o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.05.2016 17:48 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ վերջերս շատացել են արեւմտամետ գործիչների, տարատեսակ ծակ պրոֆեսոր քաղաքագետների եւ բազմազան ակտիվիստների ելույթները` ընդդեմ Հայաստանում ռուսական ռազմաբազայի, նորություն չէ: Չընդունելով հանդերձ, սակայն նրանց տեսակետները ինչ-որ տեղ հասկանալի են եւ տեղավորվում են ինչ-որ մոդելի մեջ: Սակայն մեզ լրիվ զարմացրեց օսկանյանական «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ մեկնաբանությունը: Թեեւ հիմա մայիսն է, սակայն նա հիշեց, որ 2010-ի օգոստոսին ստորագրվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը 45 տարով երկարաձգելու մասին պայմանագիրը, ու անցավ այդ պայմանագիրը «քլնգելուն»: Եվ քանի որ ո՛չ այդ պայմանագրի հոբելյանական տարի է, ո՛չ էլ պայմանագրի ստորագրման ամսաթիվն է մոտիկ, ուստի պարզ է, որ նրան շատ-շատ էր պետք հիշել այդ 6 տարվա վաղեմության իրադարձությունը: Եվ հիշել ի՞նչ ասելու համար` իբր ստորագրման դրդապատճառը ոչ թե ռազմավարական անվտանգության նկատառումը, այլ. «Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները բանակցել են միայն սեփական վերարտադրության վերաբերյալ: Իրենց միայն այդ հարցն է մտահոգել: Ձգտել են ընդամենը նրան, որ ՌԴ իշխանությունները գոնե մի փոքր լավ աչքով նայեն, գուցե մոռանան Սահակաշվիլիին տրված մեդալի մասին»: Դե ինչ ասես, սա արդեն լրիվ «զիբիլիթաս» մոտեցում է` անգամ հակառուսական տրամադրությունների շրջանակում, ու զարմանալիորեն եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է ատելությունը մարդկանց զրկում տրամաբանելու ունակությունից: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ամերիկացիները զարմանալիորեն խառնվել են իրար` հենց որ ՀՀ կառավարությունում քննարկվեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու նախաձեռնությունը, եւ պարզ ասվեց, թե որ դեպքում դա կյանքի կկոչվի: ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ ՄԱՐԿ ԹՈՆԵՐԸ հայտարարեց. «Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի միայն համապարփակ կարգավորման կոնտեքստում, հետեւաբար մենք հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ լավ հավատով` հասնելու այն կարգավորմանը, որը կնպաստի նպատակների իրականացմանը»: Սրան մնում է միայն ասել` ջհանդամին ճանաչեք այն, ինչը վաղուց կատարված փաստ է, ձեր ճանաչումը կամ չճանաչումը իրենից առանձնապես մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: 

Ի տարբերություն ամերիկացիների` ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ հայտարարեց. «Ցանկանում եմ հիշեցնել, որ հիմնախնդրի կարգավորման սկզբունքների թվում, որոնք պարունակում էին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հայտարարությունները` արված 2009-2013 թվականների ընթացքում, հիշեցվում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա»: Ու չի հիշատակել ո՛չ տարածքների հանձնում Ադրբեջանին, ո՛չ, այսպես կոչված, ադրբեջանական փախստականների վերադարձ, ո՛չ էլ բացասական բառ անգամ` ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Դե ինչ, դա մի տեսակ չի բռնում ծեր ղառղառ ԼՏՊ-ի այն պնդմանը, իբր զուրկ ենք միջազգային օժանդակությունից: 

Պաշտպանության փոխնախարարի եւ Մայքրոսոֆթի ներկայացուցչի հանդիպումը առիթ դարձավ, որպեսզի ՏՏ ոլորտի մասնագետները կրկին հիշեն այդ էլեկտրոնային հսկայի անվստահելի լինելու մասին: Այսպես. «ԿիբերԴեֆենս» նախագծի համահեղինակ, «Ֆեյքքիլլեր», «Համախումբ» կիբերանվտանգության նախագծերի հեղինակ, ծրագրավորող ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՈՎԸ ասում է տարակուսանքի առիթը. «Windows 10-ը չի պահպանում օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը: Երեւի թե ոչ բոլորը գիտեն, որ 30 րոպեն մեկ հաճախականությամբ Microsoft-ի սերվերի վրա է ուղարկվում ձեր կողմից սեղմված բոլոր ստեղների մասին ինֆորմացիա` անկախ նրանից, թե ինչ ծրագրից կամ հավելվածից եք օգտվում, ձեր գեոլոկացիոն տվյալները: Բացի դրանից, Windows 10-ում բարձրախոսը միշտ միացված է, տեղի ունեցողը ձայնագրվում է համակարգի կողմից, ու շատ այլ բաներ: Թե ինչպես կօգտագործվեն օպերացիոն համակարգի եւ նմանատիպ ծրագրերի գաղտնի տվյալների հավաքումը` ոչ ոք երաշխիք տալ չի կարող»: Դե ինչ, հաստատ դա վերաբերում է եւ քաղաքացիական անձանց ու քաղաքացիական հիմնարկներին: Մասնագետը ճիշտ տեղին հիշեցրեց, որ չարժե Մայքրոսոֆթին տրամադրել տվյալներ համակարգչի վրա ձեր ամեն քայլի մասին, ու, երեւի թե, ցանկացած լուրջ հիմնարկի ղեկավար ճիշտ կվարվի, եթե իր հիմնարկում արգելի Windows 10-ի տեղադրումը որեւէ համակարգչի վրա: 

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА