o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կալիֆորնիայի վեհաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

02.06.2017 14:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կալիֆորնիայի վեհաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

Կալիֆորնիայի վեհաժողովն օրինագիծ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական օբյեկտներից բացառել Կալիֆորնիայի պետական միջոցները։ Դրա հետեւանքով հարկատուների միջոցներն այլեւս չեն ծառայի Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ երախտապարտ է Վեհաժողովին ընդունած որոշման համար։ Նիստի բացման ժամանակ Նազարյանն ընդգծել է, որ Թուրքիայի՝ Ցեղասպնությունը չճանաչելը խտրականություն է հայերի, հույների, ասորիների եւ այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, որոնք տառապել են Օսմանյան կայսրության տարիներին։ «Թուրքական կառավարական պարտատոմսերում Կալիֆորնիայի ներդրումները անուղղակիորեն սուբսիդավորում են Ցեղասպանության ժխտումը»,- հայտարարել է նա։ Օրինագիծն առաջ է մղվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի եւ արեւմտյան շրջանի Հայկական երիտասարդական դաշնության կողմից։ Օրենքն արգելում է Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային համակարգի եւ Կալիֆորնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ եւ նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում դրա կողմից։ Կենսաթոշակային կազմակերպությունները պետք է բացառեն ցանկացած ներդրում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո։

«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր. «Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ՏԻՄ ընտրություններում պարտություն կրելու վրեժը լուծել են ընդդիմադիր կին քաղաքական գործչից»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА