o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.05.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Թեեւ «Ժառանգություն» կուսակցությունը գործնականում արդեն չկա, եւ բարեւասեր ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նաեւ հրաժեշտ տվեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությանը, այնուամենայնիվ, նա շարունակում է մեզ զարմացնել. «Չեմ կարող ասել` ինչու, բայց հասարակությունը պատրաստ չէր հետընտրական զարգացումներին, գուցե նաեւ այն պատճառով, որ նախորդ գործերը չեն պսակվել հաջողությամբ: Բայց կարող եմ ասել, որ հետընտրական շրջանը ենթադրում է ոչ թե կայծակնային գրոհ ինչ-որ մի չար թիրախի վրա, այլ տեւական, գիշեր ու ցերեկ ամիսների պայքար, ժողովուրդն ինքը պետք է պատվիրակի այդ պայքարը»: Դե ինչ, զարմանալի են ամերիկացի Րաֆֆու պատկերացումները ժողովրդի մասին: Այսինքն` ինչ-որ պայքար պետք է կազմակերպեն ոչ թե քաղաքական ուժերը, այլ ժողովուրդը, բան ու գործ թողած, գիշեր-ցերեկ պայքարի ու հետո այդ արդյունքները մատուցի քաղաքական ուժերին: Զարմանալով հանդերձ, չենք կարող չհարցադրել` քանի՞ եղբայրով եք այդքան ճարպիկ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հայրենի ոստիկանությանը քիչ էր մնում մեղադրեին ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ դեմ պայքարելու մեջ, ու պատճառն այն էր, որ ոստիկանության լրատվականը մարդկանց զգուշացրել էր, որ վտանգավոր է զբաղվել ռուֆինգով` այսինքն` տանիքներ մագլցելով եւ սելֆիներ անելով: Ըստ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի. «Բոլորս պետք է ուշադիր ու զգոն լինենք այդ մահաբեր երեւույթի դրսեւորումները կանխելու եւ դրա ողբերգական հետեւանքները բացառելու համար»: Եվ քանի որ մարդիկ հիշում են Նիկոլի «տանիքային» ընտրարշավը, տնայնաբույծ վերլուծաբանները, ընդամենը կարդալով երկու տող, որոշեցին, որ դա Փաշինյանի դեմ է: Այ, եթե չալարեին եւ կից ներկայացված ուսանելի տեսանյութն էլ նայեին, ապա Փաշինյանի հետ կապելը մտքներով չէր անցնի:

Քանի որ խոսք գնաց ոստիկանության մասին, չենք կարող շրջանցել մի զարմանալի դեպք: Համացանցում քանիցս եղել էին դեպքեր, որ վարորդները հրապարակել էին տեսանյութեր, թե ինչպես է ավտոտեսուչը գումար շորթում: Բայց պատկերացրեք, որ գտնվել է ավտոտեսուչ, ով տեսագրել է, թե ինչպես է վարորդը իրեն կաշառք առաջարկում, եւ այդ վարորդով այժմ զբաղվում են միանգամայն ոչ ճանապարհային ոստիկանները: Իսկ այդ տեսուչի անուն-ազգանունն է ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ: Դե ինչ, լավ է, որ կաշառքի դեմ պայքարին բացի վարորդներից ներգրավվում են եւ ավտոտեսուչները:

Զարմանալի իրավիճակ է ստեղծվել ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ: Այդտեղ ԱԳՆ-ն որոշել է արտաքսել մի քանի ռուս դիվանագետների, իսկ երկրի նախագահը հայտարարել է, որ իշխանությունը հանցավոր քայլ է անում: Ինչու դա մատնանշեցինք` ի ցույց այն գործիչների, որ փրփուրը բերանին պնդում էին, որ Հայաստանում ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել նախագահական համակարգից: Այ, Մոլդովայում տեղի ունեցածը հենց նախագահական համակարգի արգասիք է, իսկ խորհրդարանական համակարգում տեսականորեն հնարավոր չէ, որ իշխանության մի ճյուղը թշնամանա մյուսի հետ:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА