն ճշտել էինք, թե ինչ չափի դիրքային կորուստ ունենք: Մենք զարհուրեցինք, չէինք պատկերացնի, որ այդքան տարածքային կորուստ ենք ունեցել: Մենք հորդորել ենք ՊՆ-ին, որ հանրությանը ճշմարտությունը ասեին: Ես հիմա հայտարարում եմ` հյուսիսարեւելյան (Թալիշի) հատվածում ունենք 7 մլն մետր քառակուսի տարածքի կորուստ, կրկնում եմ` 7 մլն քառակուսի մետր: Այսինքն` 7 կմ քառակուսիի մասին է խոսքը, այնինչ իշխանությունները խոսում էին 500 մետր քառակուսու մասին»: Բնականաբար, թշնամու քարոզիչները միանգամից խանդավառ ձեւով սկսեցին տարածել Սէֆիլյանի խոսքը: Մինչդեռ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իրավացիորեն նկատեց. «Հաշվարկեք, տեսեք` նման բան հնարավո՞ր էր, հնարավո՞ր էր այդքան տարածք կորցնել, այդքան տարածք կորցնելուց հետո քանի՞ բնակավայր պետք է զիջած լինեինք»: Դե ինչ ասես, հանուն մթնոլորտը պղտորելու, ըստ էության` Սէֆիլյանն արդեն չի խորշում ակնհայտ ստից, որը հերքելու համար բավարար է քարտեզի վրա գծել այդ 7 քառակուսի կիլոմետր տարածքն ու տեսնել թե ինչ է ստացվում: Որ ասես` ամոթ, բայց, ախր, ի՞նչ ամոթի մասին է այն մարդու պարագայում, ով անցյալ տարի ապրիլի 24-ին պատրաստվում էր Երեւանում խժդժություններ կազմակերպել: 

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ զարմացրեց եւ փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ, հայտարարելով. «Մենք հասկանում ենք` ինչ է տեղի ունենում, եւ մենք ունենք բոլոր հիմքերը` դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ-ի ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ»: Լավ, փոխնախարարը գոնե հաշվարկե՞լ է զինամատակարարման էմբարգոյի հետեւանքները: Օրինակ` փորձագետներն ասում են, որ այդ դեպքում միայն կխորացվի ռազմական հավասարակշռության խախտումը` հօգուտ Ադրբեջանի. չէ՞ որ Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, ահագին սպառազինություն է արտադրում, ինչպես նաեւ ցանկացած էմբարգոյի պարագայում կարող է այն հանգիստ խախտել` Թուրքիայից զենք ստանալով` թեկուզ Վրաստանի տարածքի վրայով, իսկ էմբարգոյի դեպքում էլ, ռուսական զենքը դեպի մեր երկիր անցկացնելու տեղ չի մնա: Համ էլ, զարմանալի է, այդ ինչո՞ւ հանկարծ պարոն փոխնախարարի մտքով անցավ էմբարգոն հենց այն պահին, երբ մեր 200 միլիոնանոց վարկով ձեռք բերված զենքը պետք է տեղափոխվի Հայաստան...

Հիշո՞ւմ եք հին անեկդոտը` տղամարդուն տագնապած հայտնում են, որ իր զոքանչի վրա վագր է հարձակվել, եւ վերջինս պատասխանում է` ինչպես հարձակվել է, թող այդպես էլ պաշտպանվի: Իսկ դա հիշեցինք ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ «4+4+4» ձեւաչափի վերաբերյալ հնչեցրած խոսքի առնչությամբ.  «Նախապատրաստվում է հայտարարության տեքստ, որտեղ նշված է, որ այդ ձեւաչափի շրջանակում ներկայացված բոլոր 5 պահանջները, ըստ էության, բավարարված են: Եթե ընդդիմադիր ուժերը չեն ստորագրի այդ հայտարարությունը, թող հասարակությունը որոշի` ով մերժեց, եւ ով է խանգարում կոնսենսուսի կայացմանը: Տեքստի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, բայց մենք պնդելու ենք, որ փաստաթուղթը հրապարակվի, եւ նրանք, ովքեր չեն միանա, թող իրենք բացատրեն` ինչո՞ւ չմիացան»: Այսինքն` եթե ընդդիմադիրները «թռան», ապա զարմանալի բան է ստացվում` ինչպես են տակից դուրս գալու: 

ԵՎ վերջապես մեզ մի կողմից զարմացրեց ու զայրացրեց, մյուս կողմից ուրախացրեց ԵՎՐԱՏԵՍԻԼԸ, հայտարարելով, որ Իվետա Մուկուչյանի կողմից Արցախի դրոշը ծածանելու համար պատժամիջոցներ կկիրառվեն Հայաստանի նկատմամբ: Դրանով, անշուշտ, սույն համաեվրոպական անառականոցը ապացուցեց, որ այդտեղի որոշում կայացնողները մարմնավաճառ են ոչ միայն մարմնով, այլեւ հոգով, բայց... Ախր, շատ լավ կլինի, եթե մեր երկրին վերջապես վռնդեն Եվրատեսիլից, գոնե այդպես կպրծնենք այդ գոմիկանոցից: Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА